Վանաձորի քաղաքապետարանը 650 միլիոն դրամի շինաշխատանքներ է սկսում. քաղաքը կբարեկարգվի՞

Վանաձորում շուտով կմեկնարկեն փոքր ու մեծ մի շարք շինարարական աշխատանքներ: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Երկու նոր պուրակի շինարարության, Հալաբյան կամրջի լուսավորության վերականգնման, 3-4 նոր խաղահրապարակներ կկառուցվեն, ինչպես նաեւ մի քանի մայթերի կապիտալ նորոգման աշխատանքներ, որոնցից մեկը՝ Մյասնիկյան փողոցի մայթը, կլինի դեկորատիվ ոճով՝ գունավոր բետոնե սալիկներով: Բազում թաղամասում գտնվող խաղահրապարակը կլինի շատ մեծ: Նշված տարածքում բազմիցս աղբի լուրջ կուտակումներ են եղել, ներկայումս տարածքը մաքրվում ու բարեկարգվում է, որտեղ կլինի խաղա-սպորտային հրապարակ: Վանաձորի մուտքերի նշանների մրցույթների արդյունքներն արդեն ամփոփված են: Առաջիկայում այն կտեղադրվի Սպիտակ-Երեւան ճանապարհահատվածին»,- ասաց նա:

Ասլանյանի խոսքով՝ կառավարության կողմից սուբվենցիոն նոր քաղաքականության արդյունքում  համայնքը ներդնելու է 200 մլն դրամ, եւս 450 մլն էլ՝ կառավարությունը: Ծրագրով նախատեսվում է նորոգել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն ու ծանրամարտի դպրոցը: Քաղաքապետի վստահեցմամբ՝ Վանաձորը հավուր պատշաճի կմտնի գարնանային առօրյա:

Այս ամենին զուգահեռ քաղաքապետը չի հերքում՝ Վանաձորի այգիները գտնվում են անմխիթար ու անբարեկարգ վիճակում: Իսկ ի՞նչ է արվում այս ուղղությամբ ու արդյո՞ք վանաձորցին ստիպված է այս տարի էլ զբոսնել քարուքանդ եղած այգիներում, ականատեսը լինելով աղբի ու քանդված նստարանների համայնապատկերին. «Բոլոր այգիները տարբեր ծրագրերի են ներկայացված: Ասիական բանկի ձեռքի տակ արդեն իսկ կան որոշակի էսքիզներ, նախատեսվում է մոտ 22 մլն դոլարի ներդրում կատարվի կապիտալ շինարարության, ենթակառուցվածքների, այգիներում քայլուղիներ կառուցելու եւ տարբեր այլ աշխատանքներում»,- ասաց նա, նշելով, որ այս տարի դժվար թե կարողանան ավարտին հասցնել. «Այս տարի գուցե չհասցնենք այգիները բարեկարգել, բայց ամբողջությամբ նախագծային շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն»,- ասաց քաղաքապետը, հավելելով, որ միայն Սայաթ-Նովայի անվան զբոսայգին վերակառուցելը 300-500 մլն դրամ արժե, որը քաղաքի բյուջեով անհնար է կատարել. «Մենք նաեւ պատրաստ ենք գործարարներին որպես բիզնես պրոեկտ առաջարկել»:

Ինչ վերաբերվում է քիմգործարանի այգուն, ապա քաղաքապետը վստահեցրեց, որ նախատեսվում է այդտեղ կառուցել Թումո կենտրոն, հետեւաբար՝ մինչ աշխատանքների մեկնարկը նպատակահարմար չէ այգում որեւէ փոփոխություն կամ աշխատանք կատարել. «Չի բացառվում, որ Թումո կենտրոն կառուցողը նաեւ այգին ամբողջությամբ կբարեկարգի»:

Տպել
8263 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է