Փախստականների թիվն աճել է. Վրաստանին կարող են զրկել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից. DW

28/03/2018 schedule12:37

Վրաստանը, որի քաղաքացիները 2017-ի մարտի 28-ից առանց մուտքի արտոնագրի Եվրամիության շենգեն գոտում մնալու իրավունք ունեն, կարող են զրկվել այդ հնարավորությունից:

Ինչպես գրում է գրում է Deutsche Welle-ն, այդ իրավունքի տրամադրումից մեկ տարի անց, ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան ու Շվեդիան, խոսում են Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հնարավոր կասեցման մասին:

Նշվում է, որ պատճառը Շենգենի գոտու երկրներում վրացիների կատարած հանցագործությունների, ինչպես նաև ներգաղթյալների քանակի աճն է:

Ըստ փախստականների հարցերով զբաղվող եվրոպական գործակալության, ԵՄ երկրները 2018-ի հունվարին 1859 հայտ են ստացել Վրաստանի քաղաքացիներից փախստական կարգավիճակ ստանալու համար, ինչը կրկնակի անգամ ավելի է, քան 2017-ի հունվարին: Հայտերի կեսը՝ 745-ը, ներկայացվել է հունվարին Գերմանիայում:

Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգել է Վրաստանի իշխանություններին: Նրանք խոստանում են ամեն հնարավորն անել խախտումները կասեցնելու համար:

Այս տարվա փետրվարից երկրում իրազեկման արշավ է սկսվել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի կանոնների մասին: Վրաստանի քաղաքացիների համար նույնիսկ բջջային հավելված են մշակել, որը հաշվում է, թե որքան օր կա Շենգենի գոտում մնալու համար: Թբիլիսին նաև մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռեժիմը խախտողների համար:

Թբիլիսին, համաձայն Ռեադիմիսիայի պայմանագրի, առանց ձգձգելու ընդունում է բոլոր վտարվածներին: Օրինակ, մարտի 21-ին Գերմանիայից 52 վրացի է արտաքսվել: Արտաքսվում են նույնիսկ նրանք, ում երեխաները ծնվել են Գերմանիայում:

Մեկ տարի առաջ Եվրամիությունը տրամադրեց Վրաստանին, այնուհետեւ նաև Ուկրաինային ազատ վիզային ռեժիմ՝ ոտքը պահելով «վթարային արգելակի վրա»:

Բանն այն է, որ ԵՄ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո, վիզաների ազատականացման տարիներ տեւած գործընթացը կարող է «ջուրն ընկնել», եթե Բրյուսելում գտնեն, որ այդ պետություններից մարդկանց հոսքը ԵՄ գերազանցում է առկա սպասումները: Այսինքն՝ մարդիկ գալիս են, ոչ թե հանգստանալու, այլ ապրելու և աշխատանք գտնելու հույսով: Այդ դեպքում ԵՄ-ը միանգամից կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը և վերադառնալ հին աշխատակարգին:

Վերջին մեկ տարում ԵՄ-ից արտաքսել են բազմաթիվ Վրաստանի քաղաքացիներ: Առավել շատ վրաստանցիներ արտաքսել են Գերմանիայից, իսկ ամենաքիչը՝ Սկանդինավյան երկրներից:

Տպել
686 դիտում

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի երեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ