Առավոտյան պայթյուն. մահափորձ Արմեն Ավետիսյանի դեմ

27/03/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 25-ի համարում

Երեկ առավոտյան ժամը 10-ի սահմաններում ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի մուտքի դիմաց հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ծառայողական մեքենան մոտեցել է շենքի մուտքին: Թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նրա վարորդը եւ օգնականը: Ինքը՝ Արմեն Ավետիսյանը, չի տուժել, որովհետեւ այդ պահին նա արդեն շենքում է եղել: Վնասվել է ծառայողական մեքենան՝ «BMW 745i» մակնիշի: Փշրվել է աջ կողմի դիմացի կողային ապակին, կոտրվել է դիմապակին, վնասվել են աջ կողմի դռներն ու թեւքը:  «Ժամը 10-ն անց 15 րոպեին ահազանգ ենք ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել եւ ժամանել ենք դեպքի վայր»,- լրագրողների հետ զրույցում երեկ հայտնեց ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը:

Այլ մանրամասներ նա չհայտնեց. «Ինչ է եղել, ոնց է եղել, այսօր դեռ չենք կարող ասել: Փորձագետները դեռ աշխատում են»,- ասաց վարչության պետը: Պրն Նազարյանը ամենաբարձրաստիճան իրավապահը չէր, որ գտնվում էր դեպքի վայրում: Այստեղ էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Հրաչ Հարությունյանը: Կարճ ժամանակով դեպքի վայր ժամանեց նաեւ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, սակայն վերջիններս ընդհանրապես հրաժարվեցին հարցերի պատասխանելուց: Այսպիսով, ի՞նչ է տեղի ունեցել երեկ առավոտյան Մաքսային կոմիտեի շենքի դիմաց: «Նստած խաչբառ էի լուծում, մեկ էլ հզոր պայթյուն լսեցի: Ինձ թվաց, թե գազով մեքենա պայթեց: Դուրս եկա, տեսա՝ չէ...»,- պատմում է Մաքսային կոմիտեի շենքի դիմացի մայթին գտնվող հայտնի որսորդական խանութի տնօրեն Հենրիկ Հակոբյանը:

Վերջինիս ասելով՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 10.00-ից 10-15 րոպե պակաս: Մոտավորապես նույն ժամն էր արձանագրել այդ խանութի շենքի երրորդ հարկի բնակչուհի Ջուլիետա Ներսիսյանը: «9-ն անց կեսի, 10-ի մոտերքն էր, դեռ պառկած էի: Պայթյունն այնքան ուժեղ էր, որ ինձ թվաց, թե մեր վերեւի բալկոնը փուլ է եկել մեր բալկոնի վրա: Հետո դուրս նայեցի ու հասկացա, որ դա տեռակտ է»,- հայտնեց տիկին Ներսիսյանը: Պայթյունն, իրոք, այնքան ուժեղ է եղել, որ կոտրվել են դիմացի շենքի լուսամուտների մի քանի ապակիներ: Այս մանրամասների ֆոնին փոքր-ինչ տարօրինակ է հնչում Ներսես Նազարյանի հայտարարությունը. «Արմեն Ավետիսյանի տրամադրությունը նորմալ է եւ, իմ կարծիքով, նա անհանգստանալու բան չունի»,- ասաց պրն Նազարյանը: Խնդիրն այն է, որ ակնհայտորեն պայթյունը եղել է մանրամասնորեն նախապատրաստված:

Չարագործը հաստատ իմացել է, որ Ավետիսյանի մեքենան ամեն օր, առանց բացառությունների, կայանում է հենց այնտեղ, որտեղ կայանել էր երեկ: Սա ուշագրավ է նրանով, որ թիկնապահների մեքենան, որը միշտ ուղեկցում է Ավետիսյանին, կայանում է մեքենայից ձախ, իսկ աջ մասով ծառայողական մեքենան միշտ մոտենում է ծառին, որի բնի մոտ էլ տեղադրված է եղել պայթուցիկը: Թե ինչ պայթուցիկ է տեղադրված եղել եւ ինչպես է այն գործի դրվել, բնականաբար, դեռ հայտնի չէ: Բայց միանշանակ է, որ դրա պայթյունի արդյունքում բեկորներ են թռել: Արմեն Ավետիսյանի օգնական 35-ամյա Վարդան Արշակյանը, որը պայթյունից հետո տեղափոխվել է հիվանդանոց, բացի այրվածքներից ստացել է նաեւ բեկորային վնասվածքներ: Բեկորից է կոտրվել նաեւ Մաքսայինի մուտքի ձախ կողմում կախված ցուցանակը:

Դժվար է ասել՝ այս մանրամասների ֆոնին Արմեն Ավետիսյանը անհանգստանալու բան ունի՞, թե՞ ոչ: Մի այլ տարօրինակ հայտարարություն եւս: Ներսես Նազարյանը, մեր՝ առաջին հայացքից միամիտ թվացող հարցին, թե տեղի ունեցածի մեջ դիտավորություն կա՞, պատասխանեց. «Չենք կարող ասել»: Այսինքն, պրն Նազարյանը չի բացառում, որ ծառն ինքն իրեն պայթած լինի, առանց որեւէ մեկին վնասելու մտադրության: Հստակեցման նպատակով լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս պարզվեց, որ պրն Նազարյանը, իրոք, չի բացառում «ինքնահրկիզման», կամ տվյալ դեպքում՝ ինքնապայթման տարբերակը. «Նախաքննության շահերից ելնելով՝ եկեք նման բաներ չխոսենք, որեւէ կանխատեսում չանենք...»,- ասաց նա: Այսինքն, ըստ պրն Նազարյանի, մեր երկրում ոչ միայն մեքենաները կարող են «իրենք իրենց» հրկիզվել, այլեւ ծառերը կարող են իրենք իրենց պայթել:

Մաքսայինում այլ կարծիքի են՝ դիտավորություն կա հաստատ. «Կոմիտեի ղեկավարությունը միջադեպը պայմանավորում է տարվա սկզբից Մաքսային պետական կոմիտեի կողմից ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարի ակտիվ միջոցառումներով, ինչպես նաեւ միջադեպը կապում է մաքսային վարչարարության խստացման հետ: Բոլոր նրանց, ովքեր հույսեր են փայփայում ահաբեկող բնույթի նման քայլերով թուլացնել կոմիտեի ղեկավարության կամքը՝ շարունակելու պայքարը ստվերի դեմ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ Մաքսային պետական կոմիտեն այսուհետ եւս հետեւողական է լինելու վարչարարության խստացման միջոցով մաքսային իրավախախտումների հայտնաբերման գործում: Առավոտյան միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ վարչարարության կատարելագործման ու խստացման միջոցառումներն արդյունավետ են»,- այսպիսի հայտարարություն է տարածել երեկ Մաքսային կոմիտեի լրատվական ծառայությունը:

Մոտավորապես նույն ոգով երեկ տեղի ունեցած կառավարության նիստում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետը: Վերջինս նշել է, որ եթե ահաբեկման այդ փորձն ուղղված է պետական բյուջեի մուտքերն ապահովող մարմինների՝ Մաքսային կոմիտեի, Հարկային ծառայության ընթացիկ գործունեության դեմ, ապա... «Որեւէ մեկը չպետք է հույս ունենա, թե նմանատիպ քայլերով երբեւէ կարող է խոչընդոտել վերոհիշյալ մարմինների աշխատանքը»: Ի դեպ, նիստին մասնակցել է նաեւ Արմեն Ավետիսյանը, որը պայթյունից հետո իր մյուս ծառայողական մեքենայով՝ «BMW» մակնիշի ջիփով մոտ կես ժամ անց գնացել է կառավարություն: Երեկ տեղի ունեցածը քննարկվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի մոտ: Վերջինս իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել, տեղեկացել մանրամասներին եւ հրահանգել պարբերաբար իրեն տեղյակ պահել գործի ընթացքին: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-305 հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ), որը վարում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Երեկ երեկոյան գործով ձերբակալվածներ չկային:

Հ.Գ. Առայժմ հայտնի չէ, թե ակնհայտորեն հեռակառավարվող պայթուցիկը ինչու է պայթել այն ժամանակ, երբ Ավետիսյանն արդեն «անհասանելի» է եղել: Եւ հետո, այն, որ Ա. Ավետիսյանի` պայթյունին մոտ գտնված օգնականը ընդամենը թեթեւ վնասվածք է ստացել, ոմանց ստիպում է ենթադրել, որ պայթյունը եղել է նախազգուշական:

Հայկ Գեւորգյան

Տպել
2573 դիտում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է