Ինչ կլինի ԱԺ-ում, եթե Ծառուկյան խմբակցությունը կառավարության մաս կազմի

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ծառուկյան խմբակցությունն ուզում է պորտֆելներ ունենալ նոր ձեւավորվելիք կառավարությունում: Եթե խմբակցության կողմից իշխանության հետ կոալիցիա ստեղծելու կամ այլ միջոցով կառավարության մաս կազմելու որոշում կայացվի, ապա Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերին հասանելիք մասը չի համապատասխանի օրենքով սահմանված կարգին: Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովում ընդդիմությանը հատկացվում է 30 տոկոս կամ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների 1/3 մասը: Ուրեմն՝ Ծառուկյան խմբակցության՝ կառավարության մաս կազմելու դեպքում կառաջանա իրավական բաց:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մեր զրույցում ասաց, որ իրենք դրա պատասխանն ունեն, սակայն դեռեւս չցանկացավ բացել փակագծերը:

Ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության մեջ, սակայն նշված չէ, թե ինչ է լինելու, եթե ԱԺ-ում ընդդիմադիրների թիվը սահմանվածից պակաս լինի: Արդյո՞ք Ազգային ժողովը կլուծարվի:

Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակվելը սահմանվում է միայն այն դեպքում, երբ խորհրդարանը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և Սահմանադրության համապատասխան կարգով չի ընտրում նոր վարչապետ՝ ըստ փոխված Սահմանադրության 151-րդ հոդվածի:

Նման պարագայում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը եւս որեւէ կերպ չի կարգավորում հարցը: ԱԺ կանոնակարգում միայն նշված է, որ կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

Փաստաբան Նորայր Նորիկյանը, թեեւ անհավանական է համարում նման զարգացումը, այնուամենայնիվ, կարծում է, որ խնդիրը կկարգավորվի հենց ԱԺ կանոնակարգով.

«Խորհրդարանում ստեղծված համամասնությունը, ամեն դեպքում պահպանվում է, եւ ԱԺ կանոնակարգի կարգավորումներից երեւում է, որ կառավարող խմբակցության թիվը չպետք է պակաս լինի 54 տոկոսից: Իսկ մնացած խմբակցությունները, որոնք չեն մտցվել կառավարող կոալիցիայի մեջ, կհամարվեն ընդդիմադիր: Հիմա եթե Ծառուկյան խմբակցությունը հայտ ներկայացնի միավորվելու, կառավարություն կազմելու Ազգային ժողովի իշխանական խմբակցությունների հետ, նրանք ավտոմատ կհամարվեն կառավարող քաղաքական ուժ, հետեւաբար՝ այն արտոնությունները, որոնք մինչ օրս ունեին ընդդիմադիր խմբակցություն լինելու պարագայում, կկորցնեն, այդ թվում՝ ԱԺ մեկ փոխնախագահի հաստիքից»,- ասաց Նորիկյանը: 

Ի տարբերություն փաստաբանի՝ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Ծառուկյան խմբակցության՝ իշխանության հետ կոալիցիա կազմելը զարմանալի չի համարի: Նրա խոսքով՝ Հանրապետական ու Ծառուկյան խմբակցությունների միջեւ տարբերություն չկա, եւ զարմանալի չի լինի, եթե որոշեն կոալիցիա կազմել.

«Պահպանողական Դաշնակցության ու ՀՀԿ-ի կոալիցիա կազմելը գոնե զարմանալի էր, բայց որ Ծառուկյանը կազմի, զարմանալու բան չի լինի: Իրենք իրար նման են, նույնն են»,- մեր զրույցում ասաց նա:

Մեր հարցին՝ եթե ԱԺ-ում ընդդիմադիրներին հասանելիք մասը պակասի, այդ իրավական բացն ինչպե՞ս կարող է հարթվել, Շիրինյանն ասաց, որ ոչ մի իրավական բաց էլ չի լինի. «Իրար մեջ կպայմանավորվեն, կանցկացնեն բացերը: Կպայմանավորվեն, կդզեն, կփչեն, կգնա: Ոչինչ էլ չի լինի»,- այսքանով եզրափակեց քաղաքագետը:

Դատելով նրանից, որ ԱԺ կանոնակարգը, Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքը նման խնդրի դեպքում որեւէ կարգավորում չունեն, կարելի է ենթադրել, որ Ծառուկյան խմբակցությունը կամ կառավարության մաս կազմելու ցանկություն չի հայտնի, կամ կառավարող խմբակցության մաս դառնալու դեպքում ԵԼՔ-ը կմնա որպես միակ ընդդիմադիր խմբակցություն կստանա փոխնախագահի պաշտոնը, սակայն Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որ պատգամավորների ընդհանուր թվի 1/3- պետք է լինի ընդդիմադիր:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 31-ի համարում:

Տպել
5077 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա