Հայաստանում կարմրուկի 3 նոր դեպք է գրանցվել. այս տարի արդեն տասը հիվանդ է գրանցվել

Հայաստանում կարմրուկով հիվանդացության երեք նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի ֆեյսբուքյան էջից:

«Հայաստանում լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդների երեք չպատվաստված կոնտակտավորների մոտ եւս հաստատվեց կարմրուկը: Այսպիսով, 10 հիվանդից 9-ը բոլորովին չեն պատվաստվել, իսկ մեկը՝ ուներ ընդամենը 1 դեղաչափ (տարիքային 2-ի փոխարեն): Հիվանդների մեջ կան տարբեր տարիքի եւ տարբեր սոցիալական կարգավիճակով անձինք»,- գրել է Գայանե Սահակյանը եւ հավելել՝ դեռ կա՞ն կասկածներ, որ վիրուսը չի ճանաչում սահման, գտնում է չպատվաստվածներին:

Հավելյալ պարզեցինք, որ հիվանդության բոլոր տասը դեպքերը գրանցվել են այս տարի: Հիվանդները հետեւյալ տարիքային խմբերում են. 3 անձ՝ 40-44 տարեկան, 2 անձ՝ 23-26 տարեկան, 1 անձ՝ 15 տարեկան, 4 անձ՝ 6-8 տարեկան:

Նշենք, որ մինչեւ այս հայտարարվում էր, որ Հայաստանում տարեկան գրանցվում է կարմրուկի մեկ-երկու դեպք, որոնք, որպես կանոն, լինում են բերովի: Պատճառաբանվում էր, որ մեր երկրի բնակչությունը հիվանդության դեմ պատվաստված է 97-98 տոկոսով: Ու հենց դա հաշվի առնելով էլ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը ռիսկ չէր տեսնում, որ Հայաստանի հարեւան ու մոտական երկրներում բավական մեծ տարածում գտած կարմրուկի վարակը կարող է լուրջ վտանգ սպառնալ նաեւ Հայաստանին:

Տպել
992 դիտում

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է IntelExpress անհասցե փոխանցումների միջնորդավճարը

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

Խուզարկության հիմքում գրված էր, որ հնարավոր է՝ մենք ենք այդ գաղտնալսում իրականացնողները

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է

Դեռ չի կողմնորոշվել․ Քոչարյանը ՀՀԿ-ի հետ, թե՞ այլ ուժի աջակցությամբ է զբաղվելու քաղաքականությամբ

Դասագրքերը քչություն են անում. աշակերտները սովորում են հեռախոսով լուսանկարված գրքի էջերից

Լվացել են ադրբեջանական ու ռուսական ծագման փողեր․ Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մոսկվայում որոշել են կանգնեցնել Կարո Հալաբյանի հուշարձանը

Հայաստանն ու Կոնգոն ցանկանում են զարգացնել բազմակողմ համագործակցությունը

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարվա վերջին գուցե մենամարտի գոտու համար

2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Փարիզում