«Ֆասթ Կրեդիտ» կազմակերպության վրա հարձակում կատարողը սպառնացել է պայթեցնել տարածքը

Երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպության վրա:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ նախնական տվյալներով դիմակավորված անհայտ անձը մտել է բանկ զենքի նմանվող առարկայով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, պայթեցնելու սպառնալիքով գումար է պահանջել: Նախնական տվյալներով՝ հաշփշտակված գումարի չափը կազմում է 6 միլիոն 340 հազար ՀՀ դրամ:

Խորհրդականն ասաց, որ առգրավել են դեպքի վայրի անվտանգության տեսանկարահանող սարքի տեսագրությունը:

Նա ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝) եւ ՀՀ ՔՕ  235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը, կամ փոխադրելը): Մեր հարցին, թե ավազակային հարձակում կատարողի ինքնությունը հայտնի՞ է, Տռուզյանը պատասխանեց, որ քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպությունն աշխատում է շուրջօրյա: Մեր տեղեկություններով, հարձակման պահին կազմակերպությունում 3 աշխատակից է եղել եւ մեկ հաճախորդ: Ավազակային հարձակում կատարող անձը բավական ագրեսիվ եւ նյարդային է եղել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ավազակային հարձակում էր տեղի ունեցել Բաղրամյանում 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա. դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին՝ օրը ցերեկով: Երկու անձ ներխուժել է բանկ եւ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։ Այս դեպքը դեռեւս համարվում է չբացահայտված, ավազակային հարձակում գործած ինքնությունն անգամ հայտնի չէ: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ օպերատիվ որոնողական միջոցառումները շարունակվում են:

Տպել
1319 դիտում

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել