Թեժ քննարկումներ պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ. Վիգեն Սարգսյանի ուշագրավ հիշեցումը

Իշխանական ճամբարում վարչապետի փոփոխության թեմայից հետո 1-ին տեղում նախարարական պորտֆելների հարցն է: ՀՀԿ-ական շրջանակներից տեղեկացանք, որ այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ:

Ընդամենը մեկ ամիս առաջ պաշտպանության նախարարի երկու հավանական թեկնածու կար՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Իրազեկ աղբյուրները, սակայն հայտնում են, որ Դավիթ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է: Ու թեեւ իշխանության վերին օղակներում ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածության հարց է քննարկվում, այդուհանդերձ, Բաղրամյան 26-ում Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի աթոռից զրկելը դեռ վերջնական որոշված չէ: ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում՝ Վիգեն Սարգսյանին թողնի, թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով: Կարճ ասած՝ Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից տանել-չտանելու հավանականությունը 50:50-ն է:

Ապրիլի 2-ին Եռաբլուրում Վիգեն Սարգսյանը հրաժարվել էր պատասխանել ՀԺ-ի լրագրողի այն հարցին, թե՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա տեղափոխվելու է Արտաքին գործերի նախարարություն: Սարգսյանը հարցը լսելուն պես արագ հեռացել էր: Հետաքրքիրն այն է, որ մինչեւ այդ Վիգեն Սարգսյանը պատասխանելով այլ հարցի նշել էր, թե չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, որ Պնախարարը իրեն իրավունք կվերապահի եւ կհայտարարի, որ ոլորտում ամեն ինչ իդեալական է: Ըստ նրա նման խոսքեր ասող նախարարը ոլորտում անելիք չունի: Վիգեն Սարգսյանն այս ակնարկով, հավանաբար ցանկացել է եւս մեկ անգամ հիմնավորել կամ հիշեցնել նախկինում իր կողմից արված մեկ այլ հայտարարություն, որ չի ցանկանում ՊՆ-ից հեռանալ եւ այնտեղ դեռ շատ անելիքներ ունի:

Տպել
2653 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին