Աղմկոտ սպանության գործով վիրավորներին տեղափոխող Չարբախցի Գեղամի կնոջ մեքենան խափանվել է

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության այսօրվա դատական նիստը տեղի ունեցավ արտագնա` ՀՀ ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածքում:

Բանն այն է, որ դատարանը մի քանի դատական նիստերի ընթացքում փորձել է ապահովել այս գործով իրեղեն ապացույց ճանաչված եւ Պետրոս Իսրայելյանի կնոջը՝ սույն գործով որպես վկա Անժելա Մանուչարյանին պատկանող մեքենայի զննությունը դատարանի վարչական շենքի տարածքում, որը, սակայն, տեւական ժամանակ չէր հաջողվում: Մեքենան պահվում է ճանապարհային ոստիկանությունում, եւ ՃՈ-ից մեղադրող դատախազներին բանավոր կերպով հայտնել էին, որ հնարավոր չէ առանց վնասելու այն հասցնել դատարան, ուստի դատարանը որոշեց հենց տեղում՝ մեքենայի պահման վայրում այն զննել:

Մեքենայի զննությանը, սակայն, ներկա գտնվել չցանկացան քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը՝ առողջական խնդիրների պատճառով: Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը այս գործով դատաքննության սկսվելուց առաջ վիրահատվել է եւ առ այսօր դատական նիստերի դահլիճ է բերվում անվասայլակով: Եթե Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի պարագայում խնդիրը առողջական վիճակն էր, ապա Ալիկի թիկանապահ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դեպքում՝ պատճառը ցանկություն չունենալն էր:

Հենց այս՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով է Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը դեպքի օրը հրազենային վիրավորումներ ստացած գործով վկա Արամ Պետրոսյանին եւ սպանված Գեւորգ Ավետիսյանին տեղափոխել հիվանդանոց: ՃՈ հատուկ պահպանվող այս իրեղեն ապացույցը, մեղմ ասած, պահպանված չէր. այն շուրջ երկու տարի գտնվել է դրսում՝ բաց երկնքի տակ, մեքենայի վրա առկա կնիքներից որեւէ մեկը ամբողջական չէր, իսկ մեքենայի չորս անիվներն էլ իջած էին. այն գերթե հավասարվել էր գետնին: Մինչ զննելը մեքենան փորձեցին գործի դնել բանալիով, սակայն ապարդյուն. մեքենայի դռները բացվեցին միայն հատուկ միջոց կիրառելու արդյունքում, «ճնշում չափելու» գործիքով: Այդ «գծով» մասնագետը աշխատելուց առաջ պահանջեց, որ զննության մասնակիցները հեռու կանգնեն, իսկ լրագրողներից էլ պահանջեց չնկարել նշված գործողությունը:

Մեքենայի զննությանը մասնակցում էր նաեւ գործով վկա, Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը, որն էլ դատարանին ցույց տվեց այն տեղը, որտեղ նստած են եղել Գեւորգ Ավետիսյանն ու Արամ Պետրոսյանը: Համաձայն գործի նյութերի՝ նշված ավտոմեքենայի առջեւի նստատեղին հայտնաբերվել են Արամ Պետրոսյանի, իսկ հետեւի նստատեղին` Գեւորգ Ավետիսյանի արյան հետքերը:

Դատարանը վերադարձավ դատական նիստերի դահլիճ: Իրեղեն ապացույց ճանաչված «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննության հետ կապված «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ այս իրեղեն ապացույցը վերաբերելի չէ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ: Ըստ նրա՝ այս ապացույցով Մուշեղ Մուշեղյանի սպանության վերաբերյալ որեւէ փաստական տվյալ ոչ հերքվում է, ոչ հաստատվում, առավելագույնը, ինչ կարող էր այս մեքենայում հայտնաբերված արյան նմուշը վկայել, դա Մուշեղ Մուշեղյանի կողմից Արամ Պետրոսյանին հրազենով ծանր մարմնական վնասվածք հասցնելն է:

Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանն էլ հակադարձեց, նշելով, որ «Մերսեդես Բենցը» իրեղեն ապացույց է ճանաչվել, քանի որ այնտեղ հայտնաբերվել են դեպքի ժամանակ վնասվածքներ ստացած ու հիվանդանոցում մահացած Գեւորգ Ավետիսյանի արյան հետքերը: Իսկ Ավետիսյանը, ըստ մեղադրողի՝ համարվում է Պետրոս Իսրայելյանի ու մյուսների հանցախմբի անդամ, որն այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանին զրկել է կյանքից: Նրա  նկատմամբ մահվան հիմքով  քրեական հետապնդում  չի իրականացվել: Նշենք, որ նախաքննության սկզբում Գեւորգ Ավետիսյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն ավարտին իրավիճակը փոխվել է. գործով միակ տուժողը դարձել է սպանված Մուշեղ Մուշեղյանը:

Այնուհետեւ պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ առ այսօր կապարակնքված «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղը հանձնել սեփակնատիրոջ տնօրինմանը: Նման միջնորդություն Պողոսյանը մի քանի անգամ ներկայացրել է դատարանին, սակայն դատարանը այն թողել է առանց քննության: Այսօր որպես միջնորդության հիմնավորում Պողոսյանը նշեց այն հանգամանքը, որ բացօթյա պայմաններում`մնալով առանց ծածկի`մեքնենան խափանվել է, իսկ սեփականատերը զրկված է այն խնամելու իրավունքից: Քրեական դատավարության օրենսգրքի 118 հոդվածով նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնում է ավտոմեքենան կամ տրանսպորտային այլ միջոցը, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ: Միհրան Պողոսյանի խոսքով՝ քաղհայցի պահանջի դեպքում անգամ այդ մեքենայի վրա չի կարող բռնագանձում կատարվել, քանի որ մեքենան այլ անձի (այսինքն ոչ թե Պետրոս Իսրայելյանին է պատկանում, այլ՝ նրա կնոջը) է պատկանում: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ, ավելին, միջնորդեց մերժել պաշտպանի միջնորդությունը եւ դրան անդրադառնալ դատական ակտ կայացնելիս: Դատարանն այդպես էլ վարվեց՝ նշեց, որ միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:

Այնուհետեւ մեղադրող դատախազները միջնորդեցին հրապարակել գործով վկա, ամբաստանյալ Չարբախցի Գեղամի կնոջ՝ Անժելա Մանուչարյանի, Ռուբեն Խաչատրյանի եւ սիրիահայ Ջորջ Քրդոյանի նախաքննական ցուցմունքները, ինչը, սակայն, դատարանը մերժեց: Անժելա  Մանուչարյանը, դատարանում օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալուց:

Ապա մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդեց դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցաքննել մի քանի վկաների, որոնց դատաքննական ցուցմունքները հակասում էին դատարանում հետազոտված՝ գաղտնալսված հեռախոսազրույցների բովանդակությանը: Չնայած պաշտպանական կողմի առարկությանը, դատարանն այս միջնորդությունը բավարարեց:

Հաջորդ նիստին նախատեսվում է կրկին հարցաքննել Չարբախցի Գեղամի որդուն՝ Գոռ Իսրայելյանին, Արամ Պետրոսյանին, Լեւոն Մեսրոպյանին, Արսեն Սիմոնյանին եւ Արմեն Հարությունյանին:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին ժամը 14:00-ին:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Տպել
3971 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք