Արդյունքները չէին գոհացնում. «Գանձասարի» գործադիր տնօրենը՝ մարզչին հեռացնելու մասին

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն (լուսանկարում) աշխատանքից հեռացվել է անբավարար արդյունքների համար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը: Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Կարեն Բարսեղյանին փոխարինել է Աշոտ Բարսեղյանը, որը թիմն արդեն գլխավորել է 2015-17 թթ.:

«Նախ արդյունքները չէին գոհացնում, եւ 2-րդ, ներկայիս մարզչի՝ Աշոտ Բարսեղյանի օրոք նախկինում մենք ավելի լավ արդյունքներ էինք գրանցում, նրա փիլիսոփայությունն ու աշխատաոճը ավելի հոգեհարազատ է մեր թիմին, եւ որոշեցինք, որ Աշոտ Բարսեղյանը լինի «Գանձասար-Կապանի» մարզիչը»,- ասաց Աղաբաբյանը:

Աշոտ Բարսեղյանի օրոք «Գանձասարը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն: Նա գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր 2017-18 թթ. մրցաշրջանից առաջ: Նշանակվել էր ակումբի գործադիր տնօրենի խորհրդական: Աղաբաբյանը նշում է, որ այն ժամանակ նա առողջական խնդիրներ է ունեցել, եւ իրենք որոշել են որոշ ժամանակ հանգիստ տալ նրան: Գործադիր-տնօրենը միաժամանակ ընդգծում է, որ իրենք չեն մտածել, որ Կարեն Բարսեղյանը պետք է ժամանակավոր աշխատի, ու նրան կհեռացնեն, երբ Աշոտ Բարսեղյանը վերադառնա:

«Ճիշտն ասած, Աշոտ Բարսեղյանի մտքին չի եղել, որ նորից վերադառնա գլխավոր մարզչի պաշտոնին, ուղղակի նա այնքան նվիրված է թիմին, որ տեսնելով թիմի ներկայիս վիճակը, իմ խնդրանքով վերադարձավ եւ ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կարեն Բարսեղյանից ակումբը բաժանվել է բարեկամաբար, ու, եթե նրան հարմար աշխատանք լինի, անպայման կհրավիրեն:

Բարձրագույն խմբի առաջնության 19 տուրերից հետո «Գաձնասար-Կապանը» մրցաշարային աղյուսակում 28 միավորով 3-րդն է: Նույնքան միավոր ունի «Շիրակը», սակայն գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 2-րդն է: Առաջատարը գործող չեմպիոն «Ալաշկերտն» է, որն ունի 34 միավոր: 20-րդ տուրում «Գանձասարը» հյուրընկալվելու է առաջատարին: Գավաթի խաղարկությունում թիմը կիսաեզրափակչում է: Առաջին խաղում տանտիրոջ կարգավիճակով ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Շիրակի» հետ: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:

Տպել
2626 դիտում

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է