Իրենք իրենց վստահորդ. փաստաբանները գնում են դատարան

30/03/2018 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 29-ի համարում

Փաստաբանական պալատի նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերի քննությունը տեղի կունենա ապրիլի 31-ին: Դրանք քննելու է Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատավոր Ռուբեն Ներսիսյանը: Երեկ մենք տեղեկացանք, որ հայցերի քանակը վերջին օրերին աճել է: Անցած շաբաթ ներկայացված երկու հայցադիմումներին (նախագահի թեկնածու Ռուբեն Սահակյանի եւ Արա Զաքարյանի ու Արթուր Գրիգորյանի համատեղ հայցերին) միացել են եւս երկուսը՝ Փաստաբանների միջազգային միության անդամ Լիպարիտ Սիմոնյանի եւ ՀՀ փաստաբանների միության անդամ Հայկ Ալումյանի հայցերը:

Եթե առաջին երկուսում պահանջ էր դրված անվավեր ճանաչել Պալատի նախագահի ընտրությունները եւ նշանակել նոր ընտրություններ, քանի որ ընտրված նախագահ Ենոք Ազարյանը չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակ՝ 50%+1 ձայն, ապա վերջին 2 հայցերի բովանդակությունը բավական տարբեր է: Հայկ Ալումյանը ընտրություններն անվավեր ճանաչելու 5 հիմք է ներկայացրել: Նախ՝ փաստաբանների պալատի հիմնադիր ժողովը չի հրավիրվել ամենատարեց փաստաբանի կողմից, իսկ դա օրենքի պահանջն է, ժողովի հրավերները ստորագրված են եղել 2 միությունների նախագահների՝ Տ.Տեր-Եսայանի եւ Մ.Փիլիպոսյանի կողմից: Մյուս հիմքն այն է, որ ընտրություններն անցկացվել են առանց ընտրական կանոնակարգ ընդունելու:

Պրն Ալումյանը պատկերավոր օրինակ բերեց. «Այնպես, ինչպես հանրապետության նախագահի ընտրություններն անցկացվեին միայն Սահմանադրության հիման վրա՝ առանց Ընտրական օրենսգրքի»: Հաջորդ հիմքը ապօրինի լիազորագրերն են: Վերջին 3 տարում առանց պահանջված ընթացակարգը պահպանելու 18 փաստաբաններ արտոնագրեր են ստացել, որոնցից 9-ը մասնակցել են քվեարկությանը: Իսկ քանի որ 2 թեկնածուների ձայների տարբերությունը 7 ձայն էր, ուստի 9 քվեն էականորեն ազդել են ընտրությունների ելքի վրա: Հաջորդ հիմքն այն է, որ քվեաթերթիկները եղել են թափանցիկ եւ մինչ քվեատուփը լցնելը հաշվիչ հանձնաժողովի անդամները, որոնք կնքում էին թերթիկները, տեսել են, թե ով ում օգտին է քվեարկել: Իսկ դա, ըստ հայցվորի, նշանակում է, որ «ընտրությունները չեն եղել փակ, գաղտնի»:

Հաջորդ հիմքն, ըստ Ալումյանի, այն է, որ չի պահպանվել «Փաստաբանների մասին» օրենքի 48 հոդվածի պահանջը՝ վերջին 2 տարում դատարաններում ներկայացուցչություն իրականացրած իրավաբաններին մինչ ընտրություններն արտոնագրեր չեն տրվել: 93 դիմում է եղել, որոնց քննարկումը 2 միությունների համատեղ խորհուրդն ապօրինաբար հետաձգել է՝ մինչեւ ընտրությունների ավարտը, իսկ այդ 93 անձը կարող էին էականորեն ազդել ընտրությունների ընթացքի վրա: Հիշեցնենք, որ այս անձանց արտոնագրեր չտալուն կողմ էին հատկապես ՓՄՄ անդամները, որոնք պաշտպանում են Ռ.Սահակյանի թեկնածությունը: Այսպիսով, Հայկ Ալումյանը՝ չնայած ընտրվել է Պալատի խորհրդում, սակայն վիճարկել է Պալատի բոլոր մարմինների ընտրությունները:

Լ. Սարգսյանն ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք է համարում կանոնակարգի բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ այն, որ չի ձեւավորվել քարտուղարություն, որը կկազմեր արձանագրություններ, կանոնադրության ու կանոնագրքի քվեարկությունը, հաշվիչ հանձնաժողովի ձեւավորումը եւ այլն: Բոլոր հայցվորները դատարանից պահանջել են մինչեւ բուն հայցի քննությանն անցնելը հայցի ապահովման միջոց կիրառել՝ «արգելել պետռեգիստրին գրանցել Փաստաբանների Պալատը» (Պալատը, որպես նոր ձեւավորվող մարմին, պետք է պետական գրանցում ստանա) կամ՝ «արգելել Պալատի նորընտիր նախագահ Ենոք Ազարյանին ստանձնել իր պարտականությունների կատարումը եւ չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հետագայում խոչընդոտել դատարանի վճռի կատարմանը»:

Ռ.Ներսիսյանն առաջին միջնորդությունը մերժել է, երկրորդը՝ բավարարել: Ոմանք սրանից ենթադրել են, որ դատարանը հակված է բավարարել հայցերը եւ անվավեր ճանաչել Պալատի նախագահի ընտրությունները, սակայն պրն Ներսիսյանը մեր զրույցում նշեց, որ այդ լուրերը տարածված մոլորության արդյունք են՝ «հայցի ապահովման միջնորդությունը բավարարվել է միայն ստատուս քվոն պահպանելու համար», այսինքն՝ դրա բավարարումից հեռուն գնացող հետեւություններ անել պետք չէ: Ենոք Ազարյանը Փաստաբանական պալատի շուրջ ստեղծված վիճակը մեկնաբանելով՝ ասում է, որ մամուլում տեղեկություններ են տարածել, թե ինքը եւս դիմել է դատարան՝ անվավեր, բայց իր օգտին քվեարկված քվեաթերթիկները վավեր ճանաչելու պահանջով, սակայն ինքը դատարան դիմելու մտադրություն չունի:

Ինչ վերաբերում է ընտրություններն անվավեր ճանաչելու հեռանկարին, ապա Ազարյանն ասում է. «Հանրապետության նախագահ չէինք ընտրում, որ «50 %+1 ձայն» սխեմայով առաջնորդվեինք՝ եղել է պայքար, որտեղ, բնականաբար, մեկը պետք է հաղթեր, մյուսը՝ պարտվեր, իսկ ըստ ժողովի ընդունած կանոնադրության՝ պետք է հաղթեր առավելագույն ձայներ ստացածը՝ ես ստացել եմ այդ ձայները: Իմ հակառակորդը, ցավոք, հոգեբանորեն չի կարողանում հաշտվել պարտության հետ»: Ազարյանը իր հակառակորդներին կոչ է անում միավորվել աշխատանքի շուրջ,  քանի որ  դատարանը, փաստորեն, կասեցրել է ոչ միայն նախագահի գործողություններն, այլեւ բուն Պալատի ձեւավորումը, քանի որ բոլոր փաստաթղթերի տակ պետք է նախագահը ստորագրի:

Պալատի նախագահի մյուս թեկնածուն՝ Ռուբեն Սահակյանը, համոզված է, որ եթե կողմնակի ճնշումներ չլինեն դատարանի վրա, եւ դատարանն անաչառ լինի, ինքը կհաղթի: Նա հասկանում է, որ այս պրոցեսները ձգձգելու են Պալատի ձեւավորումը, բայց շատ է վիրավորված կեղծարարություններից եւ որոշել է մինչեւ վերջ գնալ: Նա համոզված է, որ նախագահի ընտրության հարցում գործում է «50% +1 ձայն» սխեման, քանի որ «Փաստաբանության մասին» օրենքում նշված է, որ «ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ», իսկ օրենքը կանոնադրությունից վեր է:

Արմինե Օհանյան

Տպել
1114 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն