Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից մինչեւ ԼՂ հակամարտություն. Նալբանդյանը խոսեց Լեմուանի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նանբանդյանը ջերմությամբ վերհիշել է անցյալ դեկտեմբերին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պետքարտուղար Լեմուանի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Բատիստ Լեմուանն ասել է, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ընդգծելով, որ իր պատվիրակության այցն ունի բավականին հագեցած օրակարգ:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ են ունեցել հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաեւ հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաեւ նախատեսվող միջոցառումներին եւ քննարկումներին վերաբերող հարցերին:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով եւ ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների եւ ՖՄԿ քարտուղարկության հետ սերտ համագործակցությամբ:

Հանդիպման օրակարգում էին նաեւ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ նշել են, որ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությունը շարունակական եւ համակողմանի զարգացում է ապրում՝ նշանավորվելով բազմաթիվ, այդ թվում` նախագահական փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, նոր բարեկամական կապերի հաստատմամբ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջեւ, տնտեսական համագործակցության խորացմամբ, Հայաստանում Ֆրանսիական բիզնեսի ներկայության ընդլայնմամբ, մշակութային եւ գիտակրթական կապերի ամրացմամբ։

Կողմերն քննարկել են նաեւ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները:

ՀՀ արտգործնախարարը զրուցակցին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք խնդիրներ։

Տպել
3499 դիտում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արևելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

Ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դա չեն արել ՔՊ-ի համար, եղել է ժողովրդի պահանջը

Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Սարգսյան

Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր

Նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ չկա, ինչը վկայում է Փաշինյանի անցած ուղին. Վ. Գերավետյան

ՀՀ-ում մեկնարկել են զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

Չենք մտել ու չենք մտնելու անօրինական գործարքի մեջ որեւէ քաղաքական ուժի հետ. «Սանիթեք»

Երբ ընդդիմություն խաղացողները մեծամասնություն են

Իլ-20-ի կործանման էխոն. Մոսկվայում Իսրայելի դեսպանին ԱԳՆ են կանչել

Ֆորպոստ. «ՌԱՕ ԵԷՍ»-ի սիրելիները

Կնիկ է ուզում, բեղուն է ուզում, մի քանի հատ է ուզում

Թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով են անու՞մ. քննարկում

«Կրեդիտ Սերվիս».  երկար սպասված դատավճիռ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում