«Դալմա մոլ»-ը տարհանման 15 օժանդակ ելք ունի, աշխատակիցներն էլ ԱԻՆ-ում կվերապատրաստվեն

29/03/2018 schedule12:46

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցներն այսօր ուսումնասիրություններ են անցկացրել Երեւանում գործող առեւտրի կենտրոններում, այդ թվում՝ «Դալմա մոլ»-ում:

Տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանն ասաց, որ այս տարեսկզբից տարբեր օբյեկտներում իրականացվում են հրդեհատեխնիկական նպատակային հետազոտություններ՝ պարզելու համար, թե դրանք որքանով են համապատասխանում հակահրդեհային նորմերին: Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ բռնկված հրդեհի պատճառով զոհվել են մի քանի տասնյակ մարդ, պատճառ է դարձել, որ տեսչությունն այս օրերին հայացքն ուղղի դեպի երեւանյան առեւտրի կենտրոններ:

Սերգեյ Հայրապետյանը մեր խնդրանքով նախ ներկայացրեց, թե հրդեհային անվտանգության ինչ նորմեր են սահմանված: Ի դեպ, այս կամ այն վայրում դրանց առկայության կամ բացակայության հարցում կարող են համոզվել նաեւ այցելուներն իրենք՝ ընդամենը շրջակայքը զննելով:

«Հրդեհային անվտանգության նորմերի եւ կանոնների պահանջները բազմաթիվ են, եւ բոլորը թվարկել անհնար է: Օրինակ՝ ամենակարեւորներից են, որ օբյեկտը պետք է ապահովված լինի համապատասխան տարհանման ուղիներով, պետք է ունենա հակահրդեհային պաշտպանության միջոցներ: Մասնավորապես՝ հակահրդեհային ինքնաշխատ համակարգեր, հրդեհի ազդանշանման համակարգ»,- ասաց նա:

Առաջին պլանում տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանն է

Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ պահանջ, որ տվյալ դեպքում առեւտրի կենտրոնների աշխատակիցներն ունենան հատուկ պատրաստվածություն՝ նմանատիպ արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու համար, տեսչության պետը պատասխանեց, որ հրդեհային անվտանգության կանոնների համաձայն, օբյեկտի ղեկավարնե՛րն են պարտավոր իրականացնել իրենց աշխատակիցների հակահրդեհային հրահանգավորումը եւ սահմանել համապատասխան ռեժիմ:

«Մարդկանց մասսայական ներկայության օբյեկտներում շատ կարեւոր է վարչակազմի ճիշտ գործողությունները, իրենց պատրաստվածությունը, որովհետեւ հրդեհի ժամանակ առաջանում է խուճապ: Խուճապը մեր առաջին թշնամին է: Պետք է խուճապի չմատնվել, ինչը հեշտ է ասել, բայց դժվար է անել: Նման իրավիճակում մարդը շտապում է դեպի գլխավոր մուտքը, որտեղից հիմնականում օգտվում է: Այցելուն պարտավոր չէ իմանալ՝ այստեղի հակահրդեհային վիճակի մասին, աշխատակազմը պետք է նրան ճիշտ ուղղորդի դեպի տարհանման օժանդակ ելքերը»,- ասաց տեսչության պետը:  

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շրջեցին «Դալմա մոլի» տարածքում, տեսան ու ցուցադրեցին առաստաղների վրա տեղակայված «տվիչ» կոչվող սարքերը, որոնք հրդեհի առաջացման դեպքում, արձագանքելով ծխին, ազդանշան են ուղարկում համապատասխան վահանակին ու վարչակազմին: Առաստաղների վրա առկա էին նաեւ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը, որոնք հրդեհի առաջացման դեպքում ավտոմատ պետք է միանան ու ցնցուղով ջուր բաց թողնեն:

Հրդեհաշիջման ավտոմատ սարք-ցնցուղն է եւ ազդանշան հաղորդող տվիչ սարքը

Հրշեջ պահարաններ նույնպես կային, որոնց մեջ գտնվում էին ներքին հակահրդեհային ծորակ, ջրացանց՝ ճնշման տակ գտնվող ջրով եւ կրակմարիչ: Մասնագետները դրանք փորձարկելը հնարավոր չհամարեցին: Պատճառաբանեցին, որ համակարգերն աշխատեցնելուց հետո առեւտրի կենտրոնում վերանորոգման անհրաժեշտություն կառաջանա: Կային նաեւ տարհանման օժանդակ ելքեր: Ինչպես նշվեց՝ 15 հատ: Կենտրոնում գործող կինոթատրոններից միայն մեկում էր, որ ֆիլմի ցուցադրություն չկար, եւ հնարավոր եղավ տեսնել նաեւ այստեղից դեպի դուրս տանող լրացուցիչ դուռը:

ԱԻՆ տեսչության պետն ի վերջո արձանագրեց, որ «Դալմա մոլում» հրդեհային անվտանգության տեսանկյունից վիճակն ընդհանուր առմամբ բարվոք է եւ չկան համակարգերի հետ կապված կապիտալ թերություններ: Այդուհանդերձ, որոշ բացթողումներ առկա էին: Օրինակ, ըստ նրա, կրակմարիչների քանակը ոչ բավարար էր ու նաեւ կային ժամկետանց կրակմարիչներ, որոնք վերալիցքավորման կարիք ունեին: Պատերին փակցված տարհանման պլանները նույնպես անհրաժեշտ քանակով չէին: Սակայն, Սերգեյ Հայրապետյանի գնահատմամբ, նշված խնդիրները ծանր հետեւանքների չէին կարող հանգեցնել ու նաեւ հեշտությամբ շտկելի են:

Ինչ վերաբերում է «Դալմա մոլի» աշխատակազմի պատրաստվածությանը՝ հրդեհային իրավիճակում ճիշտ աշխատելու համար, տեսչության պետի պատասխանից պարզ դարձավ, որ այդտեղ եւս որոշակի խնդիրներ կան: Նա կրկնեց, որ դա օբյեկտի ղեկավարության պարտականությունն է եւ տեսչությունն աշխատողների շրջանում քննություն չի անցկացնում: Ի դեպ, վարկած կա, որ Կեմերովոյում ողբերգական դեպքի պատճառը եղել է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի վարչակազմի ոչ ճիշտ գործունեությունը կամ նույնիսկ անգործությունը:

Սերգեյ Հայրապետյանի փոխանցմամբ, «Դալմա մոլի» ղեկավարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում պաշտոնապես դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ առեւտրի կենտրոնի աշխատակիցներին մասնագիտական խորհրդատվություն եւ ցուցումներ տրամադրելու համար: «Իրենք ասում են՝ մենք պատրաստում ենք, բայց քանի որ աշխատավարձերի հետ կապված մարդիկ երկար չեն մնում, անընդհատ գնում են ու նոր մարդիկ են գալիս, որոնց նորից պետք է սովորեցնենք, դա է խնդիրը»,- փոխանցեց ԱԻՆ պաշտոնյան:  

Հ.Գ. 2015 թվականին կառավարության որոշմամբ կասեցվել էին տեսչական ստուգումները՝ բիզնեսին չխանգարելու նկատառումով: Մասնավորապես ԱԻՆ-ի դեպքում այդ կասեցումն այս տարվանից այլեւս չի գործում:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

Տպել
4478 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս