Կեմերովոյի հայ համայնքն այսօր մասնակցելու է հրդեհի զոհ Գալանի-Խումարյանների հոգեհանգստին

Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը ՀԺ-ին հայտնել էր, որ երեկ արդեն պարզվել է, որ մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված մահաբեր հրդեհի զոհերի ցուցակում երկու հայ կա. զոհերի թիվը հասել է 76-ի: 

Գեորգի Անտոնով-Միրզախանյանը տեղեկացրել էր, որ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008: 

«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծննդով Ախալցխայից, վրացահայեր են: Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար՝ տղայի տղան էլ Գալանին է: Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է: Թե՛ Դմիտրիի, թե՛ Միխայիլի մայրերը ռուսներ են: Ու քանի որ ամուսնալուծված են եղել, ծննդյան վկայականներում գրել են, որ ռուսներ են: Միայն այսօր, երբ ճշտեցին հայրանունները, պարզվեց, որ դա Սարգիսի տղան եւ թոռն են»,- ՀԺ-ի հետ զրույցում ասել էր Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:

Կառավարական հանձնաժողովն այսօր կազմակերպելու է ազգությամբ հայ հայր եւ որդի Դմիտրի Գալանինի եւ Միխայիլ Գալանինի հոգեհանգիստը: Կեմերովոյի հայ համայնքը մասնակցելու է հոգեհանգստին:

- Պարոն Միրզախանյան, ի՞նչ վիճակ է այժմ քաղաքում, իրավիճակը հանդարտվե՞լ է:

- Այո, հանդարտվել է, երեկ չէ անցած օրը այլ վիճակ էր, երեկ այլ վիճակ էր, այսօր լրիվ հանգիստ էր:

- Ցույցեր եւ բողոքներ էլ չկա՞ն:

- Չէ, այսօր ցույց անող չի եղել, ամեն ինչ հանգիստ է, արդեն լուրջ մտածում են հրդեհի պատճառները հայտնաբերելու ուղղությամբ: Հենց այսօր Կեմերովոյի մարզպետն իշխանության 4 ղեկավարի ազատեց աշխատանքից, Մոսկվայի բարձրակարգ բժիշկներն այստեղ են եկել:

- Քանի՞ հոգու են արդեն հուղարկավորել:

- Հուղարկավորություն դեռ չի կարող լինել (թեեւ երեկ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 14 հոգու հուղարկավորություն է կատարվել-հեղ.), մինչեւ գենետիկ անալիզների պատասխանը չգա, դա 2-3 շաբաթվա մեջ է ճշտվում:

- Բայց արդեն նկարներ են տարածվել, որ մի քանիսին հուղարկավորել են:

- Սուտ ինֆորմացիա է, ճշտվում են գենետիկ կապերը, մինչեւ դա չճշտվի, ոչ մի հուղարկավորություն չի լինելու:

- Իսկ քանի՞ հոգու դիակ դեռ չի ճանաչվել:

- 76-ից ճանաչվել է 25 հոգու դիակ, մնացածը դեռ չի ճանաչվել, ճանաչումը պիտի անի Մոսկվայի լաբորատորիան:

Տպել
786 դիտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան