Երևան
16 °C
Արդեն երրորդ օրն է՝ մեկնարկել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը ակցիան՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար: Կգործի՞ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանափոխության հասնելու ճանապարհային քարտեզը, քաղաքացիները կմիանա՞ն, քաղաքական ի՞նչ խմորումեր կլինեն: Այս հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած ակցիան շատ լավ նախաձեռնություն է, եւ ողջունելի է, որ սկսել են հենց մարզերից.
«Ես կարծում եմ, որ կհաջողեն մեծ բազմություն հավաքել, շատ հնարավոր է: Քաղաքացիները միշտ պատրաստ են, եթե հրապարակում ուժ տեսնեն: Հիշեցնեմ, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Օպերայի հրապարակում քիչ մարդիկ էին հավաքվում, հետո, երբ տեսան՝ մեծ ուժ է, արդեն Խորենացու դեպքերի ժամանակ մինչև քսան-երեսուն հազար մարդ հավաքվում էր: Քաղաքացիական նախաձեռնությունները միանում են, քաղաքացիներն էլ կարող են միանալ, եթե լինի այդ ուժը: Շատ կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը կարողանա մարզերից մոբլիլիզացնել մարդկանց բողոքավոր զանգվածին»,-ասաց Արմեն Վարդանյանը:
Վերջինս նշում է, որ եթե հիմա չհաջողեն, հետագայում ավելի դժվար կլինի: Բայց հնարավոր է անսպասելի զարգացումներ լինեն, քանի որ ոչ ժողովրդավարական համակարգում լուրջ փոթորիկներ կարող են առաջանալ:
Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում արած մի շարք հայտարարությունները, օրինակ, որ սա Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը չէ, երրորդ ժամկետ կլիներ, եթե առաջադրվեր նախագահի պաշտոնում, կամ որ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելն իրենց սահմանադրական իրավունքն է, ԵԼՔ-ն էլ հնարավորություն ուներ իր բողոքը Ազգային ժողովում արտահայտել, այնինչ դուրս են եկել փողոց, եւ վերջապես որ Քաղաքացիական պայմանագրի ակցիաները հանրապետականի վրա զրո ազդեցություն կունենան, Արմեն Վարդանյանը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանին առաջադրելն, այո, իրենց Սահմանադրական իրավունքն է, բայց կա հարցի մյուս կողմը՝ քաղաքական եւ բարոյական պատասխանատվության: Շատ ժողովրդավարական երկրներում հարցի այդ կողմը ավելի մեծ նշանակություն ունի, քան սահմանադրական կողմը: Եւ եթե որեւէ քաղաքական գործիչ հրապարակավ մի բան է խոստանում, ապա կատարում է այդ խոստումը, կամ հրաժարական է տալիս: Օրինակ՝ Ֆրանսուա Օլանդը, չնայած չէր խոստացել, որ երկրորդ ժամկետ չի գնա, բայց երբ պահը եկավ, ասաց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ չի կատարել իր նախընտրական որոշ խոստումներ: Իսկ Սերժ Սարգսյանը 2014 թվականին հրապարակավ ասել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ավելին՝ ինքն ասել է, որ սխալ է համարում նույն քաղաքական գործչի՝ երկու անգամից ավելի պաշտոնավարելը: Ուրեմն հասարակությունը պետք է շատ կոշտ արձագանքի, պետք է ամեն ինչ անի, որ Սարգսյանը կատարի իր խոստումը»:
Քաղաքագետը նշում է, որ թեեւ Սահմանադրական կողմը ոչ ոք չի վիճարկում, բայց չպետք է մոռանալ քաղաքական պատասխանավության մասին:
Ինչ վերաբերում է Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե նա վարչապետ կդառնա մեկ հավելումով՝ երիտասարդ լիդերներ պատրաստելու, Վարդանյանն ասաց, որ կրկին պետք է անդրադառնալ միջազգային փորձին.
«Աշխարհի բազմաթիվ նախագահներ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո որեւէ խոշոր համալսարանում դասախոսություններ են կարդում: Սարգսյանը կարող էր այդ երիտասարդ լիդերներին այլ կերպ պատրաստել: Ինչու՞ մինչեւ հիմա չէր պատրաստում, ի՞նչն է պատճառը: Դրանք ուղղակի պատճառներ են, որպեսզի նա երրորդ անգամ ղեկավարի»,-նշում է քաղաքագետը:
Էդուարդ Շարմազանովն իր հարցազրույցում նշում է նաեւ, որ սա անձերի դեմ պայքար է, այնինչ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ համակարգային փոփոխությունը հենց անձերից է սկսում: Արմեն Վարդանյանը համամիտ է Փաշինյանի հետ: Նրա խոսքով՝ միջազգային փորձում նման դեպքեր էլ կան, ինչպես, ասենք, Ռումինիայում.
«Օրինակ, Ռումինիայում Չաուշեսկուին մահապատժի ենթարկեցին, համակարգն անմիջապես սկսեց փոխվել: Տվյալ դեպքում ՀՀ-ում առկա համակարգը կախված է Սերժ Սարգսյանի անձից: Քանի դեռ ինքն այս համակարգի գլխին է, որեւէ փոփոխություն չի լինի»:
Քաղաքագետը հավելում է, որ այս քայլը կարող է լավ նախադեպ դառնալ.
«Նախ հետագայում քաղաքական գործիչները տեր կլինեն իրենց խոստմանը, մի բան կհայտարարեն, կանեն, եւ հետո, եթե անգամ Սարգսյանի հեռանալով համակարգը միանգամից ավելի լավը չի դառնալու, բայց սա առաջին քայլը կլինի, որին կհետեւեն հաջորդ քայլերը: Սա միայն առաջին եւ ամենակարեւոր քայլն է»,-եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
ՀայԱրփի Բաղդասարյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 3-ի համարում:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ