Բողոքում են էլի.  չինական պարիսպ տափերականում

31/03/2018 schedule12:49

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 30-ի համարում

Արարատի մարզի Տափերական գյուղը 4200 բնակիչ ունի: Այստեղ հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ: Խաղողի առատությունն է թերեւս պատճառը, որ հենց գյուղում գինու երկու գործարան կա, որոնցից մեկի հետ էր կապված մեր Տափերական կատարած այցը: «Արվինկո» գործարանը կառուցվել է դեռ խորհրդային ժամանակներում, ետխորհրդային տարիներին գործարանը սեփականաշնորհվել է, այժմ տերը Սարգիս եւ Խաչատուր Վարժապետյան եղբայրներն են: Թվում է՝ դրանից լավ բա՞ն՝ գյուղացիները կարող են խաղողն իրացնել հենց տեղում, գործարանը աշխատատեղ է, նման գործարանները նաեւ բարեգործություն են անում՝ ստանձնում են մանկապարտեզի կամ դպրոցի շեֆությունը, ասֆալտ են անում գյուղում, նորոգում են եւ այլն: Սակայն պարզվեց՝ գյուղից ընդամենը մի քանի մարդ է այստեղ աշխատում, իսկ գյուղի 344 բնակիչներ դիմում են հղել իշխանություններին եւ խնդրել են «կանխել գործարանի տնօրեն Սարգիս Վարժապետյանի զավթողական քաղաքականությունը եւ փակել նրա բացված ախորժակը»:

Խնդիրն այն է, որ ժամանակին գյուղի սահմանին կառուցված գործարանն այսօր գրավել է գյուղի կեսը, պարսպապատել մի հսկայական տարածք, փակել մի քանի փողոց, կտրել գյուղացիների ջուրը: Գյուղացիների պատմելով վերջին տարիներին գործարանի տնօրինությունը տարբեր եղանակներով տարածքներ է ձեռք բերել՝ մի դեպքում գնել է տնամերձեր, մյուս դեպքերում՝ նախկին գյուղապետի որոշմամբ՝ ստացել, նաեւ զավթել: Նրանց հաշվարկով ընդհանուր հաշվով մոտ 2,5 հա նոր տարածք է գրավել «Արվինկոն»՝ թեեւ գործարանում մեզ ասացին, որ այն 1,5 հա է կազմում: Այս գործարքներից մի մասն իրականացվել են նախկին գյուղապետ Բենիամին Հարությունյանի օրոք: Վերջինս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Գեղամ Հարությունյանի հայրն է, 7 տարի գյուղապետ է աշխատել, իր ասելով՝ կամովին հեռացել է պաշտոնից եւ այժմ «Արվինկո» գործարանի փոխտնօրենն է:

Այս գործարքների հետ կապված բողոքում 344 նամակագիրները հատուկ շեշտել են Բենիամին Հարությունյանի անունը: Ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետը ապակողմնորոշել է ավագանու անդամներին՝ նրանց տեղեկացրել է, թե «Արվինկոն» գործարանի ետնամասից ընդամենը 2000 ք/մ հող է խնդրում, եւ այս որոշումն անցկացնելուց հետո 14 հազար ք/մ հողակտոր հատկացնելու միանձնյա, թաքուն որոշում է կայացրել: Նախկին գյուղապետի 2002թ. վերջին կայացրած որոշման մեջ մենք հանդիպեցինք մի արտահայտության. «Հիմք ընդունելով պետական սեփականություն հանդիսացող հողերի մրցութային հանձնաժողովի որոշումը՝ հողատարածքի նկատմամբ հաղթող ճանաչել Խ.Վարժապետյանին»:

Մենք փորձեցինք այսօրվա գյուղապետ Միհրան Մանասերյանից վերցնել եւ ծանոթանալ մրցութային հանձնաժողովի որոշմանը, պարզվեց՝ նման հանձնաժողով չի եղել, եւ նման որոշում չի կայացվել: Գյուղապետը հիմնականում հաստատեց գյուղացիների բողոքի բովանդակությունը եւ ասաց, որ նշված հարցերը լուծում են պահանջում: Մենք նաեւ շրջեցինք գյուղում եւ տեսանք, թե ինչպես է «Արվինկոն» Տափերականը բաժանել մի քանի իրարից անհասանելի հատվածների՝ բարձր պարիսպը կտրել է գյուղի ճանապարհները: Գյուղացիներից մեկը պատմեց, որ ինքը 100 մ հեռավորության վրա գտնվող եղբոր տուն այցելելու համար պետք է մոտ 2 կմ ոտքով շրջանցի ողջ գյուղը: Մարդիկ կան, որ այլեւս չեն կարողանա անասուն պահել, քանի որ հնարավոր չէ ամեն օր այդքան ճանապարհ պտտեցնել կենդանիներին:

Մի խոսքով, գյուղով չինական պարիսպ է անցնում, որը բաժանում է եղբորը քրոջից, հարեւանին՝ հարեւանից: Մեր հարցին, թե ինչու ժամանակին չեն պայքարել, այլ թողել են, որ ոչ միայն հողահատկացման որոշումներ կայացվեն, այլեւ հսկայական պարիսպ կառուցվի, գյուղացիներն ասացին, որ որոշումներից մի քանիսի մասին իրենք շատ ուշ են իմացել (նախկին գյուղապետի հեռանալուց հետո), ապա բացատրեցին, որ գործարանի տնօրենն աջուձախ հայտարարում է, որ իր «տանիքը» Սերժի եղբայրն է, եւ իրենք իրենց անզոր են զգում այդ ուժի առաջ: Ավելին՝ գյուղացիներից մեկի՝ Սարգիս Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, երբ նա փորձել է արգելել, որ Վարժապետյանի շինարարները սյուներ տնկեն իր հողամասի սահմանագծին:

Խուլիգանության հոդվածով հարուցված գործով տուժողը գործարանի շինղեկն է՝ Գ. Փանոսյանը: Երեկ մենք մասնակցեցինք նաեւ այդ դատավարության եզրափակիչ նիստին եւ ապշեցինք, թե Արարատի դատախազությունն ինչպես է չեղած տեղը հանցանք հորինել: Ըստ մեղադրանքի՝ «Ղազարյանը շինաշխատանքներ կատարող 5 աշխատակիցների ներկայությամբ տարածքային հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել «Արվինկո» ՍՊԸ-ի ինժեներ Գ.Փանոսյանի հետ՝ խուլիգանական հայհոյանքներ տվել, քաշքշել նրան, հարվածել կրծքավանդակին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս»: Սակայն, ի ցավ մեղադրողի, դատարան եկած բոլոր վկաները, անգամ՝ գործարանի աշխատողները, ժխտեցին ոչ միայն քաշքշուկը, այլեւ հայհոյանքները, իսկ նրանցից մեկը պատմեց, որ տուժողը դեպքի օրն իրեն առաջարկել է կեղծ ցուցմունք տալ՝ հորինելով այդ վեճը:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը, փաստորեն, շատ բարդ վիճակում է հայտնվել, իսկ հաջորդ դատական նիստում նա պետք է դատավճիռ կայացնի: Մենք զրուցեցինք նաեւ «Արվինկոյի» ղեկավարության հետ՝ փոխտնօրեն Բ.Հարությունյանը եւ տնօրեն Ս.Վարժապետյանը ժխտեցին փողոցներ փակելու ակնհայտ փաստը, ասացին, որ իրենք մաքրել ու բարեկարգել են այն տարածքը, որտեղ պետք է իրականացնեն գործարանն ընդարձակելու ծրագիրը, իսկ այդ 344 բողոքողների մի մասը խաբվել է, մյուսները ստորագրել են ընտանիքի բոլոր անդամներով, եւ ընդհանրապես՝ «գյուղացի են, կդժգոհեն էլ՝ ի՞նչ է, ձեզնից դժգոհողներ չկա՞ն»,- ասաց Բ.Հարությունյանը:

Արմինե Օհանյան

Տպել
2948 դիտում

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան