Կապույտ հազի դեպքերը շատացել են. այս տարի դրանք 6 անգամ ավելի են, քան եղել է նախորդ տարի

Հայաստանում նախորդ տարեվերջից սկսած դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Մեր հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Պաշտոնական տվյալների համաձայն, ընթացիկ 2018 թվականի հունվար-փետրվարին արձանագրվել է կապույտ հազի 17 դեպք, որոնցից 13-ը (77%) չպատվաստվածության, 1-ը (6%)՝ թերի պատվաստված լինելու պատճառով: Կապույտ հազի դեպքերից 11-ը 0-1 տարեկան երեխաներ են: Գրանցվել է նաեւ կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան 1 դեպք: Այս տարվա դեպքերի քանակը նախորդ 2017 թվականի միեւնույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի համեմատությամբ 6 անգամ ավելի է:

Առողջապահության նախարարությունը նկատում է, որ կապույտ հազին բնորոշ է 3-4 տարի պարբերականությամբ աշխուժացումը: Վերջին ակտիվությունը գրանցվել էր 2013-2014 թվականներին: «Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման եւ թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաեւ բնակչության ակտիվ տեղաշարժով»,- փաստում է նախարարությունը:

Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձեւ, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Հազն ուժեղանում է երեկոյան եւ գիշերային ժամերին։ Հազի նոպաների ընթացքում երեխաները լարված են, կարող են առաջանալ արյունազեղումներ մաշկի վրա, աչքի մեջ, հնարավոր են քթային արյունահոսություններ, ակամա միզարձակում եւ այլն։ Նոպայաձեւ հազի ժամանակ երեխան կարող է կապտել, այստեղից էլ հիվանդության անվանումն է։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչեւ մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։

«Մեկ անգամ եւս անհրաժեշտ է նշել, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին եւ լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը եւ դրա հետեւանքով առաջացած բարդությունները»,- հիշեցնում է առողջապահության նախարարությունը:

Տպել
1154 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել