Էրդողանի ձեռքերը հասան Կոսովո. գողացել են Գյուլենի դպրոցների ուսուցիչներին

02/04/2018 schedule10:48

«Վերադարձրե՛ք մեր ուսուցիչներին». Կոսովոյում Ֆեթուլահ Գյուլենի դպրոցների սաները զայրացած են: Նրանց ուսուցիչներից հինգին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանով Կոսովոյի տարածքից առեւանգել եւ Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները, գրում է Ամերիկայի ձայնը:

Քայլ, որն առաջացրել է Կոսովոյի ղեկավարության եւ իրավապաշտպանների բուռն արձագանքը: Կոսովոյի վարչապետ Ռամուջ Հարադինաջը չի թաքցրել զայրույթը. «Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում է: Ելնելով ստեղծված իրավիճակից, ես աշխատանքից ազատել եմ Ներքին գործերի նախարարին եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին»:

Տեղական մամուլի հաղորդմամբ՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին ուսուցիչներին առեւանգելու գործում աջակցել է հենց Կոսովոյի հատուկ ծառայությունը: Առեւանգված ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր դասավանդում էին Կոսովոյում Գյուլենի դպրոցներում: Հիշեցնենք, Ռեջեփ Էրդողանը մեղադրում է այժմ ԱՄՆ-ում բնակվող իր նախկին դաշնակից Գյուլենին Թուրքիայում հեղափոխության փորձի մեջ:

Առեւանգված ուսուցիչներից մեկի կինը` Ջասիմ Քարաբինան, պատմում է, որ ամուսնուն ձերբակալելու ընթացքում թուրք գործակալներն իր եւ իրենց տղայի նկատմամբ նույնպես բռնություն են կիրառել. «Նրանք կրում էին տեղական ոստիկանների համազգեստ եւ մեր շուրջը գտնվող մարդիկ մեզ չէին օգնում, կարծելով, թե նրանք իրական ոստիկաններ են: Նրանք ինձ ծեծի ենթարկեցին, ահա, ձեռքիս սպին: Սպիեր կան նաեւ տղայիս կրծքին»:

Առեւանգվածների փաստաբաններն իրենց կողմից անհանգստություն են հայտնում: Նրանց խոսքով, իրենց պաշտպանյալների առողջությունն ու նույնիսկ կյանքը թուրքական կողմի ձեռքերում վտանգված է:

«Մենք մեր պաշտպանյալի մասին որեւէ տեղեկություն չունենք: Իշխանությունները մեզ ոչինչ չեն հայտնում», - փաստաբան Լեութրիմ Սիլայի խոսքով, Թուրքիայում առեւանգված ուսուցիչները խոշտանգումների կենթարկվեն:

Ուսուցիչների առեւանգումը քննադատության լայն ալիք է բարձրացրել Կոսովոյում, առավել եւս՝ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե իբր փորձել են իշխանափոխություն կատարել Թուրքիայում, լուրջ փաստեր չի ներկայացնում:

Տպել
689 դիտում

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը

Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը