ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը

03/04/2018 schedule11:57

ԱՄՆ-ն որոշում կկայացնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին Անկարայի՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը առնչություն ունենալու պնդումների կապակցությամբ, երբ թուրքական կառավարությունը գործի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավասին:

Նրա խոսքով՝ որոշումը կայացվելու է բացառապես փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքների համաձայն: «Մենք կքննարկենք ցանկացած նյութ, որը Թուրքիայի կառավարությունը կարող է մեզ տրամադրել այս հարցով: Մենք փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքներին համապատասխան արտահանձնման վերաբերյալ որոշում կկայացնենք»,- համապատասխան հարցին պատասխանել է նա:

Անդրեյ Կարլովը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը ելույթի ժամանակ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեպքը որակել է որպես ահաբեկչական գործողություն:

Անկարայի դատախազությունը ապրիլի 2-ին ՌԴ դեսպանի սպանության գլխավոր կազմակերպիչ է հայտարարվել ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Դատախազությունը նրա եւ եւս 7 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։ Գուլենի եւ եւս 7 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են նաեւ 2016 թ.-ի հուլիսի 15-ի ռազմական ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ, ինչը ինքը՝ 1999 թվականից որպես վտարանդի ԱՄՆ-ում բնակվող ազդեցիկ չափավոր Իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ, նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենը, կտրականապես հերքում է:

Թուրքիայի իշխանությունները պահանջել էին ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին, սակայն ամերիկյան իշխանությունները չեն բավարարում այդ պահանջը: ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին անցյալ տարի հայտարարել էր, որ իրենք ստացել են եւ ուսումնասիրում են թուրքական իշխանությունների ուղարկած համապատասխան փաստաթղթերը: Նշելով, որ Գյուլենի արտահանձնման հարցում առայժմ զարգացում չկա, Քըրբին հավաստիացրել է` գործընթացի իրականացվելու է օրենքի շրջանակներում:

Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամի մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Տպել
1645 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն