«Սուպեր մամա»-ի ապօրինի տարածումը խանգարել է կինոթատրոնների ցուցադրությանը. Հայկ Մարության

«Սուպեր մամա 2» կատակերգության՝ տեսահենային տարածումը համացանցում խանգարել է կինովարձույթին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանը: Պրեմիերան կայացել էր 2017 թ. հոկտեմբերի 4-ին, համացանցում հայտնվել էր այս տարվա հունվարի սկզբին եւ կարճ ժամանակում մեծ տարածում էր գտել: Հղումները ջնջելու ուղղությամբ մեծ թիմ է աշխատել, սակայն ընդամենը 1 օրվա ընթացքում տարածումը լուրջ վնաս է հասցրել:

«Շատ-շատ է ազդել կինոթատրոններում ցուցադրության վրա: Միայն առաջին օրը, որ տարածվեց, գուգլից հաշվետվություն ստացանք, որ 630 ալիք ներբեռնել էր, եւ 2 մլն մարդ 1 օրվա մեջ նայել է միայն յութուբում: Բնականաբար, այդքան մարդ չէր գալու կինոթատրոն, որովհետեւ դրանց մեջ կային մարդիկ արտասահմանից կան մարդիկ Հայաստանից, որոնք այսպես թե այնպես չէին գալու՝ տարբեր պատճառներով՝ գումար չունեն, ժամանակ չունեն եւ այլն: Այնպես չէ, որ այդ բոլորը մեր հանդիսատեսն էին, բայց վստահաբար այդ 2 մլն-ի մեջ կային տասնյակ հազարավոր հանդիսատեսներ, որոնք պետք է գային կինոթատրոն, նայեին, վայելեին, ինչը տարածման պատճառով չեղավ: Լավ է՝ գոնե հունվարին եղավ, ոչ թե հոկտեմբերին կամ նոյեմբերին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆիլմը հազարավոր դիտումներ է ունեցել նաեւ ֆեյսբուքում, օդնոկլասնիկիում, ВКонтакте-ում եւ այլ հարթակներում:

Օրերս Արմենիա TV-ով ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որում ներկայացված էր՝ ինչպես են ստեղծվել «Սուպեր Մամա 2», «ԱլաԲալաՆիցա», «Սիրո Գործակից» եւ «Սուպեր Մամա» ֆիլմեր: Դրանում հեղինակները տեղեկացրին, որ «Սուպեր Մամա 2»-ը տարածողին գտել են, սակայն  չբացահայտեցին նրա անունը: ՀԺ-ի հետ զրույցում էլ Հայկը համառեց: Նշեց, որ ավելին ասել պետք չէ:

«Մենք, ինչքան պետք էր, ասել ենք: Ամեն ինչ ասված է: Այն ինֆորմացիան, որ վավերագրական ֆիլմում ասված է, դա թող նայեն: Գովազդում եմ վավերագրական ֆիլմը (կատակում է): Ի դեպ, ինչպես հասկացա՝ մարդկանց դուր է եկել այս վավերագրական ֆիլմը: Մեր նպատակը՝ մեր մասին ֆիլմ նկարահանելը չէր: Ուզում էինք հանդիսատեսին ցույց տալ՝ ինչքան դժվար է ֆիլմ ստեղծելը»,- ասաց նա:

Այս շրջանում Հայկ Մարությանն աշխատում է «Ազիզյանները» սիթքոմի 4-րդ եթերաշրջանի վրա: Այս տարի ֆիլմ չի նկարահանելու: Ասում է, որ աշխատատար եւ հոգնեցուցիչ գործընթաց է, որից թիմը ցանկանում է մի փոքր հանգստանալ: Ինչ վերաբերում է «Սուպեր մամա 2»-ին, հիմա այն կինոթատրոններում այլեւս չկա: Սպասում է իր՝ եթերում եւ համացանցում հեռարձակվելուն: Ամանորի գիշերը լինելու է Արմենիա TV-ի եթերում եւ Կարգին TV-ի յութուբյան ալիքում:

Տպել
1507 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց