Ինչո՞ւ էր լռում և ի՞նչ ասաց ԱՄՆ դեսպանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, մարտի 28-ին պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «չեն աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին»: Դեսպանի խոսքով, ԱՄՆ-ն միանշանակ դատապարտում է այնպիսի խմբերին, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից:

«Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» եւ մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար», - ասված է դեսպանի պատասխանում:

Միաժամանակ նա նշել է «բոլոր մեղադրյալների արդար դատաքննության իրավունքի» իրացման անհրաժեշտության մասին:

Արձագանքելով Միլսի հայտարարությանը, «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որում տարակուսանք հայտնեց դեսպանի խոսքերի նկատմամբ.

«Մեզ մնում է միայն հնարավոր եզրակացություններ անել եւ սպասել, թե երբ է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչը ցրելու մեր տարակուսանքները՝ հաստատելով կամ ժխտելով, թե արդյոք սա պրն. դեսպանի անձնական նախաձեռնությունն է եղել, թե՞ ԱՄՆ-ը պաշտոնապես որոշել է սատարել ժողովրդից իշխանությունը գողացողներին, բռնատիրությունը հիմնողներին, գաղութարար ռեժիմը պահողներին», - ասված է հայտարարության եզրափակիչ մասում:

Սփյուռքյան կազմակերպության տարակուսանքն է առաջացրել այն հանգամանքը, որ Միլսը «նույնիսկ չակնարկելով համամարդկային արժեքների բարբարոս ոտնահարումը Հայաստանում, չակնարկելով նաեւ մարդու ապստամբության իրավունքի մասին ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում առկա ընդունված դրույթները, միտումնավոր կամ անհասկանալի ու անընդունելի ձեւով եզր է գտնում «Սասնա ծռերի» եւ բռնի քաղաքական պայքարի միջեւ»։

ՀՎՍԿ-ն իր կասկածն էր հայտնել «ԱՄՆ վարչակարգի կողմից ներկայիս իշխող կոռուպցիոն համակարգի հովանավորչության հնարավորության վերաբերյալ»։

Այդուհանդերձ, ԱՄՆ-ն երբեք հանդես չի եկել «Սասնա ծռերի», ապստամբության կամ զինված պայքարի աջակցությամբ: ՊՊԾ գնդի գրավման օրերին ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել զսպվածության կոչերով, քննադատել է ոստիկանության կողմից ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնի ուժի գործադրումը, սակայն զինված խմբի գործողությունները ոչ մի կերպ չի արդարացրել: Մամուլում անգամ տեղեկություններ տարածվեցին, որոնց համաձայն «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին՝ ՊՊԾ գունդը գրաված անձանց հարազատների անունները ստանալու նպատակով, հետագայում նրանց ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրելու համար:

Ըստ էության, ԱՄՆ դեսպանատունը այդ խառը իրավիճակում գտավ գործողությունների ամենաշահեկան տարբերակը եւ գործի դրեց «չգիտես ինչպես անել՝ արա օրենքով» սկզբունքը:

Ինչեւէ, եթե «Սասնա ծռերի» զինված պայքարի վերաբերյալ ԱՄՆ լռությունը բացատրվում է Հայաստանի ներքին քաղաքականությանը չխառնվելու կեցվածքով, ապա խիստ անհասկանալի է ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանի վերաբերյալ լռությունը: Նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից պատանդ պահելուն եւ շենքերն ու շինությունները պահելուն օժանդակելու համար: Եղնուկյանը մեղադրանքը չի ընդունում։

Եղնուկյանի՝ ՔԿՀ-ից գրված հրապարակումներից տեղեկանում ենք, որ ԱՄՆ հյուպատոսը կամ նրա տեղակալները պարբերաբար այցելում են իրեն՝ հավաստիանալու, որ ամեն ինչ կարգին է: Եղնուկյանի խոսքով, ԱՄՆ դեսպանը բարձրաստիճան պաշտոնյաներին ներքին կարգով եւ բանավոր միջնորդել է իր նախնական կալանքի վերացման կամ գրավի դիմաց ազատման համար: Այսինքն, ԱՄՆ-ն չի մոռացել իր քաղաքացու մասին: Իսկ լռում է, որովհետեւ, ըստ Կարո Եղնուկյանի, դեսպանը այդ հարցով խոսել է Սերժ Սարգսյանի հետ, որը ասել է, որ «դեսպանի կողմից կատարված հայտարարությունը կվնասի եւ անօգուտ կլինի»: Դեսպանն էլ որոշել է աշխատել լուռ: Այդուհանդերձ, Կարո Եղնուկյանը շարունակում է մնալ անազատության մեջ, իսկ «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ այլոց արդար դատաքննությունը լուրջ կասկածներ է առաջացնում հասարակության շրջանում:

Ինչ վերաբերվում է Միլսի վերջին հայտարարությանը, ապա բարդ է ասել, թե դեսպանի՝ «մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին» դիվանագիտական արտահայտության մեջ հիմնական շեշտն ինչի վրա է դրված:

Հնարավոր է՝ նա նկատի է ունեցել, որ անօրինական ճանապարհով իշխանության ձգտողներ կան, սակայն ֆինանսավորվում են այլ աղբյուրից՝ ակնարկելով «ժողովրդավարության թշնամիներին»: Կամ էլ ԱՄՆ-ն աջակցում է բացառապես օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնողներին: Չի կարելի բացառել նաև, որ շեշտը, այդուհանդերձ, դրված է «ընտրված իշխանություններ» բառակապակցության վրա:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 4-ի համարում:

Տպել
3588 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ