Հայտնի են Արցախում ականի պայթյունից վիրավորվածների անունները. նրանք ԼՂ քաղաքացիներ են

29/03/2018 schedule16:40

Մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչիի շրջանում հակատանկային ականների ականազերծման պատահական պայթյունի հետեւանքով զոհվել է երեք եւ վիրավորվել մեր երկու աշխատակից: Այս մասին ասված է HALO Trust կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կա 3 զոհ եւ 2 վիրավոր։ Զոհերն ու վիրավորները HALO Trust-ի աշխատակիցներ են:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ երկու հիվանդի վիրահատություններն արդեն ավարտված են: 

«Նրանցից մեկի՝ 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էին ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունից հետո նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ 1987 թվականին ծնված Գարիկ Ղահիրյանի երկու վերջույթներն էլ անդամահատվել են. վիճակը ծանր է»,- տեղեկացրել է Խաչատրյանը:

Նշվում է նաեւ, որ վիրավորները Արցախի քաղաքացիներ են:

HALO Trust կազմակերպությունը ողբերգական դեպքի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչիի շրջանում հակատանկային ականների ականազերծման պատահական պայթյունի հետեւանքով զոհվել է երեք եւ վիրավորվել մեր երկու աշխատակիցը: Նրանք այդ ժամանակ եղել են մեքենայում՝ ականազերծման պարտականություններ իրականացնելիս:

Տուժածներն այս պահին բուժվում են Ստեփանակերտի հիվանդանոցում եւ HALO-ն կապ է հաստատում Լեռնային Ղարաբաղում գտնվող նրանց ընտանիքների հետ: Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական ոստիկանության եւ իշխանությունների հետ, եւ կոչ ենք անում արտաքին քննիչներին զեկուցել դեպքի ամբողջական փաստերի մասին:

Ամբողջ աշխարհում ամեն օր շուրջ 8000 HALO աշխատակից գնում է աշխատանքի այն վայրերում, որտեղ ոչ ոք չի կարող անգամ քայլել, եւ այս ողբերգական դեպքը ի ցույց է դնում նրանց առերերսված վտանգներն ու մեր աշխատանքի կարեւորությունը: Մեր գործընկերները զոհվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հողն անվտանգ դարձնելիս»:

Տպել
7455 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները