Ինձ համար անփոխարինելի են եղել Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, հիմա՝ Սերժ Սարգսյանը. Շարմազանով

«Ոչ թե երեք, այլ երեք հարյուր երեք կետ կարող եմ ասել, որի շնորհիվ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»,-այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե Սերժ Սարգսյանն իր կառավարման ընթացքում ի՞նչ երեք կոնկրետ բան է արել, որի համար ինքն անփոխարինելի է եւ որի արդյունքում Հայաստանը որոշակի զարգացում է ունեցել:

Վերջինս, սակայն, 303 կետ չնշեց, միայն հավելեց, որ բազմիցս առիթ է ունեցել խոսել Սերժ Սարգսյանի կառավարման կարեւորության եւ վարչապետի լավագույն թեկնածու լինելու մասին.

«Հանրապետության նախագահը ե՛ւ անվանգության առումով, ե՛ւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով, ե՛ւ քաղաքական իշխանության մեջ ամենավստահելին լինելու առումով, ե՛ւ ամենակարեւորը՝ ժողովրդի ձայնի առումով, անփոխարինելի է: Հանրապետության քաղաքացիները ձայն տվել են այն քաղաքական ուժին, որը մինչեւ 2022 թվականը կորոշի՝ ով է լիելու վարչապետը: Դա մեր իրավունքն է, եւ մենք, որպես քաղաքական պատասխանատու ուժ, պատրաստ ենք մեր քաղաքացիների՝ 2017 թվականի ապրիլի 2-ին տված պատվերը իրականացնել՝ անկախ նրանից՝ ով է լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը կամ ԱԺ նախագհը: Իշխանությունը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիմա ոչ թե անձերի պայքար է, այլ, ինչպես պարոն Փաշինյանն է ասում, ինստիտուցիոնալ պայքար է՝ ինստիտուցիոնալ ընդդիմության եւ ինստիտուցիոնալ իշխանության ժամանակաշրջանում: Մենք չենք ասում՝ Հայաստանը շուռ կգա, եթե Սերժ Սարգսյանը չլինի, մենք ասում ենք, որ Հայաստանը շատ բան կկորցնի: Իսկ ինձ համար կան անփոխարինելիներ՝ Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը՝ որպես անկախության մարտիկ, եթե կուզեք՝ Տեր-Պետրոսյանն  ու Ռոբերտ Քոչարյանն էլ իրենց ժամանակում են եղել անփոխարինելի: Եվ հիմա արդեն Սերժ Սարգսյանին նկատի ունենք անփոխարինելի՝ որպես ամենաարդյունավետ եւ լավագույն գործիչ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մեր դիտարկմանը՝ արդեն իսկ վատ չէ՞, որ մի ամբողջ մեծ կուսակցությունում չկա մեկը, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին, կամ գոնե հասնել նրա կարողությանը, Շարմազանովն արձագանքեց.

«ՀՀԿ կադրային բազան շատ մեծ է՝ ի տարբերություն ընդդիմադիր ուժերի կադրային բազայի: Մենք բացի Սերժ Սարգսյանից բազմաթիվ այլ արժանի պաշտոնյաներ ունենք՝ Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, մյուս Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյան, շատ անուններ կարող եմ տալ: Որ հարցնեք՝ Ինիեստան լավ ֆուտբոլիստ է, իհարկե լավն է, բայց Մեսսին ավելի լավն է: Հիմա այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում, Հայաստանում գործող ակտիվ քաղգործիչներից եւ մասնավորապես ՀՀԿ շարքերից վարչապետին վերապահված լիազորությունների իրականացման գործում ավելի իմաստուն գործիչ, քան Սերժ Սարգսյանը, իմ սուբյեկտիվ կարծիքով չկա, իսկ իմ սուբյեկտիվ կարծիքը դոգմա չէ: Այլ կարծիքներ կարող են գոյություն ունենալ, բայց իմ կարծիքն այդպիսով չի փոխվելու»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը երբեւիցե որեւէ կոնկրետ դեպք չի նշել, երբ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում Հայաստանի Հանրապտությունն ինչ-որ ոլորտում նշանակալի ձեռքբերում է ունեցել: Իսկ Սարգսյանի նախագահության ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ-ում աճել է աղքատության, գործազրկության ցուցանիշը, Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարում պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանից հեռացել է 373 հազար մարդ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:

Տպել
2908 դիտում

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը