ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարել են #երբերազանքներնիրականանումեն ակցիայի հաղթողներին

2018 թ. մարտի 28-ին ամփոփվեցին ՎՏԲ–Հայաստան Բանկի և Visa միջազգային վճարային համակարգի համատեղ ակցիայի արդյունքները, և հաղթողները պարգևատրվեցին: #երբերազանքներնիրականանումեն ակցիան անցկացվել է 15.11.2017 թ. - 15.02.2018 թ. ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանների համար: Ակցիայի պայմանների համաձայն` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Visa քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ` Հայաստանի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետում` մասնակցեցին 8 iPad new և 2 գլխավոր մրցանակների` դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) խաղարկությանը:

Խաղարկությունը տեղի ունեցավ Hilton հյուրանոցում մասնակիցների ներկայությամբ և ուղիղ եթերով հեռարձակվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում: Հաղթողները որոշվեցին պատահականության սկզբունքով: 8 iPad new հաղթողներ դարձան Բանկի քարտապաններ` Հայկ Հայրապետյանը, Նարեկ Ղուշչյանը, Գոռ Մակարյանը, Հարութ Գրիգորյանը, Ամալյա Կիրակոսյանը, Տիգրան Մարգարյանը, Հայրիկ Ստեփանյանը և Ալվարդ Զաքարյանը:

Իսկ գլխավոր մրցանակակիրներ՝ դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) երջանիկ հաղթող դարձան Բանկի քարտապաններ` Հերմինե Ամիրբեկյանը և Արմեն Սարգսյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է Բանկի քարտապանների շրջանում քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրության ավելացումը և հաճախորդների հավատարմության բարձրացումը:

Ամեն տարի նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող  հաճախորդների թվի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի  պահանջված լինելու մասին:

Տպել
2624 դիտում

Արթուր Գեւորգյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին. կենտրոնանում է բռնցքամարտի վրա

«Իմ քայլի» քվեաթերթիկը չորրորդն է, ՀՀԿ-ինը՝ առաջինը, ԲՀԿ-ն՝ 11-րդը. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց քաղաքական ուժերին

ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

«Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանն իրեն մեղավոր չճանաչեց

«Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկի համարն է 4-ը

Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որեւէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ի պարզաբանումը

Իր լոլիկը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից․ ՊԵԿ նախագահ

Խնածախի այրված 4 տներին 190 միլիոն դրամի փոխհատուցում է հարկավոր՝ Սյունիքի մարզպետարանը չունի

ՀՀԿ ցուցակի 17-րդ համարը` Հովիկ Աբովյանը, 3 թանկարժեք մեքենա եւ մի քանի անշարժ գույք ունի

Առանց հանրային քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարեվերջին նոր ռեկտոր կընտրեն

Սխալ եք մեկնաբանում, այդպիսի բան չկա. Փաշինյանը՝ խոպանից եկած փողերը հարկելու մասին

Գյումրու ծննդատունը 49 մլն-ի պարտք ունի. ինչպե՞ս է այն գոյացել

Կաշառք վերցնող պաշտոնյաներին հատ-հատ բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը սարսափել է Նորատուսցի Ալիկի ռեստորանի մոտ գտնվող աղբակույտերից. մանրամասներ վարչապետի հայտարարությունից

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ․ Շարմազանով

Գավառում վերաբացվեց Լեւոն Քալանթարյանի անվան թատրոնը. Փաշինյանը հայտարարություն արեց