Հարձակում լրագրողի դեմ. հրկիզվել է «Սյունյաց երկիր»-ի խմբագրի մեքենան

03/04/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 2-ի համարում

Ապրիլի լույս 1-ի գիշերը՝ ժամը 03.30-ի սահմաններում, անհայտ անձինք Գորիսում  հրկիզել են «Սյունյաց երկիր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Նիվա» մակնիշի անձնական օգտագործման ավտոմեքենան: Մեզ հետ զրույցում Ս. Ալեքսանյանը պատմում է, որ հինգշաբթի Կապանից վերադարձել է Գորիս, մեքենան կանգնեցրել իրենց շենքի բակում, այն նույն տեղը, ուր սովորաբար կանգնեցնում է: «Գիշերը ձայներ լսեցինք, արթնացանք, տեսանք մեքենաս այրվում է: Անմիջապես զանգեցինք ոստիկանություն,  հրշեջ ծառայություն ու հաջողվեց կիսով չափ փրկել ավտոմեքենան»,- ասում է Ալեքսանյանը: Ըստ վերջինիս հայտարարության, մեքենայի  հրկիզման ողջ պատասխանատվությունը ընկնում է Սյունիքի մարզպետի վրա:

«Սա ես անհիմն չեմ ասում: Վերջերս հաճախակի էին դարձել անանուն միջնորդավորված հեռախոսազանգերը, որոնք ե՛ւ սաստում էին, ե՛ւ փորձում էին խորհուրդ տալ հեռու մնալ մարզպետից ու նրա մասին  քննադատական նյութեր չտպագրել»,- ասում է թերթի գլխավոր խմբագիրը, որի կարծիքով,  իր եւ մարզպետի միջեւ սկսված հակասությունը խորացավ  «Նովոյե Վրեմյա» թերթին իր տված հարցազրույցից հետո: Այդ հարցազրույցում Ս. Ալեքսանյանը մասնավորապես նշել էր, որ ոչ մեկին հայտնի չէ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի իրական կենսագրությունը, ու որ Սյունիքում չի գործում ՀՀ Սահմանադրությունը: Ավելին, գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ մարզպետն անձամբ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին արգելել է բաժանորդագրվել «Սյունյաց երկիր» թերթը:

Հիշեցնենք, որ մարզպետ-գլխավոր խմբագիր հակասությունը սկսվել էր անցյալ տարվա սեպտեմբերից, երբ Ս. Ալեքսանյանն ազատվեց մարզպետի մամլո խոսնակի պաշտոնից, իսկ նրա խմբագրած թերթին առաջարկվեց ազատել մարզպետարանում զբաղեցրած սենյակները:  Ս. Ալեքսանյանը մեր զրույցում պատմեց, որ ընդամենը երկու օր առաջ  «խաղաղարար առաքելությամբ» խմբագրություն է այցելել Սյունիքի մարզպետի ընկերը, որը հիշեցրել ու զգուշացրել է, որ «Սյունիքի մարզպետը լուրջ հովանավորներ ու թիկունք ունի»: «Կոնկրետ նշեց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի,  Սերժ Ազատիչի անունները ու սաստեց, որ մարզպետը ինչ ուզենա, այն էլ կանի»,- մեր հեռախոսազրույցում նշեց Ս. Ալեքսանյանը:

Վերջինս ժամանակին պատրաստ էր նստել ու մարզպետի հետ բանակցել, քննարկել «տեղի ունեցած կամ առկա խնդիրները»: «Սակայն, երբ արդեն ընտանիքիս անդամներին են ճնշում ու նույնիսկ Գորիսի գրադարանը լուծարում, որ իմ կինը աշխատանք չունենա, դրանից հետո ես չեմ կարող նստել ու զրուցել այդ մարդկանց հետ»,- մեր հեռախոսազրույցում ասաց Ալեքսանյանը: Անցած տարվա հոկտեմբերին, երբ «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահը ներխուժել էր թերթի խմբագրասենյակ ու ծեծել գլխավոր խմբագրին, այդ օրվանից Ալեքսանյանը բոյկոտ է հայտնել մարզի իրավապահ մարմիններին: Այժմ էլ նա իր մեքենայի հրկիզման գործի բացահայտման հույսը չի կապում իրավապահների հետ եւ նրանց «կհավատա այն ժամանակ, երբ Սյունիքում գործի ՀՀ Սահմանադրությունը»:

«Դիմում եմ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին. ինչո՞վ են մեղավոր սյունեցիները, որ մարզը մատաղ եք արել մի ելուզակի»,- ասում է Ս. Ալեքսանյանը: Վերջինս  չի կարողանում հասկանալ, թե իշխանական կոալիցիայի որ կուսակցությունն է պատասխան տալու մարզում կատարվող իրադարձությունների համար: «Չէ՞ որ ամբողջ հանրապետությունը, նախարարությունները, վարչությունները, պաշտոնները համահավասար բաշխվել են կոալիցիայի միջեւ: Բայց մինչ հիմա պարզ չէ, Սյունիքի մարզը ո՞ւմ են տվել»,- հարցնում է  Ս. Ալեքսանյանը:  Գլխավոր խմբագիրն իրեն համեմատում է Բակունցի հերոս Արթին պապի հետ, որի նամակները անպատասխան են մնում:

Իսկ ինչպե՞ս Է Ս. Ալեքսանյանը տեսնում ելքը, երբ չի վստահում իրավապահ մարմիններին. «Ես այսօր իրավապահ մարմինների հետ զրուցելու միայն մի թեմա ունեմ: Ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, որ ինձ անձնական օգտագործման զենք տան, որպեսզի ես կարողանամ պաշտպանել ինձ ու իմ ընտանիքի անդամներին, որովհետեւ հիմա ես մեր անվտանգությունն եմ ցանկանում ապահովել»: Ինչ վերաբերում է իր խմբագրած թերթին, ապա խմբագրի խոսքերով` ««Սյունյաց երկիրը» չի փոխելու ո՛չ իր առաքելությունը, ո՛չ էլ որդեգրած քաղաքականությունը, ու թերթն անկախ ահաբեկչական ցանկացած գործողությունից շարունակվելու է տպագրվել»:

Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ մեր հեռախոսազրույցում ասաց, որ ինքն ընդհանրապես կապ չունի ավտոմեքենայի հրկիզման հետ: «Ես պատրաստվում եմ Ս. Ալեքսանյանի ահավոր մեղադրանքներից պաշտպանվելու համար դիմել դատական ատյաններին»,- ասում է Սուրիկ Խաչատրյանը: Ի դեպ, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի ոստիկանության քննչական բաժանմունքում Ալեքսանյանի ավտոմեքենայի հրկիզման փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:  Չնայած, ոստիկանները սպասում են ոստիկանների եզրակացությանը. այրե՞լ են մեքենան, թե՞ էլի ինքնահրկիզվել է: 

Արմեն Մկրտչյան

Տպել
1824 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)