Դիվանագիտական պատերազմ՝ ընդդեմ ՌԴ-ի. ԱՄՆ-ը 48 ռուսաստանցի դիվանագետի է արտաքսում

Պաշտոնական Վաշինգտոնը Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրեպալի ու նրա դստեր թունավորման համար Կրեմլին ուղղված մեղադրանքների շրջանակում որոշել է ԱՄՆ-ից արտաքսել 48 ռուսաստանցի դիվանագետի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ, ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամության մասին հայտնել էր Bloomberg-ը: «Նման ռեկամենդացիաներ Թրամփին տվել են իր խորհրդականները: Թրամփը նպատակ ուներ սպասել իր եվրոպացի գործընկերների համապատասխան ռեակցիային»,- գրում է գործակալությունը:

Ավելի վաղ ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին հայտնել էր Լեհաստանը: Հայտնի է նաեւ, որ Լեհաստանում, Լիտայում, Լատվիայում եւ Էստոնիայում Ռուսաստանի դեսպաններին կանչել են այդ երկրների ԱԳՆ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրեպալի ու նրա դստեր թունավորումից հետո Եվրամիությունը ի համերաշխություն Լոնդոնի հետ է կանչել իր դեսպանին ՌԴ-ից ու դիտարկում է Մոսկվայի դեմ միջոցներ կիրառելու հնարավորությունը:

Տպել
785 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է