Արդյո՞ք միասնական ենք. կոալիցիան ինձ չի բավարարում

03/04/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 2-ի համարում

Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

- Պարոն Մարգարյան, ձեր կուսակցությունը  խոսում է ՀՀ-ում պետական մակարդակով կոռուպցիայի մասին եւ ասում,  որ կարող է ներկայացնել կոնկրետ պաշտոնյաների հետ կապված կոռուպցիայի կոնկրետ դեպքեր: Սակայն վերջերս նախագահի կոռուպցիայի հարցով դաշնակցական խորհրդական Բագրատ Եսայանը հայտարարեց, որ ինքը կոռուպցիայի որեւէ կոնկրետ դեպքի մասին տեղեկություն չունի: Ինչո՞ւ եք անտեղյակության մեջ պահում ձեր կուսակցին:

- Հարցի մեջ պրովոկացիա կա, որովհետեւ, եթե պետական պաշտոնյային  հարցնում ես, թե պետական մակարդակում ովքեր  են կոռումպացված, դա արդեն պրովոկացիա է: Կոռուպցիայի երեւույթներից բոլորդ էլ տեղյակ եք, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ փաստերին, ապա դրանք արժեք ունեն, եթե դրանց վերացման համար աշխատում ես, այլ ոչ թե ընդամենը խոսում:

- ՀՅԴ-ն ինչպե՞ս է պայքարում կոռուպցիայի կոնկրետ փաստերի դեմ: 

- Մենք ցույց ենք տալիս մեր օրինակը, որ կարելի է իշխանության մեջ լինել ու չլինել կոռումպացված:

- Դուք վստա՞հ եք, որ իշխանության  մեջ գտնվող ձեր որեւէ  կուսակից կոռումպացված չէ:

- Լավ ու վատ մարդիկ ամենուր էլ կան. համենայնդեպս, եթե մենք դաշնակցական որեւէ պաշտոնյայի կաշառվածության մասին կոնկրետ փաստեր ունենանք, վստահ եղեք, որ չենք հանդուրժի: Բացի այդ, գուցե կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, որի մասին խոսել ենք ու առաջարկել պայքար սկսել այդ երեւույթի դեմ, չի  կատարվել մեր միջոցով, բայց, կարող եմ ասել, որ այսօր վստահություն ներշնչելու չափով այդ պայքարը կատարվում է նախագահի վերահսկողական ծառայության միջոցով: Իհարկե, այստեղ գուցե չկա շոուի բաժինը, ինչպես դա կաներ Սահակաշվիլին, բայց ես վստահեցնում եմ, որ այդ մարմինը աշխատանք կատարում է:

Ինչ վերաբերում է նախագահի խորհրդականին, ապա ցանկացած աշխատանք պետք է գնահատել լիազորությունների սահմաններում. այդ սահմաններում մենք Բագրատ Եսայանի աշխատանքից գոհ ենք, բայց, ըստ էության, ոչ որովհետեւ մենք այդ պաշտոնից այլ բան էինք ակնկալում: Մեր պահանջներից մեկն էլ այն էր, որ նախագահի գլխավորությամբ, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծվի հակակոռուպցիոն անկախ մարմին. չստեղծվեց, ստեղծվեց այլ բան: Դա մեզ չի բավարարում, բայց, համենայնդեպս, կոռուպցիայի դեմ ծրագրավորված աշխատանքում մի քայլ առաջ է:

- Պլուտոկրատիայի մասին ՀՅԴ-ի հայտնի թեզից հետո կոալիցիայի ձեր գործընկերները դաշնակցությանը մեղադրեցին, որ ձեր ուզածն ընդամենը պլուտոկրատիայի սանդղակում առավել բարձր տեղ ունենալն է:

- Շատ ավելի դյուրին է այդ սանդղակում տեղ ունենալ, եթե մարդ նկարագիր չունի, եթե չունի ծրագիր, գաղափարախոսություն, եթե ամեն բանի հետ համաձայնում է ու ամեն հարցում երկրորդողի կարգավիճակում է: Կարծում եմ, որ մենք ապացուցել ենք հակառակը, եւ այդ մեղադրանքը մեզ չի կպնի: Հայտնի խոսք կա՝ գողը գոռում է՝ բռնեցեք գողին, որ ինքը չնկատվի:

- Երբ ստեղծվեց կոալիցիան, դուք ասացիք, որ եթե տեսնենք ձեր առաջ քաշած խնդիրները չեն լուծվում կոալիցիոն ֆորմատով, ապա որեւէ բան ՀՅԴ-ին չի կաշկանդի դուրս գալ կոալիցիայից: Եթե դեռ մնում եք, նշանակում է, որ բավարարվա՞ծ եք մի մարմնի գործունեությամբ, որի վրա վերջերս սգո ծաղկեպսակ դրվեց:

- Ընդհանրապես, կոալիցիան ինձ չի բավարարում, եւ կոալիցիայից դուրս գալ-չգալը միշտ էլ մեր օրակարգում է: Սակայն այն, ինչ տեղի է ունենում կոալիցիայի ներսում, դրանք ոչ թե լուրջ տարաձայնությունների արդյունք են, այլ ընդամենը վերաբերմունքի, բնավորությունների հարց է, որ դրսեւորվում է իրար վիրավորելով, իրար խայթելով ու իրար ծամելով: Ես շատ կուզենայի, որ  այդ հակադրությունը լիներ ծրագրային լուրջ խնդիրների շուրջ, եւ այդ դեպքում մենք էլ կպարտավորվեինք կողմնորոշվել՝ կա՛մ հակադրվել, կա՛մ համաձայնել: Մինչդեռ ամբոխավարությունը, օպորտունիզմը, քարոզչական դիվիդենտներ շահելու երեւույթները պատճառ են դառնում, որ ներկոալիցիոն հարաբերությունները փչանան: 

- Միայն այն հանգամանքը, որ մեկ տարուց ավելի է կոալիցիայի խորհրդի նիստերը գումարվում են բացառապես նախագահի մոտ՝ հրահանգավորվելու համար, արդեն իսկ չե՞ն վկայում այն մասին, որ կոալիցիային պարզապես պարտադրված է միասին աշխատել:

- Նախագահի մոտ հավաքվելն անպայման չէ, որ հրահանգավորման համար լինի: ճիշտ հակառակը. այնտեղ լուրջ քննարկումներ են տեղի ունենում, եւ լինում են լուրջ տարաձայնություններ: Իհարկե, լավ կլիներ, որ այդ քննարկումները լինեին նաեւ առանձնաբար: Եթե կոալիցիայի խորհուրդն առանձին չի հավաքվում, չեմ ուզում որեւէ կուսակցության հասցեին վատ բան ասել, բայց այս ամենը հետեւանք է այն բանի, թե կուսակցություններն ինչքանով են կայացած եւ ինչքանով են լուրջ վերաբերում այն ստորագրությանը, որը դրել են կոալիցիայի հուշագրի տակ: Եթե ամեն մի կուսակցություն ունենար այն լրջությունը, որ ինքը փաստաթուղթ է ստորագրել, եւ, ի դեպ, խաբելու համար չէ, որ ստորագրել է, ամեն ինչ այլ կերպ կլիներ:  

- Պարոն Մարգարյան, Վրաստանի վարդերի հեղափոխությունից հետո  նախկին ԽՍՀՄ տարածքում սկսվել է արտահանվող հեղափոխությունների համաճարակ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հեղափոխական համաճարակի հաջորդ օջախը դառնա Հայաստանը։

- Ըստ իս, նման բան պարզապես չպետք է թույլ տալ: Մեր ժողովուրդն իր ներքին պայքարով պետք է հասնի ժողովրդավարության հաստատման, կոռուպցիայի չեզոքացման, աղքատության վերացման: Այդ ամենին պետք է հասնել ներքին ռեսուրսով: Արտահանվող հեղափոխությունն արդեն նշանակում է արտաքին միջամտություն: Ես կնախընտրեի, որ եթե հեղափոխության համար անհրաժեշտ պատճառներ լինեին՝ հեղափոխությունը լիներ ներսից: Մեր ամենամեծ ձեռքբերումն անկախությունն է, օտարի կողմից իշխանության եկած, հեղափոխություն հաջողեցրած ուժը չի կարող մեր անկախության ու մեր ազգային շահերի պաշտպանը լինել:

- Դուք պատճառ չե՞ք համարում այն, որ այսօր արդեն ավտոմատներով զինված բանդաների  ռազբորկաներ են տեղի ունենում, որ մի խումբ արտոնյալներ իրենց օրենքից վեր են դասում եւ այլն։ 

- Նախ մի չափազանցացրեք, թե չէ լսողը կարող է մտածել, թե ամեն օր կրակում են: Բայց ես տեսնում եմ, որ եթե նույնիսկ կրակում են, մենք կարողանում ենք պետությունից պահանջել, ու պետությունը ճիգ թափում է մեղավորներին պատժելու համար: Այլ հարց է, որ դա մեզ դեռեւս չի բավարարում, բայց մենք այդ ճիգը տեսնում ենք: Շատ երեւույթներ կան մեր հասարակության մեջ, որ ինձ համար մերժելի են՝ որոշների անզուսպ, հաբռգած պահվածքն ու այլ բաներ եւս: Սակայն դա տեսակի հարց է, որը, ցավոք, մեր հասարակության մեջ տարածված է ու շատ քիչ մարդ է փորձում այդ երեւույթները զսպի եւ դրանք դատապարտի: Բայց, ամեն ինչ անհրաժեշտ է դիտարկել համեմատության մեջ. այսօրվա վիճակը մեզ չի բավարարում, սակայն այն մեկ քայլ առաջ է, քան երեկվա օրը: Ի վերջո, այս ժողովուրդը մեղք է. նրան համոզում ենք, որ ինքն ապրում է ամենաանօրեն, ամենակոռումպացված երկրում, եւ հետո էլ ասում ենք, թե ինչու է ժողովուրդն արտագաղթում:

- Սեպտեմբերին ՀՅԴ ԳՄ-ն ընդունեց մի հայտարարություն, ուր ասված էր, որ ժամանակն է, որպեսզի երկրի նախագահը ձերբազատվի իր թիկունքում թաքնված որոշ մարդկանցից, որոնք վարկաբեկում են նրան: Ձեր կարծիքով, նախագահն ինչո՞ւ չի թոթափում այդ բալաստը:

- Հավանաբար այդ հարցը պետք է ուղղել նախագահին: Սակայն, ես որքան ենթադրում եմ, մեր նախագահը հավանաբար փորձում է իր շուրջ համախմբել առավելագույն ուժերը. ես կնախընտրեի իմ շուրջ համախմբել ազնվագույն ուժերը:

- Ամեն անգամ ՀՅԴ ժողովներից հետո լուրեր են շրջանառվում, որ դաշնակցության շարքերը պահանջում են կտրուկ եւ արմատական գործողություններ, մինչդեռ ՀՅԴ վերնախավը միշտ զսպում է իր շարքերի ընդդիմությունը:

- Ես ՀՅԴ պատասխանատու անձ եմ ու վստահաբար ասում եմ, որ ես ավելի ընդդիմադիր եմ, քան մեր շարքերը: Դաշնակցականի տեսակն է այդպիսին: Իսկ մեր քաղաքականությունը ճշտել ենք բոլորս միասին:

- Դուք ճի՞շտ տեսակ եք համարում, որ 21-րդ դարում գոյություն ունի կուսակցություն, որի անդամները երդվում են զենքի վրա: Այդպիսի կուսակցությունը կարո՞ղ է ժամանակակից լինել:

- Զենքը գողական եւ հանցագործ հակումներ ունեցողի համար է վատ բան:  Մեզ համար զենքը հայրենիքը, արժանապատվությունն ու իրավունքը պաշտպանելու միջոց է: Իսկ որ մենք մնացել ենք ժամանակակից, այո՛, մնացել ենք: Այսօր Ամերիկայի, Եվրոպայի մեջ ո՞վ է կարողանում աշխատել՝ մե՞նք, թե՞ այն կուսակցությունները, որոնք փողի վրա են երդվում: 

- ԼՂՀ ՀՅԴ-ն, ի տարբերություն Հայաստանի ՀՅԴ-ի, այլեւս արմատական ընդդիմություն է: Ըստ ղարաբաղյան ձեր թեւի լիդերների, իրենց կուսակցությունն ապակենտրոն է, ուստի կարող են եւ կուսակցության տարբեր թեւեր լինել տարբեր ճամբարներում: Նրանց գործողությունները ՀՅԴ ղեկավարության հետ արդյո՞ք համաձայնեցված են:

- Մենք իրոք ապակենտրոն կուսակցություն ենք, սակայն ապակենտրոն ենք գործունեության, բայց ո՛չ քաղաքական ռազմավարության եւ սկզբունքների մեջ: Իրենք չեն կարող ունենալ այնպիսի քաղաքականություն, որը հակասի ՀՅԴ ընդհանուր ռազմավարությանը: Եւ նրանք այդ սահմանների մեջ են:

- Ամփոփելով ԼՂ հարցով ԱԺ լսումները՝ ՀՀ արտգործնախարարն ասաց, թե ինքը չի կարող արձանագրել, որ սկզբունքային հարցերի շուրջ կողմերի միջեւ համաձայնություն կա: Ինչպե՞ս եք գնահատում ԼՂ հակամարտության ներկա վիճակը: 

- Այսօրվա վիճակն, ըստ իս, ամենանախընտրելի վիճակն է, որովհետեւ 10 տարի է՝ պատերազմ չկա: Սա հենց ԼՂ հարցի լուծում է նշանակում. պարզապես այս վիճակը կարիք ունի բանակցությունների սեղանի շուրջ ստանալու անհրաժեշտ ձեւակերպում: Ինձ, անկեղծ ասած, առանձնապես չի մտահոգում ո՛չ այն, որ բանակցություններ կլինեն, թե չեն լինի, ո՛չ էլ այս կամ այն գործչի հայտարարությունը: ԼՂ հարցին այսօր երկու ելակետով են մոտենում՝ ԼՂ հարցն օգտագործել իշխանափոխության համար եւ անել ամեն-ինչ, որ ԼՂ հարցում չունենանք կորուստներ: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ: Մենք կարող ենք Հայաստանի ներքին հարցերում տարաձայնություններ ունենալ, սակայն պետք է որդեգրել մի կարմիր գիծ, որից ոչ ոք այն կողմ չանցնի, որպեսզի աշխարհն իմանա, որ ԼՂ հարցում մենք միասնական ենք:

Եթե սա կարողանանք ապացուցել, ոչ մի բան մեզ չի սպառնա, եւ ոչ մի իշխանություն չի համարձակվի ԼՂ հարցում որեւէ զիջումների գնալ, որը կարող է վտանգել հարցի էությունը: Ի վերջո, մենք էլ ենք եղել ընդդիմություն, սակայն միաժամանակ Վազգեն Սարգսյանի հետ մենք ունեցել ենք ամենալայն համագործակցությունը, եթե խոսքը վերաբերել է Ղարաբաղին: Ղարաբաղի հարցով մենք պատրաստ էինք ամբողջությամբ ղեկավարվել հենց այդ նույն իշխանության կողմից: Ես հիշում եմ, որ երբ Վազգենն առաջին անգամ եկել էր Շահումյան, հավաքել էր ողջ հրամանատարական կազմը, ու դաշնակցությանը հարող հրամանատարներից մեկը համարձակվեց ասել Վազգենին, թե նա չէ իր հրամանատարը: Մենք բոլորս նրան սաստեցինք՝ ասելով, որ բոլորիս հրամանատարն ինքն է, որովհետեւ ՀՀ պաշտպանության նախարարն է: Եթե մենք այսօր էլ գոնե Ղարաբաղի հարցում կարողանանք հասնել այդպիսի միասնության, ապա ԼՂ հարցը կարելի է համարել լուծված:

 Նաիրա Զոհրաբյան

Տպել
968 դիտում

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը