Ոչ մի թիզ հող թշնամուն. գրել հայ եւ դնել վերջակետ

30/03/2018 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 29-ի համարում

2000թ. փետրվարին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյան-ՊԲ նախկին հրամանատար  Սամվել Բաբայան հակամարտության ամենաթեժ շրջանում որպես Սամվել Բաբայանի կողմից վերահսկվող «Երկրապահ» կազմակերպության այլընտրանք՝ ստեղծվեց Արցախյան պատերազմի վետերանների միությունը, որի ղեկավար ընտրվեց ՊՆ այն ժամանակվա փոխնախարար Վիտալի Բալասանյանը: Այժմ, երբ ըստ Արցախում շրջանառվող լուրերի, 2004-ի ամռանը ԼՂՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ թեկնածուներին աջակցելու համար Վիտալի Բալասանյանը հեռացվել է   պաշտոնից, հնարավորություն է առաջացել արցախյան պատերազմի վետերանների 2 կազմակերպություններ միավորել: Մեր զրույցը Վիտալի Բալասանյանի հետ Արցախում ընթացող գործընթացների շուրջ է:

- Պարոն Բալասանյան, որքանո՞վ է իրական արցախյան պատերազմի մասնակիցների  երկու կազմակերպությունների միավորման հնարավորությունը:

- Նախ ուզում եմ ասել, որ մեր կազմակերպությունը ստեղծվել է պահի հրամայականով՝ նպատակ ունենալով կանխել այդ ժամանակ զարգացող ապակայունացման գործընթացները, այսինքն՝ մեր ստեղծման նպատակը ԼՂՀ-ում կայունության հաստատումն էր: Վերջերս էլ ես հանդիպել եմ Արկադի Կարապետյանի հետ, եւ մենք պայմանավորվել ենք, որ վետերանների միությունները միավորենք: Սկզբում ես եւ նա պետք է համատեղ հայտարարություն անենք, կոչով դիմենք վարչություններին, որ սկսում ենք միավորման գործընթաց: Վարչությունները պետք է առանձին նիստեր անցկացնեն, քննարկեն մեր հայտարարությունը, եւ դրական որոշում կայացնելու դեպքում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տեղերում միավորման գործընթացը կազմակերպելով: Հետո կհրավիրվի համատեղ համագումար եւ չի բացառվում, որ միավորումը նոր անվանում ունենա:

- Հնարավո՞ր է, որ այդ միավորումը վերածվի կուսակցության եւ մասնակցի հունիսի 19-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին:

- Կարող եմ հաստատ ասել, որ այդ միավորումը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ, եւ մենք թույլ չենք տալու, որ մեզ օգտագործեն ընտրական պրոցեսներին: Մեր նպատակն է կանխել հայկական դիվանագիտության վերջին շրջանի ոչ հայանպաստ գործունեության հետեւանքները: Բայցի այդ, սահմանում վերջին շրջանում լարվածությունը ավելացել է: Ամեն օր կրակոցներ են լինում, խրամատներն իրար են մոտենում, որը լուրջ անհանգստություն է առաջացնում: Խոսակցություններ կան, որ ամեն վայրկյան պատերազմը կարող է վերսկսել: Չնայած` անկախ միավորվելուց մենք էլ, «Երկրապահն» էլ կանգնած ենք: Իսկ խորհրդարանական ընտրություններում մենք իրավունք չունենք հայտարարելու, որ պաշտպանում ենք այս կամ այն պատերազմի մասնակցին: Թող ժողովուրդը որոշի` ով է արժանի: Եթե ժողովուրդը որոշի, որ պատերազմի մասնակիցը այժմ էլ խորհրդարանական խրամատում պետք է լինի, ուրեմն ժողովուրդը հաղթանակել է: Եթե որոշի, որ պատերազմի մասնակիցը տեղ չունի Ազգային ժողովում, ուրեմն այդ ժողովուրդը դատապարտված է: Միանշանակ ճիշտ է, որ պատերազմի մասնակիցը տեղ ունենա խորհրդարանում:

- Որքանո՞վ են հիմնավոր խոսակցություններն այն մասին, որ դուք սերտ կապեր ունենալով ՀՅԴ Արցախի կազմակերպության հետ՝ խորհրդարանական ընտրություններում կարող եք աջակցել այդ կուսակցությանը:

- ՀՅԴ-ի հետ կապերը միշտ էլ եղել են: Ես ո՛չ շարժման ակտիվիստ եմ եղել, ո՛չ էլ լիդեր, ես եղել եմ զինվոր, մարտի մարդ: Պատերազմի ժամանակ կարեւոր չէր՝ ով է ՀՅԴ, ով` ՀՀՇ: Մենք կողք-կողքի էինք կռվում: Այնպես որ, մեր կապերը վաղուցվանից են:

- Հնարավո՞ր է, որ այդ կապերը հաշվի առնելով՝ ընտրություններում աջակցեք ՀՅԴ-ին:

- Դրա մասին այսօր չէի ուզենա խոսել:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ԼՂՀ քաղաքական կյանքին մասնակցելու մտադրության մասին հայտարարություններին:

- Եթե ես լինեի Սամվել Բաբայանի փոխարեն, ապա չէի խառնվի ոչ մի քաղաքական պրոցեսի: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, թող զբաղվի առողջությունը վերականգնելով, լուծի ընտանեկան հարցերը: Եվ երբ կկազդուրվի, ոտքի կկանգնի, դրանից հետո գուցե իմաստ կունենա ստեղծել սեփական քաղաքական ուժ կամ համակրել այլ ուժի: Սամվել Բաբայանի հրատապ քաղաքական դաշտ մտնելը ես սխալ եմ համարում:

- Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ այսօր ընթացող գործընթացների նկատմամբ:

- Եթե Իլհամ Ալիեւը ասում է, որ ինքը նաեւ ԼՂՀ նախագահն է, ապա ինչպե՞ս կարելի է հասկանալ նման նախագահին, որը սեփական ժողովրդի դեմ թշնամական գործողություններ է իրականացնում եւ ասում է, որ ԼՂ հարցը պետք է լուծել պատերազմի միջոցով: Ստացվում է, որ նույն կերպ նա կարող է իր քաղաքական խնդիրները լուծելու համար մարդ սպանել նաեւ Բաքվում:

- Ինչպե՞ս եք վերաբերվում խնդիրը փոխզիջումներով կարգավորելուն կամ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելուն:

- Ղարաբաղն արդեն փոխզիջում արել է 1994-ին դադարեցնելով պատերազմը: Դա շատ մեծ զիջում է եղել: Այսօր Ղարաբաղում չկա մարդ, բացառությամբ Ռուսաստանում կամ Ամերիկայում բնակարաններ գնած մի քանիսի, որ կողմ լինի հող հանձնելուն: Եթե Ղարաբաղը հող զիջի, դա ազգային մահ է: Մահ ոչ միայն ղարաբաղցիների, այլ նաեւ բոլոր հայերի համար: Այդ դեպքում պետք է գրել հայ ու դնել վերջակետ:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1727 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել