Վերջապես եկավ. Վ. Վ. Պուտինը Երեւանում

27/03/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 25-ի համարում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան, նախատեսվածից մի փոքր ուշացումով այնուամենայնիվ ժամանեց Հայաստան: Հիմա արդեն Ռոբերտ Քոչարյանը եւ նրա վարչակազմը կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ այդքան սպասված այցը մեծ դժվարություններից եւ խոչընդոտներից հետո ի վերջո իրականացավ: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Պուտինի մոտալուտ այցի մասին ինֆորմացիայի հոսք էր լինում ՀՀ նախագահի նստավայրից, որը, սակայն, այդպես էլ չէր հաստատվում միայն ռուսական կողմի պատճառով: Սակայն, ինչպես մեզ հայտնի դարձավ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս այցն իրականություն դարձնելու աշխատանքին Հայաստանի դիվանագիտական խողովակաշարը լծված է շատ ավելի վաղուց: Նշենք միայն, որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ Պուտինը Հայաստան պետք է ժամաներ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին: Սակայն պարզվում է՝ այս ամբողջ ընթացքում ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկի մեջ Հայաստանը ոչ մի կերպ չի տեղավորվել:

Այսպիսով, հասկանալի է, իհարկե, որ Վլադիմիր Պուտինը բավական լուրջ պատճառներ է ունեցել իր «գործընկեր» Ռոբերտ Քոչարյանի հրավերն այսօր, այս պահին  ընդունելու եւ Հայաստան Ժամանելու համար: Նշենք, որ ըստ որոշ վերլուծաբանների, Պուտինին Հայաստան բերած պատճառներից  ամենակարեւորը կարող է լինել Ռուսաստանը շրջանցող խոշոր գազամուղի կառուցման ծրագրի լրջացումը: Ի դեպ, արեւմտյան մամուլը երեկ արդեն գրում էր ՌԴ նախագահի հայաստանյան այցի մասին. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան է գնում իր համար ՌԴ-ի հետխորհրդային դաշնակցից հավատարմության երդում ապահովելու նպատակով»,- սա է, ըստ արեւմտյան վերլուծաբանների, այն պատճառը, որ Պուտինին բերել է Հայաստան:

Պետք է ասել, որ հավատարմության երդումն ու վերոնշյալ գազամուղի հարցը մեկը մյուսին չեն բացառում եւ նույնիսկ՝ լրացնում են: Բավական հետաքրքիր են նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցի օրակարգում դրված հարցերը, որոնք նույնպես կարելի է դիտել հավատարմության երդման ֆոնին: «Հայաստանում ռուսերենի դերի եւ կարեւորության մեծացումը, ինչպես նաեւ Ռուսաստանում հայերենի դերի եւ կարեւորության մեծացումը»,- սա, ըստ «Իտառ-Տասս»-ի, նախագահների հանդիպման օրակարգային հարցերից մեկն է: Թե ինչպես կարող է Հայաստանում ռուսերենի դերը մեծանալ, մենք՝ Ռուսաստանի «ֆորպոստ» հանդիսացող երկրի քաղաքացիներս, շատ լավ պատկերացնում ենք, իսկ ահա Ռուսաստանում հայերենի դերի եւ կարեւորության մեծացումը մի քիչ չափազանցված է հնչում:

Օրակարգային հարցերից են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելու խնդիրը, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի իրականացումը, տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը: «Երկու նախագահները պետք է համեմատեն իրենց դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրներում ներկայումս գոյություն ունեցող մտահոգությունների՝ մասնավորապես Կովկասի անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի շուրջ: Մտքեր են փոխանակելու միջազգային ահաբեկչության եւ տարածաշրջանային հակամարտությունների լուծումների մասին:

Հատուկ ուշադրություն են դարձնելու ԱՊՀ-ում, եվրասիական տնտեսական միությունում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի եւ Ռուսաստանի  երկկողմ շահավետ համագործակցության վրա»,- Կրեմլի մի պաշտոնյայի հղում անելով` Քոչարյան-Պուտին հանդիպման օրակարգից տեղեկություններ է հաղորդում «Իտառ-Տասս»-ը:  Ռուսական մյուս լրատվական գործակալությունները հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը քննարկելու է Իրան-Հայաստան գազամուղի հարցը, որը Մոսկվային դուր չի գալիս:    

Պետք է նշել, որ ՀՀ նախագահի աշխատակազմը եւ լրատվական ծառայությունը երեկ ավելի քան զգուշավոր էին Պուտինի այցի հետ կապված տեղեկատվություն տրամադրելիս: Եւ նույնիսկ ամենատեխնիկական հարցերին նախագահի լրատվական ծառայությունից պատասխանում էին, որ իրենք տեղեկություններ չունեն: Նախագահի աշխատակազմի այս պահվածքը երկու բացատրություն ունի. կամ ռուսական կողմի պահանջն է եղել այդպիսին՝ չհրապարակել այցի որեւէ մանրամասն, կամ ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղակի վախեցած է եւ Պուտինի անունը լսելիս չորանում է: Ինչեւէ, մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել, որ Վլադիմիր Պուտինին եւ նրա տիկնոջը Ռոբերտ Քոչարյանն ու Բելա Քոչարյանը երեկ երեկոյան ընդունել են իրենց «օջախում»` «Հրազդան-1» համալիրում, որտեղ  նախագահական զույգերը ճաշել են: Այնուհետեւ ՌԴ նախագահը մեկնել է գիշերելու Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տանը:

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու Պուտին-Քոչարյան պաշտոնական հանդիպումը,  բացի այս, Վլադիմիր Պուտինը Հայաստանում ընդամենը երկու միջոցառման է մասնակցելու՝ մեկնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, եւ ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկոյան ժամը հինգին մասնակցելու է Հայաստանում Ռուսաստանի տարվա բացմանը, որ տեղի է ունենալու  Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Այնուհետեւ` միանգամից օդանավակայան: Այսինքն` Վլադիմիր Պուտինը, որ այսպես կոչված երկօրյա այցով է ժամանել Հայաստան, իրականում մեկ ամբողջ օր էլ թերեւս չանցկացնի Երեւանում: Սա, թերեւս, հուսադրող նորություն է միայն մայրաքաղաքի երթեւեկության մասնակիցների եւ Կենտրոն համայնքի բնակիչների համար:

Աննա Հակոբյան

Տպել
1459 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին