Հարևանների ռազմական համագործակցության հեռանկարները

Լուսանկարում՝ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով, Վրաստանի ՊՆ Լեւան Իզորիա և Թուրքիայի ՊՆ Նուրեթթին Ջանիքլի.

Մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ մարտի 31-ին կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:

Թեեւ հանդիպման օրակարգում քննարկվելիք հարցերը չեն հրապարակվում, ամենայն հավանականությամբ կողմերը քննարկելու են տարածաշրջանային անվտանգության, համատեղ զորավարժությունների եւ Թուրքիայի մասնակցությունը վրացական ու ադրբեջանական ԶՈւ-ի ամրապնդման գործում: Այդպիսին են եղել նախորդ եռակողմ հանդիպումների գլխավոր թեմաները:

Չի բացառվում նաեւ, որ եռակողմ, կամ մինչ այդ տեղի ունեցող թուրք-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվի նաեւ Աֆրինի գրավման թեման: Բանն այն է, որ նախօրեին ադրբեջանամետ կայքերից մեկում տեղեկություններ էին տարածվել, որ Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի պաշտպանական գծի մոդելով եւ Հասանովին միգուցե հետաքրքրեն Աֆրինի պաշտպանության ճեղքման մարտավարական մանրամասները:

Եռակողմ ռազմական համագործակցության սկիզբ կարելի է համարել 2012 թ., երբ վրացական զինված ուժերն առաջին անգամ մասնակցեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին: Դրանից երկու տարի անց՝ 2014 թ. պայմանավորվածություն ձեռք բերվեց տարին երկու անգամ պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումներ կազմակերպել եւ ամենամյա համատեղ զորավարժություններ անցկացնել:

Թուրք-վրաց-ադրբեջանական ռազմական եռակողմ համագործակցությունը թեեւ ուղղակիորեն չի վնասում հայ-վրացական հարաբերություններին, սակայն բացասական ֆոն է ստեղծում դրանց համար: Եռակողմ հանդիպումներից հետո հնչող հայտարարություններում հաճախ շեշտվում է կողմերի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի փոխադարձ ճանաչումը, ինչը բնականաբար հասցեագրված է Արցախին, Հարավային Օսեթիային եւ Աբխազիային: Այս առումով Վրաստանին մեղադրել, թերեւս, չի կարելի. նա փորձում է իր կորցրած տարածքների հարցում ստանալ նաեւ հարեւանների աջակցությունը, իսկ Հայաստանը այդ հարցում չի կարող արտահայտել Թբիլիսիի համար ցանկալի դիրքորոշում: Այդուհանդերձ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական:

Բացի Վրաստանի քաղաքական հետաքրքրվածությունից եւ թուրք-ադրբեջանական համատեղ՝ Հայաստանին տարածաշրջանային ծրագրերի լուսանցքում թողնելու ձգտումից, այս եռակողմ հարաբերություններին կյանք են հաղորդում երեք երկրների համատեղ էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը, ներառյալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:

Մեծ դեր են խաղում նաեւ Վրաստանի տնտեսությունում առկա թուրքական եւ ադրբեջանական լծակները: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Վրաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է, իսկ պետական SOCAR նավթային ընկերությունը՝ Վրաստանի առաջատար ներդրողներից մեկը:

Թուրքիայի ներգրավվածությունը վրացական տնտեսության մեջ եւս մեծ է: Վրաստանի ընդդիմադիր ազգային-պահպանողական ուժերը խոսում են անգամ երկրի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ինքնիշխանության հնարավոր կորստի մասին: Նման մտավախությունների պատճառ է հանդիսանում Թուրքիայի կողմից Աջարիայի տնտեսական «էքսպանսիան»: Այս դեպքում էլ Վրաստանը չի կարող հակադրվել, քանի որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ ինչ-որ առումով Բրյուսելում Վրաստանի լոբբիով է զբաղված: Ըստ էության, պաշտոնական Թբիլիսին՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ հաշտության գալու բոլոր կամուրջներն այրեց հենց ՆԱՏՕ-ին միանալու որոշումը կայացնելուց հետո, եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններում ցանկացած ձախողում իմաստազրկելու է այդ որոշումը:

Հաշվի առնելով Վրաստանի այս պատանդային վիճակը, ինչպես նաեւ մասնակից երկրների նախընտրելի երկարաժամկետ հեռանկարների տարբերությունները առնվազն արտաքին վեկտորի առումով՝ կարելի է ենթադրել, որ եռակողմ համագործակցությունը, այդ թվում ռազմական ոլորտում, չի վերածվի լիարժեք երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշինքի: Վրաստանը հույսեր է կապում Եվրոպայի հետ, Էրդողանի Թուրքիան՝ պարտություններ կրելով Եվրոպական միությանն անդամակցելու հարցում, նեոօսմանիզմի քաղաքականություն է վարում, իսկ Ադրբեջանը, չլուծված հակամարտության պայմաններում փորձում է արտաքին քաղաքականության առումով հավասարակշռություն պահպանել, իհարկե այնքանով, որքանով դա չի վնասում Թուրքիային:

Ընդհանուր առմամբ թուրք-վրաց-ադրբեջանական ռազմական եռակողմ համագործակցությունն ուղղված է սեփական էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտների համագործակցության պաշտպանությանը: Այդուհանդերձ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ցանկացած երկրի ռազմական համագործակցությանը պետք է վերաբերվել առնվազն զգոնությամբ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:

Տպել
3688 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում