Ալիեւից հետո մյուս բոլոր թեկնածուները միասին 5% ձայն էլ չեն կարող ունենալ․ քաղաքագետ

Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, որոնք խոստանում են լինել առանց անակնկալների։ Բնականաբար, նախագահի պաշտոնում կվերընտրվի Իլհամ Ալիեւը։ Իր վերընտրության ապահովմանը Ալիեւը վաղուց էր նախապատրաստվել, նույնիսկ ընտրությունների օրը տեղափոխեց 2018թ.-ի հոկտեմբերից ապրիլի 11։ Նախընտրական քարոզարշավն էլ, կարելի է ասել, ընթանում էր առանց արտառոց դեպքերի ու դեմքերի, Ալիեւի պլանով։ Ադրբեջանի նախագահական ընտրությունների, նախընտրական տրամադրությունների մասին ՀԺ-ն զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

Պարոն Մելիք-Շահնազարյան, այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են։ Հետեւե՞լ եք նախընտրական քարոզարշավինինչպե՞ս է ընթացավ այն։

- Ադրբեջանի ներսում, կարելի է ասել, Ալիեւի գովասանքի պակաս չկար։ Բոլոր լրատվամիջոցները, հեռուստատեսությունը, տպագիր մամուլ, էլեկտրոնային մամուլը, բոլորն անընդհատ խոսում էին Ալիեւի մասին, իսկ մնացած թեկնածուներն ընդհանրապես չէին երեւում։ Լրատվական եւ քարոզչական տեսակետից Ադրբեջանի նախագահը երկրի ներսում բավական ակտիվ եւ լավ գործում է։ Կարելի է ասել՝ նույն չափ ակտիվ հակաքարոզչություն Ալիեւի դեմ իրականացնում էին Եվրոպայի բոլոր երկրներում ադրբեջանցի քաղաքական ընդդիմադիրները։ Նրանք Ալիեւի բռնապետական դեմքն էին բացահայտում։ Եվ, ըստ էության, այսօր Ալիեւի վարչակազմի հիմնական խնդիրը միջազգային հարթակներում քիչ թե շատ դրական իմիջով ներկայանալն է, որն այս պահին չի ստացվի. նա այս ոլորտում լուրջ խնդիրներ ունի։

- Ադրբեջանի միջազգային վարկի խնդիրները հաշվի առնելով՝ Եվրոպայում ինչպիսի՞ն է արձագանքն Ադրբեջանում ընտրությունների հետ կապված, դիտորդներ ուղարկվե՞լ են։

- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Հիսունից ավելի երկրներից դիտորդներ են լինելու Ադրբեջանում։ Նախնական զեկույցներ եղել են. մրցակցության բացակայության պահն է նշված դեռեւս։ Բացի այդ, արեւմտյան մամուլում Ալիեւի ներքին քաղաքականությունը քննադատող շատ հոդվածներ կան։ Ուշադրություն է դարձվում այն փաստին, որ Ադրբեջանում չկան ազատ լրատվամիջոցներ, մարդու իրավունքներն են ճնշված, ժողովրդավարական գործընթացները բացակայում են։ Շեշտը դրվում է այն փաստի վրա, որ Ալիեւը փոխել է Սահմանադրությունը, որ կարողանա շարունակաբար ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը։ Գործոններ, որոնք ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում վաղուց ընդունելի չեն, մերժված են։ Սա ակտիվ լուսաբանվում է եւ՛ միջազգային մամուլում, եւ՛ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։

- Ադրբեջանում Ալիեւն ո՞ւնի մրցակիցներ իր հետ առաջադրված թեկնածուների շրջանում։

- Չունի, գործնականում չունի։ Մյուս բոլոր թեկնածուները միասին 5% ձայների հավանականություն էլ չեն կարող ունենալ։ Դա պայմանավորված է ինչպես պետական ապարատի ճնշումներով, ամբողջ ռեսուրսները Ալիեւին ծառայեցնելու հանգամանքով, այնպես էլ տարիների ընթացքում Ալիեւը ընդդիմությունը որպես այդպիսին ոչնչացրել է, բոլոր ակտիվ գործիչները, ովքեր կարող էին լինել քաղաքական հակակշիռ, չկան։ Դրա համար բոլորին պարզ է,որ ընտրություններում Ալիեւը կստանա առավելագույն շատ ձայներ՝ ցույց տալով միջազգային հանրությանը, որ իր հեղինակությունը բարձր է Ադրբեջանում։

- Ընդդիմությունը հանրահավաքներ արեց ընտրությունները բոյկոտելու պահանջով։ Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է երկրում ինչ-որ քաղաքական փոփոխությունների ազդակ լինել։

- Ոչ, ես որեւէ փոփոխություն չեմ սպասում։ Հանրահավաքի մասնակիցների թիվն էլ, նրանց մոտեցումներն էլ, կազմակերպիչներն էլ որեւէ լրջություն չունեն։

- Կասկած չկա, որ Ալիեւը կհաղթի այս ընտրություններում։ Դրանից հետո ի՞նչ սպասենք մենք, ռազմական ակտիվություն կլինի՞, ի՞նչ կարող է լինել։

- Ես կարծում եմ՝ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը չի փոխվելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ։ Ալիեւը շարունակելու է հայատյացության քաղաքականության եւ հայերին սպառնալու միջոցով կառուցել իր իշխանությունը երկրի ներսում։ Ամեն ինչ անելու է, որ թշնամանքը շարունակվի։

- Հիմա  Ադրբեջանում կա՞ որոշակի միջկլանային պայքար Փաշաեւների եւ Նախիջեւանյան կլանի միջեւ, քանի որ խոսվում է այն մասին, որ Մեհրիբանի եւ նրա ընտանիքի դերակատարությունը գնալով մեծանում է։

- Ադրբեջանում այդ մրցակցությունը միշտ է եղել։ Հիմա՝ նույնպես։ Փաշաեւները եւ Ալիեւները՝ Նախիջեւանյան կլանը, ըստ էության, միշտ էլ հիմնական իշխող ուժերն են Ադրբեջանում, որոնք ինչ-որ տեղ մրցակցում են, բայց համագործակցությունն ավելի շատ է։ Ալիեւին հաջողվել է վեր կանգնել երկու կլաններից եւ հավասարակշռությունը պահպանելու սկզբունքով իր իշխանությունն ամրապնդել։

Քաղաքագետը չբացառեց նաեւ ընտրություններից հետո իշխանական վերնախավում վերադասավորումների հավանականությունը, բայց առանց լուրջ փոփոխությունների ու տեղաշարժերի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աթոռի համար Իլհամ Ալիեւից զատ պայքարում է եւս 7 թեկնածու՝ Հուդրատ Հասանգուլիեւը («Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցություն), Արազ Ալիզադեն (Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Ֆարաջ Գուլիեւը («Ազգային վերածննդի շարժում» կուսակցություն), Հաֆիզ Հաջիեւը («Ժամանակակից Մուսաֆատ» կուսակցություն), Ռազի Նուրուլլաեւը (Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցություն), Զախիդ Օրուջը՝ անկախ թեկնածու եւ Սարդար Մամեդովը (Ադրբեջանի դեմոկրատական կուսակցություն)։ Բոլորն էլ դրածո ընդդիմադիրներ են:

Տպել
10242 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ