Խելք. 50/50-ի կուսակցությունը

29/03/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 26-ի համարում

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը նաեւ ՕԵԿ նախագահն է, հաճախ է դժգոհում, որ նույնիսկ իր այն նախաձեռնությունները, որոնք թվում է, թե պետք է արժանանան բոլորի անվերապահ հավանությանը, մասնավորապես կոալիցիայի գործընկերների կողմից ընդունվում են սվիններով: Եւ նա իրավացի է, քանզի նրա վերջին նախաձեռնությունը՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ երկրում ժողովրդավարության հաստատման, ՏԻՄ ընտրությունների եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ, կրկին առաջացրել է կոալիցիայի անդամ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի տարակուսանքը:

Առաջիկայում այդ ուժերը հրապարակային բացատրություն են պահանջելու ՕԵԿ-ից, թե ինչ է նշանակում սեպարատ բանակցություններ վարել տարբեր քաղաքական ուժերի հետ, երբ կա կոալիցիայի հուշագիր, եւ բոլոր խնդիրները պետք է լուծվեն կոալիցիայի սահմաններում՝ երեք կուսակցությունների մակարդակով: Բնականաբար,  արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, ԱԺ նախագահն իր չուզողներին կպատասխանի հետեւյալ ասացվածքով. «Կան մարդիկ, որ ուրախանում են ոչ այնքան սեփական հաջողություններով, որքան ուրիշների անհաջողություններով»: Այդուհանդերձ, ինչո՞ւ է ՕԵԿ-ը, իրեն հերթական անգամ սահմանազատելով իշխանության համար պատասխանատվություն ստանձնած կոալիցիայից, սեպարատ բանակցություններ սկսում քաղաքական սպեկտորի բոլոր կուսակցությունների հետ, եւ ինչո՞ւ այդ բանակցությունները ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի սրտով չեն:

Դաշնակցության խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի համար իրենց կոալիցիոն դաշնակից ՕԵԿ-ի այս նախաձեռնությունը բոլորովին հասկանալի չէ. «Սովորաբար որեւէ ուժ քաղաքական կոնսուլտացիաներ է ձեռնարկում այն ժամանակ, երբ երկրում լարված ներքաղաքական վիճակ է, եւ կարիք կա լարվածությունը լիցքաթափելու, կամ էլ՝ ընտրությունների նախաշեմին: Այսօր երկրում ո՛չ լարված իրավիճակ է եւ ո՛չ էլ ընտրությունների նախաշեմ: Ուստի, ես չեմ հասկանում, թե կոնկրետ ինչի՞ համար են այդ կոնսուլտացիաները, հատկապես, երբ կա կոալիցիոն հուշագիր եւ հենց հուշագրով է ամրագրված, որ կոալիցիայի խնդիրներից է  ժողովրդավարության ամրապնդումը»,- ասում է Լեւոն Մկրտչյանը: Հերթական անգամ դրոշակն առնել ու կոալիցիայի գործընկերներից առաջ ընկնելու ՕԵԿ-ի մղումը չի հասկանում նաեւ հանրապետականը:

Սակայն Գալուստ Սահակյանն արդեն սովոր է իր գործընկերոջ պոպուլիզմին, ուստի ՕԵԿ-ի հերթական նախաձեռնությունն առանձնապես ծանր չի տանում. «Թող սկսեն. այլ հարց է, թե մենք դրան ինչպես կարձագանքենք»,- խորիմաստ ակնարկում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Մինչդեռ, ՕԵԿ-ում էլ չեն հասկանում, թե ինչը չեն հասկանում կոալիցիայի  իրենց գործընկերները: Ըստ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի, ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձեւ է, երբ որեւէ կուսակցություն քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնում քաղաքական այլ կուսակցությունների հետ.

«Ես կարծում եմ, որ նորմալ քաղաքական պրոցեսներ են ընթանում, հատկապես, որ մեր առաջ քաշած խնդիրները կան, դրանք ակտուալ են, եւ մենք կփորձենք տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների միջոցով, որոնք սկսելու ենք երկուշաբթի օրվանից, ընդհանուր հանրագումարի գալ Հայաստանում ժողովրդավարացման պրոցեսի, ՏԻՄ ընտրությունների եւ արտաքին քաղաքական հրամայականների վերաբերյալ: ՕԵԿ-ի այս նախաձեռնությունը որեւէ կերպ ուղղված չէ կոալիցիայի իր գործընկերների դեմ, եւ առավել եւս՝ դրոշակ վերցնելու ու առաջ վազելու խնդիր չկա: Մենք մեր գործն ենք անում»,- ասում է Մհեր Շահգելդյանը:

Իսկապես, ինչպես ասաց Մհեր Շահգելդյանը, ՕԵԿ-ն ընդամենը իր գործն է անում: Իսկ ո՞րն է այդ գործը: Ինչպես պատկերավոր ՕԵԿ-ին կնքել են ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում, այդ կուսակցության գործը 50/50-ի վրա մնալն է, այսինքն՝ մի ոտքը իշխանության, մյուս ոտքը ընդդիմության դաշտում պահելը: Եւ հատկապես այսօր նախկին ԽՍՀՄ երկրներում իրար հաջորդող ժողովրդավարական հեղափոխությունների ֆոնի վրա, երբ անգամ ղրղզներն իջան ուղտերից ու հեղափոխություն արեցին, 50/50-ի տակտիկան բավականին տրամաբանական է թվում: Իսկ եթե հաշվի ենք առնում նաեւ այն հանգամանքը, որ նույնիսկ ղրղզներն իջան ուղտից, իսկ մեր ընդդիմությունը շարունակում է քնած մնալ ուղտի ականջում, ՕԵԿ-ի քաղաքական վարքագիծն ավելի քան տրամաբանական է:

Այնպես որ, ինչ էլ ասեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը պատրաստ է քաղաքական ցանկացած անկանխատեսելի զարգացման. այդ կուսակցությունն իր լիդերով պատրաստ է ստանձնելու Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության հերթական գույնի դրոշը, ինչպես նաեւ պատրաստ է դառնալու Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը: Բոլոր իրադրությունների համար ՕԵԿ-ն ունի պատրաստի քաղաքական սցենարներ: Եւ ոմանք կարծում են, որ այդ սցենարները ՕԵԿ-ին մատուցում են Արեւմուտքից: Այսպես մտածողներն իրենց կարծիքը հիմնավորում են նրանով, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ոչ մի գործնական քայլ չի անում ՕԵԿ-ի «հեղափոխական ռեւերանսները» ճնշելու համար: Մի բան, որ ամենեւին հարիր չէ ՀՀ գործող նախագահի նկարագրին:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1122 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել