Ձերբակալվել են Լոռու մարզի 2 համայնքի ղեկավարներ՝ պետական աջակցությունը գրպանելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա համայնքների ղեկավարները՝ պաշտոնեական կեղծիքներ, յուրացումներ կատարելու կասկածանքով։

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. մարտի 23-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Ձյունաշող և Միխայլովկա համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերը:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Միխայլովկա համայնքում չարաշահումներ են կատարվել պարարտանյութերի բաշխման, իսկ Ձյունաշող համայնքում՝  աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում, պարզվել մեխանիզմը և դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Միխայլովկա համայնքում հափշտակվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացված պարարտանյութերի վաճառքի դիմաց համայնքի մի շարք բնակիչներից ստացված գումարը՝ պատճառելով խոշոր չափի վնաս: Իսկ Ձյունաշող համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում մի շարք բնակիչներ ընդգրկվել են տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն չի հատկացվել, այլ յուրացվել է։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական աջակցության ծրագրի  շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են համայնքների ղեկավարների անմիջական մասնակցությամբ՝ 2014-2016 թթ., ինչը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել են բովանդակությամբ կեղծ համապատասխան փաստաթղեր և դրանք հանձնել Լոռու մարզպետարանին:

Այդ տարիներին Միխայլովկա համայնքի ղեկավարն է եղել Լևոն Դիլբարյանը, Ձյունաշող համայնքի ղեկավարը՝ Գարի Գրիգորյանը, ովքեր ներկայումս Մեծավան համայնքի ներկայացուցիչներն են նշված գյուղերում։

Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով Գ.Գրիգորյանը և Լ.Դիլբարյանը մարտի 30-ին ձերբակալվել են և հարցաքննվել։ Վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
3260 դիտում

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը