Ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ»-ը կարո՞ղ է գործել Հայաստանում. ԱՆ-ն ստուգում է

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց՝ պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը 2018 թվականի մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է եւ գլխամասը գտնվում է Թուրքիայում:

Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների եւ փաստաթղթերի ընդունման, փոխանցման եւ վերադարձման ամբողջ գործընթացը։ Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով։ Սա առաջացրել է մեծ ռեզոնանս հանրության շրջանում՝ կապված անձնական տվյալների պաշտպանվածության հետ, քանի որ դրանց՝ ոչ վստահելի կազմակերպության ձեռքերում հայտնվելու մտավախություն կա:

«Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, հայտարարության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաեւ հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունը, ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումն ապահովելու եւ անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար»,- ասված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Գործակալության գործողությունների եւ արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կներկայացվի հանրությանը:

Խնդրին արձագանքել էին նաեւ ՀՀ Ազգային ժողովից: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրման տրամադրումը «ՎիզաՄետրիկ» ռուս-թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ կապված:

«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը, կապված ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրի համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ, տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյան:

Միեւնույն ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը վստահեցնում է, որ անձնական տվյալների պաշտպանվածության մասին անհանգստանալու կարիք չկա: ««Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»,- ասել է Մաթիաս Քիսլերը։

Դեսպանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։

«Հայտարարված մրցույթը վերաբերում էր ոչ թե միայն Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Անձնական տվյալների անվտանգությանը վերաբերող մտավախությունների մասով կարող եմ հավաստիացնել, որ դրանց պահպանությունը մեզ համար բարձր արժեք է եւ մենք կարող ենք երաշխավորել՝ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,- ասել է դեսպանը։

Դիվանագետի հետ համամիտ է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետ  Շուշան Դոյդոյանը։ Նրա խոսքով, անկախ «ՎիզաՄետրիկ» ընկերության ծագումից գործակալությունը պետք է վերահսկի, որ քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված լինեն:

«Անձնական տվյալների ոլորտում գործ ունենալիս ընկերությունը պետք է հետեւի մի քանի սկզբունքների: Նախ` անձնական տվյալները պետք է մշակվեն օրինական նպատակով: Այստեղ կա օրինական նպատակը, այդ ընկերությունը տվյալները հավաքելու է Հայաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու համար: Երկրորդ սկզբունքն այն է, որ անձնական տվյալները պետք է հավաքվեն այն ծավալով, որքանով դա անհրաժեշտ է իրենց օրինական նպատակին հասնելու համար: Այսինքն` չեն կարող ավելի շատ տվյալներ հավաքագրել անձի մասին, քան անհրաժեշտ է»,-ասաց Շուշան Դոյդոյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:

Նա ընդգծեց, որ ընկերությունը չի կարող մեկ նպատակի համար հավաքագրված տվյալներն օգտագործել բոլորովին այլ նպատակներով: Շուշան Դոյդոյանի խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ կլինի ինչ-որ վտանգ, կասկած, որ կարող են այդ տվյալներն օգտագործվել այլ նպատակներով, բնականաբար, պետությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պետք է միջամտի:

«Վերահսկողությունը գործակալության ձեռքում է, նա է լիազոր մարմինը, ով պետք է երաշխավորի քաղաքացիների անձնական տվյալների պաշպանությունը: Եթե լինեն խախտումներ, ապա գործակալությունը  կարող է միջամտել եւ վարչական պատասխնատվության նորմեր կիրառել, իհարկե, այդքան էլ բարձր չեն, բայց մինչեւ 500 հազար դրամի չափով օրենքը թույլատրում է»,-ասաց նա:

Միեւնույն ժամանակ, դեսպանը նշում է, որ ազգային վիզաների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունենալու եւ դրանցով բացառապես զբաղվելու է դեսպանությունը։

Հայաստանում «ՎիզաՄետրիկ» ընկերության ներկայացուցիչ եւ ծրագրերի համակարգող Էլվիրա Բազիրովան էլ տեղեկացրել է, որ նման կենտրոններ նախատեսում են բացել նաեւ Ադրբեջանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Չինաստանում։

Դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը նշել է, որ այս փոփոխության արդյունքում կրկնապատկվի դիմումների քանակը։ «Մենք կկենտրոնանանք դեսպանության բուն իրավասությանը վերաբերող խնդիրների՝ դիմումների քննության եւ որոշումների կայացման վրա»,-ասել է նա, գրում է Մեդիամաքսը։

Դեսպանության աշխատակիցը հայտնել է, որ 2017 թվականին Երեւանում Գերմանիայի դեսպանությունը ստացել է Շենգենյան վիզայի 15 200 դիմումներ եւ տրամադրել է շուրջ 14 000 վիզա։ Մերժումների չափաքանակը կազմել է 7,8%։

«Այսուհետ դիմումատուն հնարավորություն կունենա առցանց հետեւել իր դիմումի ընթացքին։ Անձնագրերի վերադարձը հնարավոր կլինի նաեւ փոստային ճանապարհով։ Կարելի է օգտվել նաեւ կենտրոնի այլ վճարովի ծառայություններից, այդ թվում՝ պատճենահանում, անձնագրային լուսանկարներ եւ թարգմանություններ», - նշել է նա։

Տպել
1722 դիտում

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած