«Սմերչ»-ի հրթիռները կրակելիս չեն պայթում. Ադրբեջանը դժգոհ է ռուսական զենքի որակից

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել մատակարարվող ռուսական զենքի որակից՝ նշելով, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Լեհաստանում տեղակայված «Беларуская Праўда» պարբերականը: Հրապարակումը մեջբերում է Lenta.ru-ն:

«2017թ. վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնկական համագործակցության հանձնաժողովի փակ նիստում Բաքուն բարձրացրել է այդ հարցը եւ հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ կապված Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումների հետ»,- ասված է հրապարակման մեջ:

Նիստի ժամանակ ադրբեջանական կողմը, նշում է պարբերականը, դժգոհություն է հայտնել Տ-90Ս, ԲՄՊ-3, ԲՏՌ-82, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգի, «Սմերչ» ՀԿՀՀ-ի, «Թոփ-Մ2» ԶՀՀ-ի եւ այլ տեսակի ռուսական սպառազինությունների որակից:

«Մատակարարված տեխնիկան չի համապատասխանում պայմանագրով սահմանված տեխնիկական կոմպլեկտացիային, բացակայում է տեխնիկական փաստաթղթերը, սպառազինության որոշ նմուշներ շարքից դուրս են եկել արտադրական դեֆեկտի պատճառով, բացի այդ բացակայում են ընթացիկ վերանորոգման համար պահեստամասերը»,- պատճառաբանել է ադրբեջանական կողմը, նշելով, որ «Սմերչ» ՀԿՀՀ-ները կրակելիս չեն պայթում:

Նրանք նաեւ ընդգծել են, որ ԲՏՌ-82Ա-ի համար նախատեսված զինամթերքը չի հասնում նշանակետին, իսկ Մի-35 ուղղաթիռների մոտ այնպիսի խնդիրներ են առաջանում, որոնք թույլ չեն տալիս գործի դնել շարժիչը:

Հատկանշական է, որ 2016 թ.-ին ապրիլին առաջնագծում լայնածավալ ռազմական բախումների ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ Արցախի ՊԲ-ի, «Սմերչ» համակարգերի կիրառման անհաջող փորձ էր կատարել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ համակարգերի հրթիռները թեպետ տեղ էին հասել, սակայն չէին պայթել:

Իսկ վերջին շրջանում ռուսաստանցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Երեւանում հայտարարեցին, որ Մոսկվան հետեւություններ է կատարել «ապրիլյան պատերազմից» եւ մեծ ծավալներով զենքի մատակարարումներ չի իրականացնելու Ադրբեջանին:

«Մոսկվայում հասկացել են, որ Ադրբեջանին սպառազինելը անզգուշություն էր»,- Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել էր  ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, մարդիկ, որոնք ուղեգծում են ՌԴ արտաքին քաղաքականության ադրբեջանական կուրսը, հաշվի չեն առել Բաքվի ագրեսիվության մակարդակը եւ բազմաթիվ հայտարարություններ այն մասին, որ մտադիր են ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:

Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչեւ 2016թ. ապրիլյան պատերազմը: Այս մասին էլ Երեւանում մարտի 14-ին հայտարարել էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշել էր, որ Ռուսաստանը իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչեւ 2016թ. ապրիլ: «Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել էր Կոսաչովը:

Տպել
5267 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց