Սա կլինի գործողությունների շարժում. Նիկոլ Փաշինյան

29/03/2018 schedule22:33

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն իսկ իրազեկում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ երթեր ու ցույցեր անցկացնելու վերաբերյալ:

«Եվ քաղաքացիական անհնազանդության գործողություններ կարող են լինել, որոնք ֆիզիկապես հնարավորություն չտան էդ գործողություններն իրականացնել Հանրապետական մեծամասնությանը: Այդ թվում՝ կարող են ուղղակի էդ համակարգի գործունեությունը կաթվածահար անել․․․ ոչ թե բռնությամբ․․․ իրենց ներկայությամբ, ուղղակի որևէ տեղ կանգնած լինելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե նույնիսկ հինգ հարյուր հոգի լինի, իրենք այդ հինգ հարյուր հոգու կամարտահայտությունը ի ցույց դնելուն ուղղված գործողություններ կանեն:

«Այս շարժումը չի կարող լինել ուղղակի ելույթների շարժում: Սա կլինի գործողությունների շարժում: Թեկուզ փոքրաթիվ, թեկուզ մի հոգով․․․ Եվ այն, ինչ որ մենք անելու ենք, դա սկզբից մինչև վերջ լինելու է գործողություն: Հնարավորինս քիչ խոսքեր, և հնարավորինս շատ գործողություններ: Որովհետև, ես մտածում եմ, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանի մասին հնարավոր ամեն ինչը ասել եմ: Իհարկե, նոր ասելիքներ էլ կան, որոնք նույնպես կարևոր են: Բայց ես ուզում եմ արձանագրենք հետևյալ իրողությունը․ որ պրոցեսը կանգնեցնելու համար մեզ պետք է բազմահազար մարդկանց ներկայություն: Այդ մարդկանց ներկայության հարթակը մենք կստեղծենք, մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ պրոցեսի նկատմամբ որոշակի վստահություն ձևավորվի, որոշակի հույս ձևավորվի, որոշակի հավատ ձևավորվի: Ես հիմա ուզում եմ հույս հայտնեմ և հավատամ, որ Հայաստանի քաղաքացիները իրենց կամքը կարտահայտեն: Հիմա շատերը հարցնում են, ասում են՝ Սերժ Սարգսյանին չընտրեն, ուրիշին կընտրեն․․․ Արդեն արձանագրեցինք՝ որոշ թեկնածու չկա: Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կասեցնելու մասին, և եթե դա հնարավոր լինի անել, առաջ կգա ժողովրդի թեկնածուին որպես վարչապետ ընտրելու հարցը: Եթե երկրորդ անգամ Ազգային ժողովը, օրինակ, չկարողանա վարչապետ ընտրել, դրանից հետո օրենքի ուժով պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա Սահմանադրությամբ գրված է․ ոչ թե ինչ-որ որոշում պետք է ընդունվի, օրենք պետք է ընդունվի: Եթե երկու անգամ նշանակված ժամկետում Ազգային ժողովը չի ընտրում վարչապետ, իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասել է նա:

Լրագրողի այն հարցին՝ հաշվարկե՞լ են, թե ինչ կարող է լինել ոստիկանության կողմից, եթե փորձ արվի փակել մի փողոց, որտեղ տեղակայված են և՛ Ազգային ժողովը, և՛ նախագահի նստավայրը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իհարկե, դրանք ռիսկեր են, որոնք կարող են լինել, բայց, մեր գնահատմամբ, շատ ավելի մեծ ռիսկ է այն, որ Հայաստանի ադրբեջանացումը տեղի ունենա ընդհանրապես առանց որևէ դիմադրության: Ես դա կհամարեմ վիրավորանք ինքս իմ հասցեին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի հասցեին: Սա շատ կարևոր բան է։ Այսինքն, Սերժ Սարգսյանը ուղիղ նայի Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ և նրանց խաբի, և խաբեությունը արդեն ուղղակի ձևով դարձնի քաղաքական իրականություն և գործոն՝ ընտրակաշառքային ընտրությունների վրա հիմնվելով, և Հայաստանի Հանրապետությունում չհնչի դիմադրության որևէ ձայն, ինչ ա թե, ինչ-որ մեկին (ես ինձ նկատի ունեմ) կարող են ձերբակալե՞լ»:

Տպել
3349 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը