Մեծ ախպերն է եկել. Պուտինի այցը միշտ տոն է մեզ համար

29/03/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 26-ի համարում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է որ մեծ բավարարվածությամբ հեռանա Հայաստանից: Համենայնդեպս, ՀՀ քաղաքական վերնախավն այն մի քանի ժամերի ընթացքում, որ Պուտինը գտնվում էր ՀՀ- ում, արեց հնարավորն ու անհնարինը նրան բավարարություն  պատճառելու համար: Եւ դա արվեց ոչ թե ինչ-որ առանձին ոլորտներում կամ առանձին դետալներով, այլ համապարփակ՝ ներառելով Պուտինին հաճելին մատուցելու ցանկացած հնարավորության եւ ցանկացած ձեւի օգտագործում: Սկսենք, թերեւս, Ռոբերտ Քոչարյանից, որի հետ ՌԴ նախագահը երեկ առավոտյան առանձնազրույց ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում, ինչից հետո երկու նախագահները հանդիպեցին լրագրողների հետ: Քոչարյանը երեկ պարզապես գերազանցեց ինքն իրեն:

Պուտինի այցի ընթացքում նրա՝ հրապարակման համար արտասանած առաջին նախադասությունը հետեւյալն էր. «ՌԴ նախագահի այցը միշտ էլ մեծ իրադարձություն է մեզ համար»: Ավելի ուշ` բրիֆինգի ժամանակ, Ռոբերտ  Քոչարյանը հաջողացրեց մի քանի հարցերի պատասխանելիս տառացիորեն կրկնել այն պատասխանը, որ արդեն նույն հարցի կապակցությամբ տվել էր Վլադիմիր Վլադիմիրովիչը, հաջողացրեց կյանքից վերցրած մի պատմություն պատմել եւ զուգահեռներ անցկացրել՝ ընդ որում երջանկության մասին, բացի այդ, մի երրորդ հարցի կապակցությամբ հաջողացրեց ասել, որ տվյալ հարցում Պուտինն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ինքը, ուստի վերջինս պատասխանի իրավունքը զիջում է նրան:

Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց միայն ուղղել Վլադիմիր Վլադիմիրովիչին, երբ վերջինս խոսքի մեջ, սխալմամբ, Հայաստանի փոխարեն ասաց Ադրբեջան: ՌԴ նախագահն իր նախնական խոսքում ասաց. «Մեր հանդիպման օրակարգի կարեւոր հարցերից էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում»: Այդ ժամանակ դահլիճում՝ հայ լրագրողների շարքերում, իհարկե, խուլ բզզոց լսվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անվստահ հայացք նետեց Պուտինի վրա` փորձ անելով նրան ասել, որ սխալվել է, սակայն այդպես էլ համարձակություն չունեցավ ընդհատել Վլադիմիր Վլադիմիրովիչին: Իսկ Պուտինին  Ռոբերտ Քոչարյանը բառացիորեն կրկնեց ԱՊՀ բարեփոխումներին վերաբերող հարցին պատասխանելիս:

ՌԴ նախագահը, բնականաբար, հայտարարեց, որ ԱՊՀ-ն պետք է անկախ ամեն ինչից պահպանել, քանի որ այն շատ կարեւոր գործիք է ԱՊՀ երկրների ընդհանուր բազմաթիվ, բազմապիսի հարցերը լուծելու համար, որոնք, ըստ Պուտինի, մեկ ընդհանուր պետության՝ Խորհրդային Միության հետեւանք են. «ԱՊՀ-ն հարթակ է, որտեղ հետխորհրդային երկրների ղեկավարները կարող են քննարկել եւ լուծումներ գտնել այդ խնդիրների համար»,- ասաց Վլադիմիր Պուտինը: ԱՊՀ բարեփոխումների հարցի հետ կապված` Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պետք չէ այն համեմատել ԵՄ-ի հետ, իսկ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ համեմատությունից ԱՊՀ-ն, ըստ Քոչարյանի, միայն շահում է:

«Իրականում այն լավ հարթակ է քաղաքական հարցեր լուծելու համար»,- Պուտինին կրկնեց Քոչարյանը: Վերջինս նաեւ նկարագրեց մի իրավիճակ, երբ կյանքում երկու մարդ նույն բանն են ունենում, սակայն մեկը երջանիկ է լինում իր ունեցածով, իսկ մյուսը՝ ոչ. «Այստեղ էլ նույնն է, մենք պետք է երջանիկ լինենք նրանով, ինչ ունենք»,- ԱՊՀ-ի կապակցությամբ ասաց ՀՀ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով Վլադիմիր Պուտինի կողքին, ընդհանրապես հրաժարվեց մեկնաբանություններ անել Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ եւ ահա այստեղ ասաց, որ Պուտինն ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում, քան ինքը: Իսկ Պուտինն այսպես պատասխանեց այդ հարցին. «Ղրղզստանի իրադարձությունները մեզ համար անսպասելի չէին, դրանք իշխանությունների թուլության եւ երկրում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների հետեւանք էին»:

Կարծում ենք` այսքանը պետք է որ լիովին բավարար լինի Ռոբերտ Քոչարյանի համար, նա պետք է լավ գիտակցի, որ իշխանությունը երբեք չպետք է թույլ լինի: Մյուս  կողմից՝ ՌԴ նախագահը, թեեւ ցավ հայտնեց, որ հետխորհրդային տարածքի եւս մի երկրում քաղաքական հարցերը ոչ ճիշտ ճանապարհով են լուծվում,  շատ բարեկամաբար էր տրամադրված ղրղզական ընդդիմության հանդեպ: «Մենք այդ մարդկանց լավ ճանաչում ենք, նրանք ամեն կերպ նպաստել են ՌԴ-ի եւ Ղրղզստանի հարաբերությունների զարգացման եւ միջպետական հարաբերությունները ներկայիս մակարդակին հասցնելու համար: Եւ ես հույս ունեմ, որ ապագայում նույնպես մեր հարաբերությունները կզարգանան նույն ճանապարհով, մենք մեր կողմից ամեն ինչ կանենք դրա համար»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինը եւ ակնարկեց, որ ՌԴ-ն քաղաքական ապաստան կտրամադրի Ասկար Ակաեւին. «Եթե Ակաեւը ցանկություն հայտնի գալ Ռուսաստան, մենք չենք առարկի»,- ասաց նա:

ԱՊՀ բարեփոխումներին եւ Ղրղզստանի դեպքերին էին վերաբերում երեկվա ասուլիսում լրագրողների տված չորս հարցերից երկուսը: Մյուս երկուսը վերաբերում էին առաջինը՝ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին՝ հաշվի առնելով տարածաշրջանային բարդությունները, եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ մշակութային կապերի տարիքային բնույթ ստանալուն: Այսինքն, որ երիտասարդ սերունդները կորցրել են այդ կապերը: Իհարկե, առաջին հարցը հայ լրագրողինն էր, երկրորդը՝ ռուս: Տնտեսական համագործակցության մասին հարցին Քոչարյանը պատասխանեց կրկին Պուտինի խոսքին հղում անելով՝ մասնավորապես, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը սկսել է կարգավորվել, ինչը, ըստ Քոչարյանի, արմատապես փոխում է իրավիճակը: Իսկ Պուտինը նշեց, որ հայ-ռուսական  տնտեսական հարաբերությունների խորացման ամենակարեւոր նախապայմանը  քաղաքական իրավիճակի կայունությունն է:

«Հույս ունենալ, որ ամեն ինչ կմնար այն մակարդակի վրա, որ կար, պարզապես միամտություն կլիներ: Պետք է համակերպվենք այս իրականության եւ այն կորուստների հետ, որ ունեցել ենք եւ պետք է փորձենք առավելագույնս վերականգնել այդ կորուստները»,- խորհրդային ժամանակներից հետո հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ մշակութային կապերի թուլացման կապակցությամբ ասաց Քոչարյանը: Մշակութային կապերը վերականգնելու աշխատանքները սկսվեցին երեկ Հայաստանի օպերային թատրոնում: «Հայաստանում Ռուսաստանի տարվա»  բացման արարողությանը ներկա էին ՀՀ գրեթե ողջ քաղաքական էլիտան, մեծ թվով հայտնի մտավորականներ, արվեստագետներ: Ռուսաստանից նույնպես մի շարք հայտնի մտավորականներ ժամանել էին Հայաստան՝ միջոցառումը վարում էր Սվյատոսլավ Բելզան, ելույթ ունեցան Ռոման Կարցեւը, Լեւ Լեշչենկոն, Ժասմինը, Ալեքսանդր Մարշալը:

Ի դեպ, համերգից առաջ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապում է իր երեխաների ապագան, ընթացքում նաեւ ասվեց, որ Ռուսաստանը շատ հայերի համար երկրորդ հայրենիք է եւ այլն եւ այլն: Իհարկե, օպերայի դահլիճում ներկաներից ոչ ոք որեւէ առարկություն չուներ նմանատիպ մտքերի կապակցությամբ: Սակայն բոլորին հատկապես դուր եկավ Պուտինի ելույթի հետեւյալ մասը. «Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդները երկար համատեղ պատմական  ճանապարհ են անցել: Մեզ դժվար է հին Մոսկվան պատկերացնել առանց հայկական նրբանցքի, իսկ ռուսական մշակույթն` առանց Այվազովսկու կտավների, երաժշտությունն` առանց Արամ Խաչատրյանի, թատրոնը՝ Վախթանգովի, կինոն՝ Փարաջանովի»:

«Սիրելի բարեկամներ, Ռուսաստանը դողում է Հայաստանի  հետ լավ հարաբերություններ ունենալու վրա, եւ մենք գիտենք, որ ձեր երկրում նույնպես նույն զգացումներն են»,- իր ելույթում ասաց Պուտինը: Իսկ թե Հայաստանն ինչքան է դողում Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների վրա, կարելի էր տեսնել երեկ Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, երբ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը ոտքի թռավ եւ սկսեց ծափահարել այն պահին, երբ Պուտինն իրենից մեկ մետր հեռավորության վրա անցնում էր: Իսկ այդ դողը ավելի լավ կարելի է զգալ այն խոսակցությունից, որ ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանն ունեցավ համերգի ավարտից հետո դահլիճից դուրս եկողների հերթի մեջ ճխտված-կանգնած ժամանակ:

Բանն այն է, որ օպերայի դահլիճի դռները, որտեղ նստած էին մեր բոլոր նախարարներն իրենց կանանց հետ, չբացվեցին այնքան ժամանակ, մինչ օթյակում նստած Պուտինը դուրս չեկավ օպերայի շենքից: «ՌԴ նախագահի տեղաշարժը հատուկ միջոցառումներ է  պահանջում»,- իր վիճակից ակնհայտորեն վատ զգալով` անորոշ ուղղությամբ ասաց Սերժ Սարգսյանը: «Անգամ ՀՀ ՊՆ նախարարի համա՞ր»,- հարցրեցինք Սերժ Սարգսյանին: «Այո, իհարկե»,- իր այդ վիճակը ծրագրածի վստահությամբ պատասխանեց ՀՀ ՊՆ նախարարը: 

Հ.Գ. Նախագահների բրիֆինգում ԼՂ հարցի մասին հնչեց միայն մեկ նախադասություն. «Իհարկե, խոսել ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, որ ամեն կերպ նպաստենք այդ հակամարտության լուծմանը, եւ հույս ունենք, որ տեղի կունենա հերթական հանդիպումը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ»,- իրենց հանդիպման այս հատվածի մասին պատմելով` ասաց ՌԴ նախագահը:

Աննա Հակոբյան

Տպել
981 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին