Ինչպիսին է իրավիճակը Լոռու հոգեբուժական դիսպանսերում. ՄԻՊ հետազոտության հետքերով

2017 թ.-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հոգեբուժարաններում կատարված ուսումնասիրություններն ու հայտնաբերված խախտումները շարունակվում են քննարկվել ոլորտին առնչվող կառույցների ղեկավարների կողմից: Դիսպանսերներում հայտնաբերված խախտումները բազմաթիվ ու բազմաբնույթ էին՝ ժամկետանց դեղորայք, զսպման մեթոդներ ու ոչ միայն:

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում եւս իրականացվել են ուսումնասիրություններ, սակայն դիսպանսերի տնօրենն արձանագրված ոչ բոլոր խնդիրների հետ է համաձայն: Արձանագրված խախտումներից մեկն այն է, որ դիսպանսերում առանձնացված չեն կանանց եւ տղամարդկանց բաժանմունքները: Տնօրեն Գայանե Քալանթարյանը, սակայն, համաձայն չէ: Ըստ նրա՝ բաժանմունքներն իրարից առանձնացված են նախասրահով ու ընդարձակ սենյակով, բացի դա էլ երկու բաժանմունքներում իրականացվում է հերթապահություն. «Մշտապես հերթապահում է բուժակը, մայրապետն ու տղամարդ սանիտարը: Մեկ բաժանմունքից դեպի մյուս բաժանմունք գնալը հեշտ չէ, բայց եթե շփման անհրաժեշտություն կա, ապա երբեւէ մեր կողմից խնդիր չի դրվել տարբեր սեռերի պացիենտների՝ միմյանց հետ շփվելու համար»: Գայանե Քալանթարյանը համամիտ չէ հայտնաբերված այն խախտման հետ, թե դիսպանսերի խոհանոցը չի լուսավորվում. «Խոհանոցը մթության մեջ չի աշխատում, լուսավորությունն էլ բավարար է»:

Գերբնակեցվածության առումով եւս Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում թերություններ են գրանցվել: Սենյակներում հիվանդների համար նախատեսված մակերեսը կրճատված է: Դիսպանսերի տնօրենի խոսքով՝ պատճառը շենքային պայմաններն են, որոնք թույլ չեն տալիս վերացնել այդ խնդիրները, սակայն ամսական ունենալով մոտ 30 հիվանդ, խնդիրը մասամբ լուծվում է. «Շենքը նախատեսված է 35 մահճակալի համար, բայց քանի որ մենք մշտապես 35 հիվանդ չենք ունենում, այլ ունենում ենք մինչեւ 30 հիվանդ, կարծում եմ խնդիրը լուծված է»,- ասում է տնօրենը:

Գրանցված խնդիրների շարքում է եղել նաեւ ժամկետանց դեղորայք օգտագործելը: Քալանթարյանը վստահեցնում է՝ դեղորայքի սրվակները ժամկետանց չեն եղել եւ պիտանի են եղել օգտագործման համար, իսկ եթե ոչ, ապա հարցը վիճելի է. «Դիտողություն արեցին, թե մենք ունենք երկու ժամկետանց դեղորայք, որոնք երեք սրվակ անալգինի լուծույթ էր, որի ժամկետն ավարտվում էր 2018-ի հոկտեմբերին, իսկ ստուգումը եղել է 2017-ի հոկտեմբերի 18-ին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մի շարք հոգեբուժական կազմակերպություններում զսպման ներգործության միջոցների կիրառման կարգի խախտումներին, ապա տնօրենը նշեց, որ դիսպանսերում օգտագործում են լայն կիրառում ունեցող միջոցներ, որոնք թեեւ կաշվե չեն, բայց լիովին համապատասխանում են, իսկ կաշվե կօգտագործեին, եթե Հայաստանում արտադրվեր, կամ էլ գոնե վաճառվեր. «Մենք փորփրելով համացանցը, ՌԴ-ում գտել ենք համապատասխան խանութ ու պատվիրել, որոնք կիրառվում են ռեանիմացոն բաժանմունքում, դրանք ունեն համապատասխան արտոնագիր, անվտանգ են ու հուսալի»:

Քալանթարյանը հիշեցնում է՝ դիսպանսերում թերություններից զատ նաեւ առավելություններ կան: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերը այն եզակի կառույցներից է, որտեղ շահառուները զբաղվում են աշխատանքային թերապիայով: Դիսպանսերում գործում է կարի փոքրիկ արտադրամաս:

Տնօրենը վստահեցնում է՝ արձանագրված խնդիրներն օր առաջ կլուծվեն իրենց կողմից, իսկ այն խնդիրները, որոնք կապված են ներդրումների հետ, իրենք ոչինչ անել չեն կարող:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

Տպել
2303 դիտում

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած