Արեւմուտքը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն անուղղակիորեն քննադատելու է. քաղաքագետ

ՀԺ-ն ներքաղաքական խմորումների, հնարավոր զարգացումների եւ Արեւմուտքի կողմից «Սասնա ծռեր» խմբին չսատարելու մասին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության շուրջ զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադառնալով Արեւմուտքի կողմից «Սասնա ծռեր» խմբին սատարելու մասին տեղեկությանն ասել, որ ոչ միայն չեն օժանդակում, նաեւ դատապարտում են զենքի միջոցով գործողություններ իրականացնողների քայլերը: Այս ընթացքում, երբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ զուգահեռ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցեր են ընթանում, մեր իշխանություններին անհրաժե՞շտ էր ԱՄՆ-ի դիրքորոշումը, քանի որ քաղաքական դաշտում զենքով իշխանափոխություն անելու ոչ պաշտոնական կոչեր են հնչում:

- Իշխանությունների համար այս շրջանում շատ անհրաժեշտ է իմանալ, որ իրենց դեմ արտաքին աշխարհից որեւէ գործողություն չի ծավալվում եւ նրանք ինչ-ինչ պայմանների դեպքում կարող են նաեւ աջակցություն ցուցաբերել իշխանություններին: Արեւմուտքին հետաքրքրում են բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են՝ երկիրը ժողովրդավարական դարձնելու համար: Այս առումով ակնհայտ է, որ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ գնում են ժողովրդավարության ճանապարհով եւ արժանի են նրան, որ այդ աջակցությունն Արեւմուտքից ստանան: Միլսի եւ նմանատիպ հայտարարությունները շատ կարեւոր են իշխանությունների համար, իրենք իրենց ավելի լավ են զգում:

- Իսկ հնարավո՞ր է, որ «Սասնա ծռերը» Արեւմուտքից աջակցություն ստանում են, սակայն դրա մասին բաց տեքստով չեն ցանկանում ասել:

Բացառում եմ, որովհետեւ Արեւմուտքը որպես կանոն աջակցում է խաղաղ, ոչ բռնի պայքարի կողմնակիցներին, ովքեր ցանկանում են հաստատել ժողովրդավարական կարգեր:

- Այնուհանդերձ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի դադարում խոսել մեր երկրում տեղի ունեցող չարաշահումների մասին: Վերջին հարցազրույցի ժամանակ էլ ընդգծել էր, որ այդ չարաշահումներ իրականացնողներն իշխանության մաս են կազմում:

- Արեւմուտքը ցույց տալով, որ չի աջակցում ու չի աջակցելու որեւէ բռնի գործողությունների, միաժամանակ հստակ ցանկանում է ցույց տալ, որ աջակցություն կցուցաբերի միայն այնպիսի ընդդիմադիրների, որոնք գնում են ժողովրդավարության ճանապարհով: Եթե ՀՀ-ն ցանկանում է աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, ուրեմն պետք է կատարի իրական բարեփոխումներ, իրական քայլեր՝ երկրում արդարություն հաստատելու առումով: Հայաստանի իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան: ՀՀ իշխանությունները հաշվի են նստում Արեւմուտքի դիրքորոշման հետ եւ անընդհատ համոզում են, որ փոփոխություններ են անում: Իմ կարծիքով, այդ փոփոխությունները զուտ կոսմետիկ են եւ նկատվում է ավտորիտարիզմի խորացման տենդեց: Այս ամենը, բնականաբար՝ Արեւմուտքը տեսնում է եւ յուրաքանչյուր առիթ օգտագործում է, որ հասկացնել տա իշխանություններին, որ դեմ է ավտորիտարզմի խորացմանը եւ չի կարող հանգիստ նայել այդ ամենին: Հասկացնում են նաեւ, որ այդ տենդեցները խորանալու դեպքում իշխանությունները կզրկվեն իրենց աջակցություններից, իսկ մեր իշխանություններին անհրաժեշտ է այդ աջակցությունը, որովհետեւ Ռուսաստանը չի կարող մշտապես ամբողջական սպասարկել Հայաստանի շահերը:

- Ավտորիտարիզմի խորացման տենդեցի դասական օրինակ կարո՞ղ ենք համարել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: Արեւմուտքն այս մասով անհանգստանալու եւ կարծիք հայտնելու անհրաժեշտություն չի՞ տեսնում:

Իմ խորին համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ շրջանն ամբողջությամբ տեղավորվում է ավտորիտարիզմի տենդեցների խորացման մեջ: Այստեղ խնդիրը ոչ թե ֆորմալ 3-րդ ժամկետն է, այլ այն, որ 3-րդ ժամկետը պայմանավորված է Սահմանադրական փոփոխություններով: Այսինքն՝ իշխանությունն այն նախաձեռնել էր, որպեսզի ստանա այդ 3-րդ ժամկետի հնարավորությունը, ինչպես նաեւ հետագա ժամկետները: Արեւմուտքում բոլորը հասկանում են, որ սա արվել է Սերժ Սարգսյանի համար: Ոչ ֆորմալ առումով այստեղ օրենքի ոչ մի խախտում տեղի չի ունեցել եւ Հայաստանում գտել են իշխանության մնալու մի տարբերակ, որը ի հակադրություն Իսլամական պետությունների, նախագահների համար է փոխել Սահմանադրությունը: Մեր մոտ էլ նույն բանն է, բայց ձեւն է տարբեր, ձեւական առումով որդեգրել են եվրոպական երկրներում տարածված կառավարման խորհրդարանական համակարգը: Արեւմուտքն ուղղակիորեն չի կարող այդ հարցը հնչեցնել եւ քննադատության արժանացնել, բայց անուղղակիորեն կարող է եւ անելու է: Արեւմուտքը Սերժ Սարգսյանին կհասկացնի, որ սա լավագույն լուծումը չէ, որ նրանք արեցին: Սա հակաժողովրդավարական քայլ է:

- Պարոն Վարդանյան, Հայաստանում իսկապես այնպիսի իրավիճակ է ստեղծվե՞լ, որ հնարավոր չէ առանց դրսի աջակցության իշխանության դեմ պայքարել կամ իշխանափոխության հասնել: Պարտադի՞ր է ընդդիմադիրներին դրսից հովանավորել:

- Սովորաբար դրսի աջակցությունը ժողովրդավարության համար պայքարում ունենում է դրական ազդեցություն: Դա առանձին վերցրած մի գործոն է, որը կարող է նպաստել ավելի արդյունավետ պայքարի: Եթե ուսումնասիրում ենք ժողովրդավարացման գործընթացները, ապա տեսնում ենք, որ շատ հաճախ նրանք, ովքեր արդյունքի են հասել հիմնականում վայելել են Արեւմուտքի աջակցությունը: Սա չի նշանակում, որ եթե այս գործոնը բացակայում է, ուրեմն փոփոխություններ սկսելն անիմաստ է: Փոփոխություններ կարող են լինել նաեւ այն ժամանակ, երբ Արեւմուտքի աջակցությունը չկա կամ թույլ է արտահայտված: Եթե կա համաժողովրդավարական լուրջ համախմբում, եթե կա շատ ակտիվ մասնակցություն, ապա կարելի է հասնել հաջողության:

Այս օրերին ընդդիմադիրները մի քանի փոքր երթեր են իրականացրել ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության: Շուտով նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է փողոց դուրս գալու: Նրանց փողոցային պայքարն ինչ-որ արդյունք կտա՞:

- Նման պայմաններում կանխատեսումներ անելը շատ ու շատ բարդ է: Մենք չեն կարող նշել՝ արդյունավետ պայքարի նպաստող գործոններ առկա կլինե՞ն, թե՞ ոչ: Այդ նպաստավոր գորոծոնները, եթե տեսնենք, ուրեմն դա կնշանակի, որ այդ ուժը կարող է հաջողության հասնել:

- ՔՊ-ի հասարակությանը մոբիլիզացնելու որեւէ շանս ունի:

Օրակարգը բավականաչափ հասկանալի կերպով չի ներկայացվում հասարակությանը: Օրինակ, պայքարն իրենից ի՞նչ է ներկայացնում, ինչ նպատակ ունի, ինչ խնդիր պետք է լուծի, ինչո՞ւ այս մեթոդը եւ ոչ ուրիշ մեթոդ պետք է կիրառվի եւ ընդհանրապես ի՞նչ է պետք՝ հաջողության հասնելու համար: Ի՞նչ է այսօր փոխվել, որ մարդիկ պետք է հավատան եւ դուրս գան փողոց: Պետք է ցույց տան նախկին սխալները եւ այն մեթոդները, որոնցով ուղղում են այն: Յուրաքանչյուրը պետք է իմանա իր անելիքը, իմանա, թե ինչ մեթոդոլոգիա է կիրառվելու: Ճիշտ կլինի, որ լինի  մաքսիմում եւ մինիմում ծրագիր: Օրինակ, ծրագիր մինիմումը կարող է լինել այն, որ հնարավորություն տրվի ստեղծել այնպիսի իրավիճակ, որ որեւէ մեկը կաշկանդված չլինի իր բողոքն արտահայտելու առումով: Նա պետք է ցույց տա, որ ինքը դեմ է երկրի ավտորիտարիզացմանը:

Տպել
3798 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին