Գիտական ներուժ. արտահերթ բաներ չանենք

31/03/2018 schedule13:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 30-ի համարում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ի զարմանս բոլոր գիտնականների, երեկ մինչեւ վերջ  ներկա գտնվեց, սկանդալային ընթացք եւ նույնքան սկանդալային ավարտ ունեցավ: ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը ժողովը սկսեց հայ մտավորականների եւ գիտնականների համար շատ սովորական դարձած լացով ինչպես միշտ այն մասին, որ ֆինանսական միջոցները չեն բավարարում գիտական աշխատանքների համար: Բայց շատ անսպասելիորեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս շատ սովորական լացին բոլորովին ոչ սովորական ձեւով  արձագանքեց: Պարոն Մարգարյանը երեկ գիտնականներին ասաց բաներ, որ մինչ այժմ, իհարկե, շատերի կողմից է ասվել, սակայն ոչ երբեք՝ վարչապետի:

Իսկ վերջինս գիտնականներին ասաց, որ նրանք ծերացած եւ հոգնած են, որ փակել են երիտասարադների ճանապարհը, որ միշտ փող ուզողի դերում են, մինչդեռ գործնականում ոչինչ չեն անում: «Ես ասում եմ՝ առաջարկություններ ներկայացրեք, պատրաստ եմ փողը տալ, դուք գալիս եք՝ ոչինչ չեք ասում: Ինչքան էլ միջոցներ տրամադրենք, մեր խնդիրները չեն լուծվի, քանի որ մենք արդյունքներ չենք տեսնում: Մենք պատրաստ ենք էլի լրացուցիչ գումարներ տալ, բայց հանուն ինչի... Ասում եք՝ ստեղծենք, ասում ենք՝ ի՞նչ ստեղծեք, ասում եք՝ չգիտենք:  Ես պատասխան չեմ ստանում»,- երեկ ժողովի ընթացքում ասում էր ՀՀ վարչապետը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, պետության եւ գիտության միջեւ կապի խզումն առաջացել է ակադեմիայից. «Հոգնածություն եմ զգում, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- հայտարարեց  վարչապետը:

Բացի այդ, նա նշեց, որ բյուջեով 2004 թվականին երեք միլիարդ երեք հարյուր քսանհինգ միլիոն դրամ է հատկացվել ԳԱԱ-ին, իսկ  2005-ին՝ չորս միլիարդ հարյուր երեսուն միլիոն: Մինչդեռ նույնիսկ այն հարցերը, որ կարող են օպերատիվ լուծում ստանալ, գիտնականների ջանքերով դառնում եւ «հայոց հարց»: Իսկ որ ամենակարեւորն է, Անդրանիկ Մարգարյանը գիտնականներին մեղադրեց անդեմության եւ վախկոտության մեջ. «Ակադեմիան շառից- փորձանքից հեռու կեցվածք է ընդունել, այդպես չպետք է լինի, պետք է ամեն ինչի մասնակցեք, որ ինչ-որ հարց լուծեք»,- մի ամբողջ դահլիճ վախեցած գիտնականների ամոթանք տվեց  Հայաստանի կառավարության ղեկավարը:

Իհարկե, բոլորն էին հասկանում, որ մեղադրանքների այս ամբողջ տարափն առաջին հերթին թափվում է ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանի գլխին: Եւ թերեւս հենց դրանցից ոգեւորված՝ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանների տնօրեն Հանրի Ներսիսյանն առաջարկեց անվավեր ճանաչել ԳԱ նախագահության վերջին ընտրությունները: Ակադեմիկոս Ներսիսյանը հայտարարեց, որ ակադեմիայի նախագահությունն անբավարար է աշխատում, ֆինանսական միջոցները ճիշտ չեն բաշխվում, իսկ Ֆադեյ Տաճատիչին մեղադրեց փողեր լվանալու մեջ: Ընդհանրապես փողային եւ նմանատիպ «բազարներ» երեկ ակադեմիայի ժողովի ընթացքում մի քանի անգամ եղան: Օրինակ՝ ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանը հիշեցրեց, որ իրենց աշխատավարձը ընդամենը 22 հազար դրամ է, բացի այդ, վարչապետից պահանջեց իր այցելությունների ժամանակ պատվիրակության կազմում նաեւ խոշոր գիտնականների ընդգրկել:

Բացի այդ, ըստ Ղարագյոզյանի, Անդրանիկ Մարգարյանն այնքան ուժ եւ հեղինակություն ունի, որ կարող է իր մոտ կանչել տարբեր գործարարների եւ ամենքին գիտության մի ճյուղի կցել: Ինչեւէ, ակադեմիկոսը նաեւ չմոռացավ իր ելույթում ընդգծել Ֆադեյ Տաճատիչի անձնվեր եւ տիտանական աշխատանքը. «Եթե չլիներ Ֆադեյ Տաճատիչը, վաղուց այս շենքը ձեռքից գնացած կլիներ, իսկ ԳԱԱ-ն վերացած»,- ասաց նա, եւ դահլիճում նստած ակադեմիկոսները նույնիսկ փորձեցին ծափահարել այս խոսքի վրա: Կարծում ենք՝ ավելորդ է նշել, որ ԳԱԱ նախագահության վերջին ընտրությունն անվավեր ճանաչելու առաջարկությունն այդպես էլ աջակցություն չստացավ: Ֆադեյ Սարգսյանն այդ պահին ընդմիջում հայտարարեց, եւ վարչապետի ու ԿԳ նախարար Սերգո Երիցյանի հետ առանձնացավ մի սենյակում, որտեղից մի քանի վայրկյան անց ղժղժոցներ էին լսվում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ գոռացողը Ֆադեյ Տաճատիչն էր: Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, սակայն այդ սենյակից Ֆադեյ Տաճատիչը ակնհայտորեն բավարարված տեսքով դուրս եկավ: Իսկ Անդրանիկ Մարգարյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե նշելով, որ հոգնածություն  եւ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, արդյո՞ք ինքն ի նկատի ուներ, որ ԳԱԱ պրեզիդենտի պաշտոնում Ֆադեյ Սարգսյանին պետք է նոր ուժով փոխարինել, ասաց.

«Սա այնպիսի ծանր բնագավառ է, որ մեկ անհատից շատ բան չէ կախված: Այսինքն՝ Ֆադեյ Տաճատիչի ցանկությունից չի կախված, ինքը ցանկություն ունի... Հա, ինչ-որ մեկը առաջարկեց վերաքվեարկել, բայց ես դեմ եմ, ժամկետից դուրս վերաքվեարկությունը բնավորության գիծ չդառնա, ամիսը մեկ մի ակադեմիկ վեր կենա առաջարկի անվստահություն հայտնել նախագահությանը, նախագահին»,- հայտարարեց ՀՀ վարչապետն՝ ավելացնելով, որ ինքն ընդհանրապես արտահերթ ցանկացած բանի դեմ է:

Այսպիսով, չի բացառվում,որ Ֆադեյ Տաճատիչը իր գոռգոռոցներով վարչապետին ակնարկած լինի, որ ինքն ու իր կառավարությունը նույնպես անվստահության քվե ստանալու հիմքեր ապահովել են իրենց համար: Սա, իհարկե, անհրաժեշտ ազդեցություն անպայման կգործեր վարչապետի վրա, որպեսզի նա դեմ լիներ ցանկացած արտահերթ բանի: Թե չէ, ով գիտի՞, մեկ էլ տեսար բնավորության գիծ դառնա՝ ամիսը մեկ մեկը վեր կենա անվստահություն հայտնի վարչապետին, կառավարությանը, իշխանություններին, երկրի նախագահին:

Հ.Գ. Երեկ Ֆադեյ Տաճատիչն, իհարկե, քվեարկության դրեց Հանրի Ներսիսյանի առաջարկությունը քննարկման դնելու հարցը: Կողմ քվեարկեց միայն Հանրի Ներսիսյանը: Իսկ բազմաթիվ դողդոջուն ձեռքեր օդ բարձրանալու ճանապարհի կեսից կանգնեցին ու կրկին իջան ցած:

Աննա Հակոբյան

Տպել
2054 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն