Վերջապես. խոշտանգողները կպատժվեն

03/04/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 2-ի համարում

Մանկահասակ աղջկա բռնաբարության եւ սպանության համար 1999 թվին 15 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանին 2004-ին արդարացրին: Տաշիրի Սարատովկա գյուղի բնակիչ, 22-ամյա հովիվ Արմեն Պողոսյանը 5,5 տարի կալանք է կրել եւ էլի կկրեր, եթե 2004-ին նմանատիպ մեկ այլ հանցագործություն կատարած անձը չխոստովաներ, որ 99-ի սպանությունն էլ է ինքը կատարել: Եվ միայն այս պատահականության շնորհիվ է բացահայտվել, որ անմեղ մարդ է դատվել: 2004-ի ապրիլի 2-ին վճռաբեկ դատարանը նոր երեւան եկած հանգամանքների հիմքով քրեական գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության, եւ դատախազությունը Ա.Պողոսյանի մասով կարճման, որ նույնն  է՝ արդարացման որոշում է կայացրել:

Արմեն Պողոսյանի ազատ արձակումն իսկական իրադարձություն էր՝ այն լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներով, նրան եւ նրա մորն ընդունեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու խոստացավ, որ մեղավորները կպատժվեն: Մեր նախորդ հրապարակումներում մենք մեղադրել էինք գլխավոր դատախազությանը իր խոստումը չկատարելու համար: Այսօր՝ Պողոսյանի արդարացումից ուղիղ մեկ տարի անց, կարող ենք արձանագրել, որ դատախազությունը սկսել է կատարել իր խոստումը: Ծեծով ու խոշտանգումներով Արմեն Պողոսյանից ցուցմունքներ կորզած 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, նրանցից երկուսը կալանքի տակ են, երրորդը՝ փախուստի մեջ:

ՀԿԳ քննիչ Հակոբ Ղարախանյանն օրերս ավարտել է այս գործի քննությունը, եւ այժմ մեղադրյալներն ու տուժողները ծանոթանում են քրգործի նյութերին: Փետրվարի 15-ին կալանավորված Ռուբեն Սահակյանը, որն 99-ին Լոռու ոստիկանապետի տեղակալն է եղել եւ ղեկավարել է սպանության գործով օպերատիվ խումբը, անմեղ տղային դատելու հիմնական մեղավորներից է: Նա գլխավոր ծեծողն է եղել՝ ծեծողների բրիգադի ղեկավարը: Սահակյանը ներշնչել է բոլորին, որ այս տղան է բռնաբարել ու սպանել 14-ամյա աղջկան, նա նպաստել է կեղծ ապացույցներ սարքելուն: Ընդ որում՝ այսօր արդեն պարզվում է, որ սա Ռ.Սահակյանի համար սովորական երեւույթ է եղել. Պողոսյանի դեպքից առաջ նա խոստովանեցրած ու կալանավորած է եղել մեկին, մի քանի օր անց մեղայականով ոստիկանություն է ներկայացել իրական մարդասպանը, եւ միայն դրանից հետո անմեղ զոհին բաց են թողել:

Արմենի հետ առերեսման ժամանակ Սահակյանն իրեն շատ վատ է պահել, ժխտել է ամեն ինչ, անգամ փորձել է քննիչին սպառնալ, թե՝ քո համար վատ կլինի: Մինչ կալանավորման պահը նա շարունակում էր աշխատել ոստիկանությունում: Մյուս մեղադրյալը Գուրգեն Առուշանյանն է, որին կալանավորել են մարտի 21-ին: Նա եւս 99-ին աշխատել է Լոռու ոստիկանությունում, այժմ աշխատում էր Երեւանի Էրեբունի համայնքի ոստիկանությունում: Մեղադրանք է առաջադրվել նաեւ օպերաշխատող Արթուր Տոմերյանին, որն այժմ փախուստի մեջ է: Նրանց քրօրի 309՝ «պաշտոնական լիազորություններն անցնելը» եւ 341՝ «դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը» հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: 341-ով մինչեւ 12 տարի ազատազրկում է սահմանված:

Կալանավորվածներն իրենց մեղքը չեն ընդունել, սակայն Արմեն Պողոսյանի պատմածները հաստատվել են այլ ապացույցներով, նաեւ ոստիկանության վարորդների ցուցմունքներով: Ընդ որում՝ վերջիններիս նկատմամբ եւս կարելի էր մեղադրանք հարուցել, քանի որ նրանք խոստովանել են, որ իրենք էլ են խփել Պողոսյանին, իսկ նրանցից մեկը ցուցմունք  է տվել, թե՝ «ասեցին՝ աղջիկ երեխա է բռնաբարել ու սպանել, իսկ ես աղջիկ ունեմ՝ չդիմացա, մի հատ ապտակեցի»: Նախաքննության մարմինը տուժող է ճանաչել ոչ միայն Արմեն Պողոսյանին, այլեւ նրա եղբորը՝ Արտակին, որին էլ են բռնությունների ենթարկել, եւ Արմենը նաեւ այդ պատճառով է մեղքն ընդունել:

Օրենքը խախտած ոստիկանների գործը շուտով կմտնի դատարան, այն քննելու է Լոռու մարզի դատարանը, սակայն հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ են դատախազության  օրինախախտ քննիչը, փորձագետները, դատավորները: Մենք տեղեկացանք, որ գործի նախաքննությունը շարունակվելու է՝ ոստիկանների մասն անջատել են, որ նրանց դատավարությունը չձգձգվի, իսկ քննիչի՝ Նորիկ Միքայելյանի մասով քննությունը բավական անելիք ունի, քանի որ սարքովի մեղադրականը հենց նա է կազմել: Վերջինս, ի զարմանս մեզ, առ այսօր աշխատում է Գյումրիի դատախազությունում: Թե ուրիշ ում կներգրավեն որպես մեղադրյալ՝ առայժմ հայտնի չէ, սակայն հուսով ենք, որ այս ցանկից դուրս չեն մնա հատկապես կեղծ ապացույցներ սարքած փորձագետները:

Մեղավորները պետք է պատժվեն, որ դաս լինի բոլոր ծեծողների ու կեղծարարների համար, բայց նաեւ պետք է Արմեն Պողոսյանի կրած նյութական վնասները փոխհատուցվեն: Փաստաբան Սեդա Սաֆարյանը դեռեւս 2004-ին հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ֆինանսների նախարարության՝ 5,5 տարվա ընթացքում նրան պատճառված 34 մլն դրամի նյութական վնասը վերականգնելու պահանջով: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը դատարանում պահանջեց ամբողջությամբ մերժել հայցն՝ իբր ոչ մի վնաս Պողոսյանին չի պատճառվել: Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանը՝ Է. Ավետիսյանի նախագահությամբ, դեռեւս այս հայցի քննությունը չի ավարտել:

Դատարանը պահանջել է հայցվորից ներկայացնել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր՝ գաղութ տարված հանձնուքների մասին տեղեկանք, Տաշիր-Վանաձոր ավտոբուսի տոմսեր եւ այլն: Ֆիննախը չի ուզում անգամ ընդունել, որ այս տղան 5,5 տարում հովվություն անելով բավական մեծ գումար կաշխատեր (բաց թողնված օգուտ)՝ նրանք պահանջում են տեղեկանք ներկայացնել աշխատած տարիների հարկային մուծումների մասին: Կարելի է ենթադրել, որ մեր բոլոր նախրապանները եկամտահարկ են մուծում, հարկային հաշվետվություններ ներկայացնում եւ այլն: Սակայն անգամ եթե Պողոսյանի դեպքում կա հարկային խախտում, դա բոլորովին այլ հարց է եւ կապ չունի մարդու անմեղ դատապարտման ու կրած վնասների հետ:

Արմինե Օհանյան

Տպել
1208 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը