Եթե առաջարկեն՝ ես կմտածեմ. Սահակյանը ՀՀ առողջապահության նախարար դառնալու լուրերի մասին

Այսօր ԶԼՄ-ներում շրջանառության մեջ է դրվել հաջորդ կառավարության մոտավոր եւ խիստ նախնական կազմը:

Մասնավորապես նշվում է, որ նոր կառավարությունում ունենալու ենք առողջապահության նոր նախարար, ի դեմս՝ ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի:

Մեզ հետ զրույցում, սակայն Արտավազ Սահակյանը ծիծաղելի համարեց այդ լուրը՝ նշելով, որ իր տրամադրությունը բավական բարձրացավ:

- Պարոն Սահակյան, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունում դուք զբաղեցնելու եք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, դա ճի՞շտ է:

- Ես առաջին անգամ եմ լսում:

- Իսկ, եթե առաջարկեն, ի՞նչ կանեք, կընդունե՞ք:

- Ես առայժմ, եթե հնարավոր է՝ ծիծաղեմ:

- Ամեն դեպքում, պարոն Սահակյան, եթե առաջարկեն, կընդունե՞ք:

- Եթե առաջարկեն, ես կմտածեմ ուղղակի, բայց դա ես լուրջ չեմ ընդունում, ապատեղեկատվություն է:

- Խորհրդարանական վերջին ընտրություններին Դուք մասնակցում էիք Դաշնակցության ցուցակով, եւ քանի որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերներ են, հնարավո՞ր է որ Դուք Առողջապահության նախարար դառնաք:

- Ես հիմա վիրահատության եմ գնում, տրամադրությունս բարձրացրեցիք:

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Արտավազդ Սահակյանը պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Տավուշի մարզում. նա ընտրություններին մասնակցում էր ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով:

Անվանի միկրովիրաբույժի հետ բլից-հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:

Տպել
1321 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը