Ժանգոտ փուչիկները 25 հազար նստեցին վրես, ջիգյարդ ուտեմ. գաղտնալսում զինված խմբի գործով

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հրապարակվեցին զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի եւ գործով անցնող մի շարք անձանց միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:

Դրանք, սակայն, մեղմ ասած, լսել չէին դահլիճում ներկա գտնվող լրագրողների համար. նիստերի մեծ դահլիճում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները հրապարակվում էին նիստերի քարտուղարուհու մոտ գտնվող երկու փոքր բարձրախոսներով: «Ջիգյարդ ուտեմ, ցավդ տանեմ, մեռնեմ ջանիդ, լավ ախպերս, մեռնեմ քեզ դու իմ համար ուրիշ ես»,- սրանք խոսակցությունների այն հատվածներն են, որոնք հստակ լսվում էին:

Հեռախոսային խոսակցության գաղտնալսումներից մեկում Արթուր Վարդանյանը զանգահարում է սույն գործով ամբաստանյալի աթոռին հայտնված Մարինե Կաթանյանին եւ խոսում գումարի մասին: Ըստ ամենայնի՝ այդ գումարը Կաթանյանը պետք է փոխանցեր իրեն. «140 հազար դրամ՝ արագի մեջ»,- այսքանը լսվեց խոսակցությունից:

Մի քանի գաղտնալսումներ էլ հրապարկվեցին Արթուր Վարդանյանի եւ գյումրեցի վարորդ Հակոբ Հակոբյանի հետ տեղի ունեցած խոսակցություններից:  Հակոբ Հակոբյանը սույն գործի անջատված մասով դատապարտյալ է: Նա խմբի անդամներին տաքսի ծառայություն է մատուցել, բացի այդ՝ զենք-զինամթերք է հայթայթել ու վաճառել Արթուր Վարդանյանին: Իր այդ արարքի համար նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Արթուր Վարդանյանը Հակոբ Հակոբյանին դիմում էր «ուստ ջան», «ջիգյարդ ուտեմ», «մեռնեմ քեզ, դու իմ համար ուրիշ ես» արտահայտություններով, այս հատվածներն էին, համենայնդեպս, լսելի դահլիճում գտնվողների համար: «Փուչիկները 25 հազար նստավ վրես… Էն բաների մի հատն էլ ժանգոտված էր, ասի՝ հետ տար… Ասի՝ ուստեն բերել ա 90-ով, բայց թափ-թազա, յաշիկով ա բերել, ոչ թե՝ ժանգոտված, նա էլ թե՝ շան տղա ըլնեմ, իմը չի…»: Ժանգոտ փուչիկը, ըստ ամենայնի վերաբերում էր հենց զենք-զինամթերքին: Ապա՝ դիմելով Հակոբյանին՝ Արթուր Վարդանյանն ասում է, որ որդու մասին չմտածի: Նշենք, որ Արթուր Վարդանյանը Հակոբ Հակոբյանի որդուն զինծառայության հարցում ինչ-որ աջակցություն էր խոստացել, խոսակցություններից մեկի ժամանակ Հակոբ Հակոբյանին Արթուր Վարդանյանն ասում է. «Քու էրեխու վրով 90 տոկոսով էլած բան ա… Տես՝  100 տոկոս չեմ ասում, չնայած՝ էլած բան ա… Հարց չկա…»: Հրապարակված գաղտնալսումներից մեկում էլ Արթուր Վարդանյանը Վահագն Սալնազարյանին (գործով ամբաստանյալ) հանձնարարել է ինչ-որ Յուրայի Նոյեմբերյան տանել: Թե ինչ նպատակով լսելի չէր: Արդեն Նոյեմբերյան հասած Յուրային Արթուր Վարդանյանը հորդորում է զգույշ լինել, ինչի պատասխան Յուրան ասում է.  «Դու գիտես իմ զգուշավորության սահմանը, ես սաղին զգուշացրել եմ…մեկ օրվա գործ չի»:

Նիստի ավարտին լրագրողները Արթուր Վարդանյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանից խնդրեցին հստակեցնել, թե ի՞նչ փուչիկի մասին է խոսքը եւ այս խոսակցություններով ի՞նչ է հիմնավորվում: Ի պատասխան, սակայն Աղվանյանն ասաց, որ հրապարակված հեռախոսազրույցների վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն ո՛չ ինքը, ո՛չ իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանը չեն կատարի: «Դրանք մեղադրանքի կողմի ապացույցներն են, մեղադրանքի կողմը դրանք պետք է ամփոփի եւ մեղադրական ճառում ասի, թե ինչպես է հիմնավորում մեղադրանքը: Շատ բաներ մեզ համար էլ հստակ չեն... խոսակցություններից մի քանիսում ես հարցրի՝ այ ստեղ ի՞նչ ես ասել, ինքն ասաց, որ դա ընդհանրապես մեղադրանքի հետ կապ չունի: Ավելի ճիշտ կլինի Արթուր Վարդանյանն իր ցուցմունք անդրադառնա այդ հարցին»,- ասաց Սիրուշ Աղվանյանը: Հարցին, թե ի վերջո ինչ փուչիկի մասին է խոսքը, որն այդքան գումար է արժեցել, պաշտպանը դարձյալ չպատասխանեց՝ նշելով, որ դա հետագայում կմեկնաբանվի: Սիրուշ Աղվանյանի խոսքով, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կոպտագույն խախտումներով են առաջադրվել, նման պարագայում այս պահի դրությամբ այս գործը պետք է շարունակություն չունենար:

Այսօրվա նիստը հետաձգվեց Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի պատճառով. համենայնդեպս՝ այդպես հայտարարեց նրա պաշտպանը: Տեղեկացանք, որ նրա համար այսօր նույնիսկ շտապօգնություն էր հրավիրվել դատարան: Մեր հարցին, թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի Վարդանյանը, պաշտպանը պատասխանեց. «Արթուր Վարդանյանի առողջական վիճակը 2017 թվականի հուլիսից սկսած՝ վատանում է: Նա մինչեւ այսօր թույլ չէր տալիս դրա մասին խոսել, բայց արդեն ի վիճակի չէ նստել դատական նիստին: Նրան հետազոտությունների ենթարկել են, բայց մենք չենք վստահում տրված եզրակացություններին, համալիր գործողություններ են պետք: Օրինակ, այսօր նա բողոքում էր լյարդի ցավից, ասում էր, որ ցավը տալիս է թոքերին»,- ասաց Աղվանյանը:

Նրա խոսքով՝ հուլիսի կեսերից Արթուր Վարդանյանի ջերմությունը տատանվում է 37-38 աստիճանների միջեւ եւ Վարդանյանին քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխել, դատապարտյալների հիվանդանոցում է եղել, հետազոտության համար մասնագետներ են հրավիրվել, բայց կատարված հետազոտությունները բավարար չեն: «Եթե նշանակված բուժումը արդյունք տար, այսօր նա այս վիճակում չէր լինի»,- ասաց պաշտպանը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին:

Տպել
4686 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին