2-օրյա այցով ՀՀ-ում է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարը. հանդիպում նախագահականում

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական հարաբերությունների ավանդական հենասյուներից է դարձել նաև հայ-հունական պաշտպանական ոլորտի համագործակցությունը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը նշանավորվել է բարձր մակարդակի փոխայցերով, ինչպես նաև պաշտպանական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության սերտացմամբ:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2016 թվականին Հունաստան կատարած իր պաշտոնական այցը և նախարար Կամենոսին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին: 

Նախագահ Սարգսյանը և Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը գոհունակություն են հայտնել պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկայիս բարձր մակարդակից: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական և քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ դա մեծ ներդրում է բարեկամության ամրապնդման գործում, քանի որ Հունաստանում կրթություն ստացած հայ երիտասարդներն իրենց նպաստը կբերեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Երևանում անցկացվող «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսին, որտեղ այսօր այցելել է նաև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը: Զրուցակիցները ցուցահանդեսը լավ հնարավորություն են համարել ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում մասնակից երկրների ձեռքբերումներին և զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը:

Նախարար Պանոս Կամենոսը նշել է, որ հայ գործընկերոջ հետ շարունակում են համատեղ ջանքերը պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Տպել
686 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ