«Մանուշակ» մանկապարտեզում պատանդառության ու աշխատակիցներին վնասելու գործը դատարանում է

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության  դատարան է ուղարկվել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության և մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Դատախազության մամլո հաղորդագրության տեղեկացմամբ, 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում տեղակայված «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք, կրտսեր 1-ին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ և կնոջը՝ մանկապարտեզի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանին, որի հետ բաժանվելուց հետո գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, հայտնել, որ ցանկանում է առանձնազրույց ունենալ նրա հետ` պահանջելով դուրս գալ մանկապարտեզից: Լիլիթ Հովհաննիսյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ ամուսնու հետ, ինչից հետո վերջինս բաճկոնի տակից հանել է իր մոտ ապօրինի կերպով պահվող և սառը զենք հանդիսացող գործարանային եղանակով պատրաստված որսորդական դանակը և, բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ է տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ` ցանկանալով նրան դուրս բերել շենքից:

Լիլիթ Հովհաննիսյանը կառչել է մուտքի դռնից ներս տեղակայված աստիճանների ճաղավանդակներից և դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ դեմքին և կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Այդ պահին նրանց է մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը՝ նույն մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը՝ փորձելով օգնություն ցույց տալ թոռանը: Ա. Հ.-ն, Ռոզա Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ փորձել է սպանել վերջինիս` իր մոտ գտնվող դանակով դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին: Սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ է քաշվել, որի արդյունքում հարվածն ամբողջ ուժգնությամբ տեղի չի ունեցել: Մակերեսորեն վնասվել է Ռոզա Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը:

Երբ Լիլիթ Հովհաննիսյանն ազատվել է Ա. Հ.-ից ու դիմել է փախուստի, վերջինս մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել նույն մանկապարտեզի ակնհայտ անչափահաս սաներից մեկին և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ պահել նրան՝ վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներից պահանջելով հանդիպում կազմակերպել կնոջ հետ: Սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Հ.-ն վնասազերծվել է և ձերբակալվել:

Նույն օրը, 2017թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ 2017թ. նոյեմբերի 1-ին Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 34 և 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2018թ. մարտի 21-ին քրեական գործով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, որը հաստատելուց հետո ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից այն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:

Տպել
2459 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան