Խորհրդարանական լսումներ. փաթեթային տարբերակն անիրագործելի է

31/03/2018 schedule12:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 30-ի համարում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ԼՂ հիմնախնդիր. կարգավորման ուղիները» խորհրդարանական լսումները սկսվեցին սկանդալով: Լսումներին ներկա «Արդարություն» դաշինքի պատգամավորները պահանջեցին, որ լսումներին հրավիրվի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանզի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ մյուս բանախոսների տեսակետներից իրենք հիմնավորապես հոգնել են.

«Քանի որ Սահմանադրության համաձայն երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն հանրապետության, չնայած չընտրված, բայց, այնուամենայնիվ, նախագահն է, մենք պահանջում ենք, որ նա գա խորհրդարան եւ պատասխանի մեր հարցերին: 98 թվականից այս կողմ Ռոբերտ Քոչարյանը որեւէ անգամ Ղարաբաղի հարցով որեւէ ելույթ չի ունեցել»,- նիստերի դահլիճում հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Եւ քանի որ նիստը նախագահող Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ նախագահի տեսակետը լսումների ընթացքում ներկայացնելու են արտգործնախարարն ու Պնախարարը, Վիկտոր Դալլաքյանն ու եւս մի քանի ընդդիմադիր պատգամավոր լքեցին նիստերի դահլիճը՝ իրենց ետեւից հուժկու շրխկացնելով դուռը:

Իսկ նախագահի եւ, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեսակետը ներկայացնող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես միշտ, որեւէ նոր բան չասաց: Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց հակամարտության ողջ պատմությունը՝ սկսած հրադադարից մինչեւ Լիասաբոն ու Քի-Վեսթ, բնականաբար, Քի-Վեսթը հիշելով որպես հայ դիվանագիտության հաղթանակ՝ մերժված հայր Ալիեւի  կողմից, ու հասավ մեր օրերին: Իսկ ինչպե՞ս է ԼՂ հակամարտության վիճակը մեր օրերում. այս հարցում արտգործնախարարը եղավ առավելագույնս անկեղծ.

«Չնայած մեկ ամսից երկու երկրների նախագահները կրկին առանձնահանդիպում են ունենալու, բայց ես չեմ կարող արձանագրել, որ սկզբունքային հարցերի շուրջ մենք եկել ենք համաձայնության»,- խոստովանեց Օսկանյանը՝ կրկին անգամ ֆիքսելով Հայաստանի համար սկզբունքային դրույթները՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, Ղարաբաղը պետք է ունենա աշխարհագրական ուղիղ կապ Հայաստանի հետ, եւ երրորդ՝ պետք է ապահովվի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Եւ ահա, Հայաստանի համար սկզբունքային այս երեք հարցերի շուրջ արտգործնախարարը խոստովանում է, որ հակամարտությունից 13 տարի անց մենք որեւէ ձեռքբերում չունենք:

Փոխարենը, երեկ Օսկանյանը մի քանի անգամ հատուկ նոստալգիայով կրկին ու կրկին անդրադառնում էր Քի Վեսթին, ուր, ըստ նրա, հայր Ալիեւը տվել է իր համաձայնությունը՝ դե յուրե ընդունել ԼՂ-ի անկախությունը. «Բնականաբար, համաձայնելով ԼՂ-ի անկախ կարգավիճակին՝ հայր Ալիեւը  փորձում էր իր երկրի համար ստանալ առավելագույն դիվիդենտներ»,- խոստովանեց Վարդան Օսկանյանը: Լսումների ընդմիջմանը մենք արտգործնախարարից հետաքրքրվեցինք՝ Քի-Վեսթից հայր Ալիեւի ակնկալած դիվիդենտներն արդյո՞ք լինելու էին Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին, ինչպես այդ ժամանակ վստահաբար հայտարարում էր ընդդիմությունը: «Քանի որ մենք դեռ չունենք եռանախագահողների համաձայնությունը՝ հրապարակել Քի-Վեսթի մանրամասները, ես չեմ կարող գաղտնազերծել, թե ինչ էր ստանալու Ադրբեջանը: Բայց, մի բան հաստատ կարող եմ ասել՝  դա չէր լինելու Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտգործնախարարը:

Եւ ամփոփելով իր ելույթն ու պատասխանելով ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի այն հարցին, թե Հայաստանը ԼՂ հարցում մինչեւ 98-ն էր ավելի շահեկան վիճակո՞ւմ, թե՞ հիմա, Օսկանյանը տվեց անհասկանալի պատասխան. «Եթե նկատի ունենք ժամանակ կորցնելու առումը, ապա իրավիճակը 98-ին շատ ավելի շահեկան էր: Բայց եթե նկատի ունենք հարցի որակական առումը, ապա այսօր մենք շատ ավելի շահեկան վիճակում ենք»: Ու եթե Վարդան Օսկանյանի համար որակական առումով Հայաստանն այսօր ավելի շահեկան վիճակում է, ապա երեկվա մնացած բանախոսների համար իրադրությունը բոլորովին այլ էր: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները, որոնք, բնականաբար, որեւէ տեղեկություն չունեին բանակցությունների իրական վիճակի մասին, կանգ էին առնում բացառապես քարոզչական խնդիրների վրա՝ նշելով, որ այդ ոլորտում Հայաստանի պարտությունը ժամ առ ժամ է.

«Ցանկացած միջազգային գիտաժողովի ժամանակ, եթե անգամ այդ գիտաժողովը նվիրված է թիթեռներին, ադրբեջանական կողմը սկսում է նրանից, որ իրենց տարածքների 20 տոկոսը Հայաստանի կողմից գրավված է, ուստի իրենք կորցնում են իրենց ունիկալ թիթեռները: Մինչդեռ, մենք պետք է հասկանանք, որ քարոզչական զենքն այսօր շատ ավելի կարեւոր ու ազդեցիկ է, քան իրական զենքը»,- հայտարարեց բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն ու ավելացրեց, որ քանի դեռ Հայաստանում կան 600 հազար եվրոյով իսպանիաներում վիլլաներ գնողներ եւ դրան զուգահեռ՝ աղբարկղներում քջուջ անողներ, ԼՂ հարցը կարգավորել մեզ չի հաջողվի: Իսկ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն ավելացրեց. «Այսօր այս քննարկումները կրում են ակադեմիական բնույթ, քանզի իրական քննարկումները տեղի են ունենում սաունաներում եւ Տեցի կռուգներում»:

Սակայն լսումների կազմակերպիչները սովոր էին ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների քննադատություններին, ուստի երեկվա լսումները կարելի է համարել ամենադեմոկրատականը՝ վերջին տարիներին ԱԺ-ում տեղի ունեցած բոլոր լսումներից: Սակայն նույնիսկ այդքան դեմոկրատ լսումներ կազմակերպած հանձնաժողովի եւ ՀՀ արտգործնախարարի համար խիստ անակնկալ էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս առաջին համանախագահող Վլադիմիր Կազմիրովի ելույթը, որին մեր իշխանությունները սիրում են համարել հայամետ: Եւ, թերեւս, հենց այդ հայամետության պատճառով էր Կազիմիրովը հրավիրվել երեկվա լսումներին, որպեսզի նրա հայամետ ելույթը հնչի որպես եզրափակիչ ակորդ:  Բայց այն, ինչը որպես եզրափակիչ ակորդ հնչեցրեց Կազիմիրովը, լրջորեն  փչացրեց նրան հրավիրածների տրամադրությունը:

Իհարկե, որպես հմուտ դիվանագետ, Կազիմիրովը նախ ներողություն խնդրեց, որ այն, ինչի մասին խոսելու է, դուր չի գալու հայկական կողմին, ու ասաց բաներ, որոնք ակնհայտորեն դուր չեկան հայկական կողմին. «Դուք անընդհատ նշում եք ազատագրված տարածքներ արտահայտությունը: Բայց ինչի՞ց են ազատագրված այդ տարածքները՝ բնակչությունի՞ց, թե՞ բնակավայրերից, որոնք վեր են ածվել շինանյութի: Ուստի, ինչպե՞ս կարող է բանական արարածներից նման արտահայտություն հնչել: Մի վիրավորվեք, բայց ես դա ուղղակի պետք է ասեի: Բացի այդ, ինչքա՞ն պետք է Հայաստանը թաքնվի ԼՂ-ի անվտանգության երաշխավորի ցուցանակի տակ. ես կարծում եմ, որ ժամանակն է զբաղվել իրական քաղաքականությամբ՝ առանց քարոզչական ֆունդամենտալիզմի, որը կարող է ազդել միայն բութ լսարանի դեպքում, իսկ միջազգային հանրության դեպքում դա չի գործելու:

Դառնանք հավերժ վեճին՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային: Փաթեթայինն իդեալական կլիներ, եթե դա հնարավոր լիներ, սակայն փաթեթային տարբերակն անիրագործելի է, եւ նման բան հնարավոր չէ: Դուք եւս չեք համաձայնի այն փաթեթի հետ, որտեղ ֆիքսված կլինի, որ ԼՂ-ն մնում է Ադրբեջանի կազմում: Ու որպեսզի Ադրբեջանի նախագահը ստորագրի ԼՂ անկախության տակ, դուք չե՞ք հասկանում, որ դա նրա համար խարակիրի է լինելու: Եւ մտածել, թե կարգավիճակի հարցը հնարավոր է այլ ձեւակերպումների տակ թաքցնել, դա ժամանակակից աշխարհում չի անցնելու: Այնպես որ, պետք է մտածել փուլային տարբերակի մասին. բայց, իհարկե, ոչ այն հաջորդականությամբ, որն առաջարկում է Ադրբեջանը»,- այսպես խոսեց հայամետ Կազիմիրովն ու առաջարկեց փոքր փաթեթների իր փուլային տարբերակը:

Ըստ այդմ՝  փուլայինի առաջին փաթեթով պետք է ամրագրվի, որ բոլոր հարցերը լուծվելու են բացառապես խաղաղ ճանապարհով, երկրորդ փաթեթում պետք է լինի ԼՂ կարգավիճակի հարցը, երրորդ փաթեթում՝ տարածքների վերադարձը, իսկ չորրորդ փաթեթը պետք է ներառի մնացած բոլոր հարցերը: Սա, իհարկե, ընդունելի կլիներ հայկական կողմի համար, եթե իր ելույթի վերջում Կազիմիրովը չասեր իր ողջ ելույթին հակասող մի պարբերություն. «Տարածքներ՝ անվտանգության դիմաց. ահա այս սկզբունքը ինձ թվում է ռեալ»: Թե ո՞ւր  մնաց Կազիմիրովի փոքր փաթեթիկների երկրորդ փաթեթիկը՝ ԼՂ կարգավիճակի հարցը, պարզ չէ: Համենայնդեպս, ավելի ուշ թե՛ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու թե՛ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ դրանք Կազիմիորվի անձնական տեսակետներն են, որոնց հետ իրենք համաձայն չեն: Լսումներն այսօր կշարունակվեն Պնախարար Սերժ Սարգսյանի զեկույցով:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1937 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին