Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, միանում է ՔՊ-ի՝ #ԻմՔայլը շարժմանը

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, միանում է Նիկոլ Փաշինյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժմանը:

Վերջինս այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում եւ միջոցառման համար ստեղծել ֆեյսբուքյան ինվենթ՝ Երեւանը աջակցում է Նիկոլ Փաշինյանի շարժմանը անունով՝ քննարկումների, առաջարկությունների եւ տեղեկատվություն ստանալու համար.

«Երեւանը արդյո՞ք ցանկանում է Սերժի եւ նրա իշխանության տապալումը:
Հարգելի հայրենայիցներ, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է երթ՝ Գյումրուց դեպի Երեւան եւ նախատեսել է հանրահավաք ապրիլի 13-ին Ազատության հրապարակում՝ Սերժին եւ նրա իշխանությանը հեռացնելու նպատակով։ Երթի մասնակիցները 14 օրվա ընթացքում անցնելու են Հայաստանի 6-ից ավելի քաղաքներով եւ տասնյակ գյուղերով։ Նրանք ցանկանում են համախմբել հայությանն ընդդեմ Սերժի։ 
Ողջունելով Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու նրանց նպատակը՝ կարծում եմ, որ արժե եւ պետք է նրանց աջակցել։ Կոչ եմ անում բոլորին, ովքեր պատրաստ են Երեւանում միանալ Նիկոլ Փաշինյանի պայքարին, եկեք գնանք եւ Երեւանի մատույցներում խմբերով դիմավորենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը եւ միանանք Սերժ Սարգսյանի դեմ մղվող պայքարին։ 
Հ․Գ․ Ամեն դեպքում, ես եւ իմ ընկերները կգնանք դիմավորելու, բայց որքան շատ լինի դիմավորողների թիվը, այդքան պայքարն ավելի ազդեցիկ կլինի»,- ասված է Հարությունյանի գրառման մեջ:

Տպել
5719 դիտում

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ