Իտալիան Հայաստանում նոր դեսպան ունի. Ս. Սարգսյանին են հանձնվել հավատարմագրերը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ իր ակտիվ աշխատանքով նորանշանակ դեսպանը կնպաստի դարերի խորքից եկող հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:Նախագահ Սարգսյանը և դեսպան Վինչենցո դել Մոնակոն համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի հայ-իտալական միջպետական հարաբերությունները զարգանում են պատմական ամուր հիմքերի և երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա, սակայն, զրուցակիցների համոզմամբ, հարաբերությունների զարգացման ներուժը և ակնկալիքները շատ ավելին են:

«Մեր խնդիրն է՝ մշտապես բացահայտել այդ ներուժը, ավելացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, սերտացնել մշակութային կապերը և, ընդհանրապես, մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Նախագահը:

Դեսպան Վինչենցո դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը արդարացնելու իր նկատմամբ վստահությունը և պաշտոնավարման ժամանակահատվածում հնարավորինս կնպաստի Իտալիայի վստահելի գործընկեր ու բարեկամ Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Դեսպանը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել Իտալիայի հայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, մեծապես նպաստում է երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանն ու պատմության ընթացքում մշտապես իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:

Տպել
626 դիտում

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին