Քաշքշուկ. փաստաբաններն էլ ե՞ն ապօրինի լինում

04/04/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 5-ի համարում

«Այս ընտրությունների պատճառով փաստաբաններից վերջնականապես հիասթափվեցի»,- ասում է ծանոթներիցս մեկը՝ թերեւս արտահայտելով հասարակության ընդհանրական վերաբերմունքը փաստաբանական պալատի ձեւավորման շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Փաստաբանական ինստիտուտի կայացման հետ հույսեր կապող հասարակությունն անշուշտ իրավունք ուներ պահանջելու, որ նրանց ընտրությունները տարբերվեն մյուս բոլոր ընտրություններից, իսկ փաստաբանների պահվածքը՝ մյուս բոլոր ընտրվողների պահվածքից: Փաստաբանները, փաստորեն, չարդարացրին հասարակության սպասելիքները: Քանի որ մենք անընդհատ եւ ուշադիր հետեւել ենք այս ընտրություններին, ուստի ավելորդ չենք համարում պատկերն ամբողջացնելու համար մի քանի նկատառումներ հայտնել:

Համեմատությունները մինչ օրս Հայաստանում ընթացող ընտրությունների եւ փաստաբանական ընտրությունների միջեւ, կարծում ենք՝ տեղին չեն: Նախեւառաջ այն պատճառով, որ այս պարագայում ճիշտ չի լինի խոսել բուն քվեարկությունները կեղծելու մասին: Անգամ դատարան դիմած փաստաբանները գրեթե չեն վիճարկում քվեարկության, ձայների հաշվման փուլը: Թերություններ չեն նկատել նաեւ միջազգային դիտորդները, որոնք տարբեր երկրներ ու կառույցներ են ներկայացնում եւ ընտրակեղծիքները թաքցնելու որեւէ շահ չունեին: Կասկածներն ու դժգոհությունները հիմնականում կապված են ընտրությունների կազմակերպման եւ այլ խնդիրների հետ: Կազմակերպական մասի դժգոհությունները հանգամանալից ներկայացված են դատարանին ուղղված 5 հայցադիմումների մեջ, որտեղ հայցվոր-փաստաբանները վիճարկել են ընտրությունների արդյունքները:

Այն պնդումը, որ պալատի նախագահը պետք է ընտրվեր քվեարկողների ձայների պարզ մեծամասնության՝ 50 % + 1 ձայնով, անշուշտ հիմքեր չունի, եւ այդ պահանջից ինքը՝ հայցվոր Ռուբեն Սահակյանն էլ դատարանում հրաժարվեց: Այն, որ ժողովը չի հրավիրվել տարեց փաստաբանի կողմից, ընտրական կանոնակարգ չի ընդունվել, հաշվիչ հանձնաժողովը 1 ժամով ընդհատել է քվեարկությունը եւ այլն, նույնպես էական չեն եւ դրանց հիման վրա, կարծում ենք՝ ընտրություններն անվավեր չեն ճանաչվի: Միակ լուրջ հիմքը 12, այսպես կոչված՝ «ձախ» փաստաբանների հարցն է: Դրանք այն անձինք են, որ ՀՀ փաստաբանների միության կողմից արտոնագրեր են ստացել 2001-ից հետո՝ առանց որակավորման քննություններ հանձնելու, եւ մասնակցել են պալատի մարմինների քվեարկությանը:

Քանի որ ՓՊ նախագահի երկու թեկնածուների ստացած ձայների տարբերությունը ընդամենը 7 է, ապա, ըստ Սահակյանի՝ 12 ձայնն ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Նա պահանջել է դատարանից՝ նախ անվավեր ճանաչել այդ 12 արտոնագրերը, ապա չեղյալ համարել նրանց մասնակցությամբ կայացած ընտրությունները եւ նոր ընտրություններ պարտադրել: Շաբաթ օրը «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Ենոք Ազարյանի կողմնակիցները (ի դեպ՝ ասուլիսին ներկա էին նաեւ Սահակյանի թիմակիցները), անդրադառնալով այս հարցին՝ ասացին, որ քանի դեռ դատարանը նրանց արտոնագրերը չեղյալ չի համարել, դրանք օրինական են, եւ նրանց տերերը պետք է մասնակցեին ընտրություններին:

Երբ դրանք անօրինական կճանաչվեն, ապա միայն այդ պահից սկսած փաստաբանները կզրկվեն ցանկացած ընտրության մասնակցելու իրավունքից: Ասել է թե՝ օրենքը հետադարձ ուժ չունի: Սակայն այստեղ այլ խնդիր կա՝ «Փաստաբանական գործունեության մասին» հին օրենքի (ուժի մեջ էր մինչ 2005 թիվը) հոդված 10-ում նշված է, որ փաստաբանի արտոնագիր կարող են ստանալ բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած այն անձինք, ովքեր «հանձնել են որակավորման քննություն»: Ասում են՝ այս 12 անձինք (որոնց մեջ նախկին դատավորներ կան) արտոնագիր են ստացել արդարադատության նախարարության իմացությամբ եւ անգամ հանձնարարականով, սակայն դրանից, անշուշտ, արտոնագրերն օրինական չեն դառնում:

Բոլորը հասկանում են, որ այս վեճի լուծումն  իրավական հարթությունում չի կատարվելու՝ այնպես, ինչպես Հայաստանում չի լուծվում ոչ մի հարց: Այսինքն՝ խնդրի իրավական կողմն առանձնապես կարեւոր չէ՝ կարեւոր է, թե վերին իշխանությունն ում է տեսնում փաստաբանների պալատի նախագահի աթոռին: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ այս ճանապարհով իշխանությունը վերջնականապես կվարկաբեկի ու իր համար ավնտանգ կդարձնի փաստաբաններին, ապա՝ ցույց կտա, որ առանց իր համաձայնության ոչ մի ընտրություն այս երկրում հնարավոր չէ կազմակերպել:

Միայն այն փաստը, որ այս դատական վեճն ամիսներ շարունակ կձգվի, կանցնի դատական բոլոր ատյաններով, իսկ այդ ընթացքում դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելով՝ թույլ չի տա, որ պալատը ձեւավորվի (պետռեգիստրը չի գրանցում պալատը), հաստատում է մեր մտավախությունը: Այս ամենը կավարտվի նրանով, որ իշխանությունը վերջնականապես կառավարելի կդարձնի մի ողջ խոստումնալից ինստիտուտ, որը, ինչպես տեսանք, փաստորեն, ընդունակ չէ իր ներսում ընտրություն կատարելու եւ փոխհամաձայնության գալու: Չենք կարող չանդրադառնալ նաեւ մեկ այլ հարցի. այն բոլոր «խախտումները», որ նշվում են հայցադիմումներում, առկա էին մինչ ընտրությունները:

Մի՞թե փաստաբանները տեղյակ չէին, որ 12 եւ ավելի անձ առանց քննություն հանձնելու արտոնագրեր են ստացել, կամ չէի՞ն կարդացել ժողովի հրավերը, որը ստորագրել էր ոչ թե տարեց փաստաբանը, այլ միությունների նախագահները: Ինչո՞ւ չէին այդ հարցերը բարձրացնում մինչ ընտրությունները՝ թեկուզ ընդհանուր ժողովի ժամանակ: Սա նշանակում է, որ փաստաբաններն ուզում էին պահպանել ընտրությունները վիճարկելու հնարավորությունը: Հաղթանակի դեպքում դրանց վրա աչք կփակեին, իսկ պարտության դեպքում՝ կբողոքարկեին:

Արմինե Օհանյան

Տպել
905 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են