ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:Սարգսյանը շնորհավորել է Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նախորդ առաքելությունների ընթացքում նրա կուտակած փորձը, ինչպես նաեւ տարածաշրջանի իմացությունը թույլ կտան լավագույնս իրականացնել իր առաքելությունը Հայաստանում:

«ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից և Երևանում գրասենյակի հիմնադրումից քառորդ դար անց ՄԱԿ-ը Հայաստանում շարունակում է ընկալվել որպես խաղաղության, համագործակցության և զարգացման մարմնավորում: Այս առումով Ձեր գլխավորած գրասենյակի գործունեությունը շատ պատասխանատու է և կարևոր մեր հասարակության համար: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ փորձելով մեր նպաստը բերել կազմակերպության առաջնայնությունների իրականացմանը, ինչպես նաև խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորմանը: Եվ սրա վկայությունը Հայաստանի ակտիվ մասնակցությունն է խաղաղապահ գործունեությանը, իհարկե, նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը, և սրան, անշուշտ, նպաստել են մինչ այժմ կատարված աշխատանքն ու հաջողված ծրագրերը: Դրա լավագույն օրինակներից մեկը Հայաստանի ընտրական գործընթացներին նորագույն տեխնիկական միջոցների ներդրմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ցուցաբերած գործուն օժանդակությունն է, որը նպաստեց ընտրությունների առավել թափանցիկությանն ու այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Ձեր գործունեության մեջ: Հավատացած եղեք, որ Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է»,- ընդգծել է Սարգսյանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում արժանացել է ջերմ ընդունելության ու իրեն զգում է ինչպես տանը:

«Պարո՛ն Նախագահ, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Հայաստանում այն կարևոր բարեփոխումների օրակարգի կապակցությամբ, որը Ձեր առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ նաև այն կարևոր և սերտ համագործակցության համար, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ:

Ցանկանում եմ, մասնավորապես, ընդգծել Հայաստանի կառավարության ջանքերը Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների կանխարգելման կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման գործում՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով: Ուրախ ենք, որ Հայաստանում մեր գործունեությամբ հավելյալ արժեք ենք հաղորդում և գործուն աջակցություն ցուցաբերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Օրակարգ 2030-ին և կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ համատեքստում՝ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին և դրանց իրականացման հարցում ՄԱԿ-ի կողմից իրագործվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Տպել
1832 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ