Էրդողանն այցելել է երկրի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ

02/04/2018 schedule11:59

Ապրիլի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է երկրի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ: Էրդողանը եղել է թուրք-սիրիական սահմանին տեղակայված ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Միեւնույն ժամանակ, Հաթայ նահանգի ստորաբաժանումներում, զորամասերում ստուգայցեր է կատարել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Նրան ուղեկցել են նաեւ ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը եւ 2-րդ բանակի հրամանատար Իսմայիլ Մեթին Թեմելը: Հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը, գրում է Ռազմինֆոն:

Մարտի 31-ին ԶՈւ հրամանատարությունը եղել է նաեւ Թուրքիայի Էլազիգ, Թունջելի եւ Մալաթիա նահանգի ստորաբաժանումներում:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը շարունակում է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողությունները Աֆրին շրջանում: Մարտի 18-ին թուրքական կողմը գրավել է Աֆրին քաղաքի կենտրոնը: Տեղեկություններ կան նաեւ, որ Թուրքիայի բանակը եւ նրանց աջակցող զինյալները մտել են Թել Ռիֆաթ, սակայն սա դեռեւս հաստատված տեղեկություն չէ:

Թուրքիայի ուժայինները միեւնույն ժամանակ շարունակում են ռազմական գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի արեւելքում եւ հարավ-արեւելքում: Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռեւս 2015-ի ամռանից:

Տպել
572 դիտում

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին